https://arm.sputniknews.ru/20220712/bajdeny-amn-senat-e-ugharkel-hajastanum-nvor-despan-nshanakelu-masin-arajarky-45078101.html
Բայդենը ԱՄՆ Սենատ է ուղարկել Հայաստանում նոր դեսպան նշանակելու մասին առաջարկը
Բայդենը ԱՄՆ Սենատ է ուղարկել Հայաստանում նոր դեսպան նշանակելու մասին առաջարկը
Sputnik Արմենիա
Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության գործող ղեկավար Լին Թրեյսիի լիազորությունների ժամկետը շուտով կավարտվի։ 12.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-12T09:17+0400
2022-07-12T09:17+0400
2022-07-12T09:18+0400
ամն
հայաստան
դեսպան
ջո բայդեն
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Սպիտակ տան կայքից տեղեկանում ենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սենատ առաջարկներ է ուղարկել Հայաստանում և Տաջիկստանում նոր դեսպաններ նշանակելու մասին։Փաստաթղթի համաձայն, Հայաստանում Բայդենն առաջարկում է նշանակել ծնունդով կալիֆոռնիացի, պրոֆեսիոնալ դիվանագետ Քրիստինա Քվինին։Իսկ Տաջիկստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնին առաջարկվում է կրկին կալիֆոռնիացի դիվանագետ Մանուել Մայքոլերի թեկնածությունը։Քրիստինա Քվինը կադրային դիվանագետ է, ներկայում աշխատում է որպես Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար` զբաղեցնելով այդ պաշտոնը 2020 թվականի հունվարից։ Մինչ այդ եղել է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի տեղակալ, ինչպես նաև տնտեսական հարցերով դեսպանատան խորհրդական։Քվինի թեկնածությունը պետք է հաստատի Սենատը, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, հայաստան, դեսպան, ջո բայդեն
ամն, հայաստան, դեսպան, ջո բայդեն
Բայդենը ԱՄՆ Սենատ է ուղարկել Հայաստանում նոր դեսպան նշանակելու մասին առաջարկը
09:17 12.07.2022 (Թարմացված է: 09:18 12.07.2022) Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության գործող ղեկավար Լին Թրեյսիի լիազորությունների ժամկետը շուտով կավարտվի։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Սպիտակ տան կայքից տեղեկանում ենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սենատ առաջարկներ է ուղարկել Հայաստանում և Տաջիկստանում նոր դեսպաններ նշանակելու մասին։
Փաստաթղթի համաձայն, Հայաստանում Բայդենն առաջարկում է նշանակել ծնունդով կալիֆոռնիացի, պրոֆեսիոնալ դիվանագետ Քրիստինա Քվինին։
Իսկ Տաջիկստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնին առաջարկվում է կրկին կալիֆոռնիացի դիվանագետ Մանուել Մայքոլերի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության գործող ղեկավար Լին Թրեյսիի լիազորությունների ժամկետը շուտով ավարտվում է։
Քրիստինա Քվինը կադրային դիվանագետ է, ներկայում աշխատում է որպես Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար` զբաղեցնելով այդ պաշտոնը 2020 թվականի հունվարից։ Մինչ այդ եղել է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի տեղակալ, ինչպես նաև տնտեսական հարցերով դեսպանատան խորհրդական։
Քվինի թեկնածությունը պետք է հաստատի Սենատը, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին։