https://arm.sputniknews.ru/20220712/gjumru-svocialakan-tsarajutjunneri-kentrvoni-nvor-shenqi-karucumy-1-2-amsum-kavartvi-45120455.html
Գյումրու սոցիալական ծառայությունների կենտրոնի նոր շենքի կառուցումը 1-2 ամսում կավարտվի
Գյումրու սոցիալական ծառայությունների կենտրոնի նոր շենքի կառուցումը 1-2 ամսում կավարտվի
Sputnik Արմենիա
Տարածքային կենտրոնը մեկ պատուհանի միջոցով սոցիալական 4 ծառայություններ կտրամադրի Գյումրու բնակիչներին։ 12.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-12T19:55+0400
2022-07-12T19:55+0400
2022-07-12T19:55+0400
հայաստան
գյումրի
նազելի բաղդասարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45119723_0:84:1600:984_1920x0_80_0_0_e263e666171a85ff0b95e124e01e411c.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Գյումրու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են,այժմ ընթանում են ներքին հարդարման, հատակների կառուցման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետարանը` նշելով, որ մարզպետ Նազելի Բաղդասարյանը հետևել է շինարարության ընթացքին։«ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ 2020 թվականին մեկնարկած կենտրոնի կառուցման աշխատանքները, ըստ պատասխանատուների, նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա 1-2 ամսում։ Ծրագրի արժեքը շուրջ 346 մլն դրամ է»,–ասված է հաղորդագրությունում։Կապալառու կազմակերպության՝ «Գևորգյան Ներսիսյան» ՍՊԸ–ի ղեկավարը վստահեցրել է, որ ամեն ինչ կարվի աշխատանքները սահմանված ժամկետում ավարտին հասցնելու համար։Տարածքային կենտրոնը` որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող կառույց, Գյումրու բնակիչներին մեկ պատուհանի միջոցով տրամադրելու է սոցիալական 4 ծառայություններ. այնտեղ գործելու են սոցիալական ապահովության տարածքային բաժինը, զբաղվածության տարածքային կենտրոնը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը և սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը:2023-ին կենսաթոշակները կբարձրանան 6 հազար դրամով. նախարար
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45119723_90:0:1511:1066_1920x0_80_0_0_4f7c2a7463da252d988f9a3182f58950.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, նազելի բաղդասարյան
հայաստան, գյումրի, նազելի բաղդասարյան
Գյումրու սոցիալական ծառայությունների կենտրոնի նոր շենքի կառուցումը 1-2 ամսում կավարտվի
Տարածքային կենտրոնը մեկ պատուհանի միջոցով սոցիալական 4 ծառայություններ կտրամադրի Գյումրու բնակիչներին։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Գյումրու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են,այժմ ընթանում են ներքին հարդարման, հատակների կառուցման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է
Շիրակի մարզպետարանը` նշելով, որ մարզպետ Նազելի Բաղդասարյանը հետևել է շինարարության ընթացքին։
«ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ 2020 թվականին մեկնարկած կենտրոնի կառուցման աշխատանքները, ըստ պատասխանատուների, նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա 1-2 ամսում։ Ծրագրի արժեքը շուրջ 346 մլն դրամ է»,–ասված է հաղորդագրությունում։
Կապալառու կազմակերպության՝ «Գևորգյան Ներսիսյան» ՍՊԸ–ի ղեկավարը վստահեցրել է, որ ամեն ինչ կարվի աշխատանքները սահմանված ժամկետում ավարտին հասցնելու համար։
Տարածքային կենտրոնը` որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող կառույց, Գյումրու բնակիչներին մեկ պատուհանի միջոցով տրամադրելու է սոցիալական 4 ծառայություններ. այնտեղ գործելու են սոցիալական ապահովության տարածքային բաժինը, զբաղվածության տարածքային կենտրոնը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը և սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը: