00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Բայդենի այցը Սաուդյան Արաբիա էներգետիկ խնդիրների լուծմանն է միտված․ արաբագետ

Ինչո՞ւ է Բայդենը մեկնում Իսրայել ու Սաուդյան Արաբիա, վերլուծում է արաբագետը
Բաժանորդագրվել
Արաբագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Մերձավոր Արևելք նախատեսված այցին։
ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելք այցի հիմնական ուղղությունը Սաուդյան Արաբիան է, սակայն չէր կարող լինել այց առանց Իսրայելի։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանն՝ անդրադառնալով Բայդենի՝ այս շաբաթ Իսրայել, Հորդանան գետի արևմտյան ափ ու Սաուդյան Արաբիա նախատեսված այցին։
«Ամերիկյան գործող վարչակազմի ուշադրությունը մերձավորարևելյան խնդիրներից զգալիորեն շեղվել էր, սակայն էներգետիկ խնդիրները հանգեցրին նրան, որ ԱՄՆ նախագահը կրկին բախի իր ավանդական դաշնակիցների, հատկապես՝ Սաուդյան Արաբիայի դուռը»,- նշեց Պետրոսյանը։
Այն, որ ԱՄՆ ղեկավարության ուշադրությունը Մերձավոր Արևելքին նվազել էր, արաբագետի բնորոշմամբ, ուներ և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառներն այն էին, որ Ջո Բայդենի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո աշխարհում ավելի շատ առաջնային խնդիրներ կային ԱՄՆ իշխանությունների համար, իսկ սուբյեկտիվ խնդիրներից էին Բայդենի խնդրահարույց հարաբերությունները Սաուդյան Արաբիայի առաջնորդ Մուհամմադ բին Սալմանի ու Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Հարցին՝ ինչու են ընտրվել հենց Սաուդյան Արաբիան ու Իսրայելը, Պետրոսյանը նշեց, որ եթե Սաուդյան Արաբիան էներգետիկ խնդիրներ պիտի լուծի, ապա Իսրայելը պարզապես ԱՄՆ ավանդական կարևոր դաշնակիցն է և, իհարկե, ճիշտ չէր լինի կազմակերպել այց Մերձավոր Արևելք առանց Իսրայել «մտնելու»։
«Հաշվի առնելով էներգետիկ շուկաներում, հատկապես՝ նավթի շուկայում, Սաուդյան Արաբիայի ունեցած ազդեցությունը, ենթադրելի է, որ այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները շատ ավելի լայն ընդգրկում կունենան՝ ներառելով մյուս արաբական միապետությունները»,- նշեց արաբագետը։
Բայդենի այցը, Պետրոսյանի դիտարկմամբ, նաև մի նրբություն ունի․ ԱՄՆ նախագահը պատրաստվում է Պաղեստինի ղեկավարության հետ հանդիպումներ ևս ունենալ։ Սա, Պետրոսյանի կարծիքով, մի քանի կարևոր նշանակություն, ինչպես նաև ուղիղ կապ ունի Սաուդյան Արաբիայում սպասվող էներգետիկ բանակցությունների հետ։
«Պաղեստինին նման աջակցությունը կարևոր է արաբական ընդհանուր միջավայրի վրա ազդելու համար։ Եթե Բայդենը նման վերաբերմունք է ցուցաբերում այս հիմնախնդրին, դա արդեն իսկ դրական է ազդելու նաև Սաուդյան Արաբիայում ընթանալիք բանակցությունների վրա ու նպաստելու է, որ այնտեղ դրական միջավայր ձևավորվի։ Մյուս կողմից, Թրամփի վարչակազմի ակնհայտ իսրայելամետ քաղաքականության պատճառով բարդացել էին պաղեստինա-ամերիկյան հարաբերությունները և դրա հետ կապված նաև բարդացել էին արաբական մի շարք երկրների ու ԱՄՆ միջև հարաբերությունները»,- բացատրեց արաբագետը։
Եվրոպան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներով էներգետիկ ինքնասպանություն է գործում. Սեչին
Նրա խոսքով՝ ներկայում, փաստացի, Բայդենի այցելությունն Իսրայել ոչ միայն երկկողմ դաշնակցային հարաբերությունների վերաարժևորմանն է միտված, այլ նաև պաղեստինյան հիմնախնդրում Միացյալ նահանգների նախկին վարչակազմի քաղաքականության արդյունքում նվազած դիրքերը վերականգնելուն։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-16-ը Բայդենը իր նախագահության առաջին մերձավորարևելյան շրջագայության շրջանակում կայցելի Իսրայել, Հորդանանի արևմտյան ափ ու Սաուդյան Արաբիա։ Իսրայել կատարելիք այցի ժամանակ կներգրավվեն առնվազն 16 հազար ոստիկան: Ոստիկանության աշխատակիցները կապահովեն անվտանգությունը, հասարակական կարգը և, որքան հնարավոր է՝ անխափան երթևեկությունը։
Լրահոս
0