https://arm.sputniknews.ru/20220711/ukrainakan-uzhery-patrastvum-en-shenq-pajtecnel-slavjanskum-rd-pn-45075418.html
Ուկրաինական ուժերը պատրաստվում են շենք պայթեցնել Սլավյանսկում. ՌԴ ՊՆ
Ուկրաինական ուժերը պատրաստվում են շենք պայթեցնել Սլավյանսկում. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ուկրաինացի զինվորականները լեհ վարձկանների հետ տեղակայված են Խարկովի ազգային տեխնիկական համալսարանում։ 11.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-11T23:47+0400
2022-07-11T23:47+0400
2022-07-11T23:49+0400
ուկրաինա
դոնբաս
ռուսաստան
միխայիլ միզինցև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662166_0:55:2362:1385_1920x0_80_0_0_435bccf04a0a5c78058ab78cb38126ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Սլավյանսկում ազգայնականները պատրաստվում են շենք պայթեցնել, որում խաղաղ բնակիչներ կլինեն: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։Նրա խոսքով՝ հաստատվել է, որ ԴԺՀ–ի Սլավյանսկում ուկրաինացի ազգայնականների կողմից հերթական ցինիկ սադրանքն է նախապատրաստվում ռուսական զինված ուժերին քաղաքացիական օբյեկտներին անկանոն հարվածներ հասցնելու մեջ մեղադրելու համար:Նա նաև հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները լեհ վարձկանների հետ տեղակայված են Խարկովի ազգային տեխնիկական համալսարանում, որտեղ տեղակայել են հրետանի ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Միզինցեևը նշել է, որ մերձակա տներից բնակիչների տարհանումը դիտավորյալ չի իրականացվել:ՌԴ-ն հարվածել է արտասահմանյան սպառազինությամբ լի ուկրաինական պահեստներին. տեսանյութՀիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 138-րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662166_14:0:2058:1533_1920x0_80_0_0_b9f1fe4fb99220a74c593f3d98d0cb0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, դոնբաս, ռուսաստան, միխայիլ միզինցև
ուկրաինա, դոնբաս, ռուսաստան, միխայիլ միզինցև
Ուկրաինական ուժերը պատրաստվում են շենք պայթեցնել Սլավյանսկում. ՌԴ ՊՆ
23:47 11.07.2022 (Թարմացված է: 23:49 11.07.2022) Ուկրաինացի զինվորականները լեհ վարձկանների հետ տեղակայված են Խարկովի ազգային տեխնիկական համալսարանում։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Սլավյանսկում ազգայնականները պատրաստվում են շենք պայթեցնել, որում խաղաղ բնակիչներ կլինեն: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նրա խոսքով՝ հաստատվել է, որ ԴԺՀ–ի Սլավյանսկում ուկրաինացի ազգայնականների կողմից հերթական ցինիկ սադրանքն է նախապատրաստվում ռուսական զինված ուժերին քաղաքացիական օբյեկտներին անկանոն հարվածներ հասցնելու մեջ մեղադրելու համար:
«Այդ նպատակով մոտակա բնակելի թաղամասերի բնակիչները իբր անվտանգության ապահովման պատրվակով պահվում են ագրարային մասնագիտական վարժարանում։ Ընդ որում` շենքը ականապատված է, և գրոհայինները պատրաստվում են պայթեցնել այն՝ ռուսական զորքերի կողմից հրետանային հարվածներ հասցնելով քաղաքի ռազմական օբյեկտներին», - ասել է գեներալը։
Նա նաև հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները լեհ վարձկանների հետ տեղակայված են Խարկովի ազգային տեխնիկական համալսարանում, որտեղ տեղակայել են հրետանի ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Միզինցեևը նշել է, որ մերձակա տներից բնակիչների տարհանումը դիտավորյալ չի իրականացվել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 138-րդ օրը։