https://arm.sputniknews.ru/20220712/hajastany-karevvorum-e-siriaji-het-patmakan-kapery-pashinjann-yndunel-e-despanin-45112048.html
Հայաստանը կարևորում է Սիրիայի հետ պատմական կապերը. Փաշինյանն ընդունել է դեսպանին
Հայաստանը կարևորում է Սիրիայի հետ պատմական կապերը. Փաշինյանն ընդունել է դեսպանին
Sputnik Արմենիա
Նորա Արիսյանն ընդգծել է, որ Հայաստանում դիվանագիտական ծառայությունն իր համարի պատիվ է: 12.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-12T17:15+0400
2022-07-12T17:15+0400
2022-07-12T17:16+0400
հայաստան
սիրիա
նիկոլ փաշինյան
նորա արիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45109415_0:0:1601:901_1920x0_80_0_0_92d7e7c322028b180223cedf8a6e4dea.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Վարչապետն անդրադարձել է ՀՀ կողմից 2019թ. Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությանը, որը ծավալել է հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման գործունեություն:Արիսյանն ընդգծել է, որ իր համար, նաև որպես սիրիահայի, պատիվ է Հայաստանում դիվանագիտական ծառայությունը: Նա Սիրիայի իշխանությունների անունից երախտագիտություն է հայտնել երկրին ցուցաբերվող մարդասիրական աջակցության համար և նշել, որ լավագույն ջանքերը կգործադրի փոխհարաբերությունների առավել սերտացման ուղղությամբ:Զրուցակիցները կարևորել են սիրիահայ համայնքի դերը հայ-սիրիական կապերի ամրապնդման գործում:Հիշեցնենք, որ Արիսյանը դեսպան է նշանակվել մայիսին։
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45109415_0:0:1421:1066_1920x0_80_0_0_8cb1999ff29ea1c96c5fecc60c165395.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սիրիա, նիկոլ փաշինյան, նորա արիսյան
հայաստան, սիրիա, նիկոլ փաշինյան, նորա արիսյան
Հայաստանը կարևորում է Սիրիայի հետ պատմական կապերը. Փաշինյանն ընդունել է դեսպանին
17:15 12.07.2022 (Թարմացված է: 17:16 12.07.2022) Նորա Արիսյանն ընդգծել է, որ Հայաստանում դիվանագիտական ծառայությունն իր համարի պատիվ է:
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի
մամուլի ծառայությունը։
«Հայաստանը կարևորում է Սիրիայի հետ համագործակցությունն ու պատմական կապերը: Մենք հետևում ենք զարգացումներին և մաղթում, որպեսզի բարեկամ Սիրիան օր առաջ հաղթահարի ճգնաժամը», - ասել է Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձել է ՀՀ կողմից 2019թ. Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությանը, որը ծավալել է հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման գործունեություն:
Արիսյանն ընդգծել է, որ իր համար, նաև որպես սիրիահայի, պատիվ է Հայաստանում դիվանագիտական ծառայությունը: Նա Սիրիայի իշխանությունների անունից երախտագիտություն է հայտնել երկրին ցուցաբերվող մարդասիրական աջակցության համար և նշել, որ լավագույն ջանքերը կգործադրի փոխհարաբերությունների առավել սերտացման ուղղությամբ:
Զրուցակիցները կարևորել են սիրիահայ համայնքի դերը հայ-սիրիական կապերի ամրապնդման գործում: