00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շների զանգվածային սպա՞նդ, թե՞ ապատեղեկատվություն. ՀՀ–ում քանի՞ շուն են քնեցրել և ինչո՞ւ

© Sputnik / Aram NersesyanԹափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում
Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2022
Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում
Բաժանորդագրվել
Թափառող շների խնդիրը կրկին արդիական է։ Եղել են շների քնեցման դեպքեր, որն էլ սոցցանցերում բողոքի ալիք է բարձրացրել, հատկապես շների խնամակալների կողմից։ Կենդանասերները մեղադրում են Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի անբարեխիղճ աշխատելաոճի համար, ՀՈԱԿ–ից սակայն հայտնում են, որ իրենց լիազորություններից և օրենքից դուրս ոչինչ չեն անում։ Sputnik Արմենիան փորձել է հասկանալ իրավիճակը` զրուցելով բոլոր կողմերի հետ։
«Մեր շանը քնեցրել են անգամ տեղյակ չպահելով մեզ` 4 խնամակալներիս»։ Էլեոնորա Արարատյանը ֆեյսբուքի իր էջում ահազանգել է, որ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի մասնագետները տարել են Երևանի Հարավարևմտյան Բ2 թաղամասի իրենց բակի շանը, այն դեպքում, երբ իրենք բոլոր պատվաստումները կատարել էին, ստերջացրել էին, վիրահատել ու հոգում էին կենդանու կարիքները։
Նրա խոսքով` ավելի վաղ մասնագետները շանը փորձել են Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ տեղափոխել, սակայն խնամակալները բացատրել են, որ եթե ինչ-որ հարց կա, կենտրոնից իրենց դիմեն։
«Հունիսի 29–ի առավոտյան մենք շանը կերակրել ենք, իսկ երեկոյան շունն արդեն չկար։ Նա առողջ էր, անգամ տանելու նախորդ օրը լավ ուտում էր, վազում, խաղում։ ՀՈԱԿ–ից տանում են ամենամարդամոտ շներին, իսկ ագրեսիվ, հիվանդ շների վրա չեն ուզում ժամանակ վատնել ու բռնել»,–ասում է նա։
© Sputnik / Aram NersesyanԹափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում
Клиника Центра по обезвреживанию бродячих животных - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2022
Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում
ՀՈԱԿ–ից տեղեկացրել են, որ կենդանու մոտ լեյշմանիոզ հիվանդություն է ախտորոշվել, ու նրան ստիպված են քնեցնել։ Շանը հետ վերցնելու բոլոր փորձերը ձախողվել են։ Թեստի պատասխանը խնամակալները չեն ստացել։
Կենդանաբույժների կարծիքով` լեյշմանիոզ հիվանդությունն ախտորոշող այդ թեստերի արդյունքը միշտ չէ, որ ճիշտ է լինում , ուստի անհրաժեշտ է արյան լաբորատոր հետազոտություն։ ՀՈԱԿ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ կրկնակի թեստից բացի եղել է նաև արյան լաբորատոր հետազոտություն, սակայն դա հավաստող փաստաթղթեր այդպես էլ չտրամադրեցին, նշելով, որ դրանք պարունակում են բժիշկների անուններ, ստորագրություն, դեղաչափ, որոնք հրապարակման ենթակա չեն։
Մեզ հետաքրքրում էր՝ նմանատիպ դեպքերը հատուկե՞նտ են, թե՞ հաճախակի։ Սոցցանցերում տասնյակ մարդիկ արձագանքել էին Էլեոնորայի հրապարակմանն ու նշել, որ իրենց բակի շանն էլ են քնեցրել լեյշմանիոզ հիվանդության պատճառով։
Բայց նմանատիպ դեպքեր միայն վերջին 3 ամիսներին չէ, որ եղել են։ Նոր Նորքի 2-րդ զանգվածում ապրող շներից մեկը, ըստ տեղի բնակիչ Լուիզա Սուքիասյանի, ունեցել է մաշկային խնդիր ու բուժվել խնամակալներից մեկի անձնական միջոցներով։ 2021թ․-ի հոկտեմբերին շունն անհետացել է տարածքից։ ՀՈԱԿ–ին դիմելուց հետո բնակիչները պարզել են, որ շունը քնեցվել է, քանի որ նրա մոտ հայտնաբերվել է կրկին նույն՝ լեշմանիոզ հիվանդությունը։ Որևէ ապացույց բնակիչները ՀՈԱԿ–ից չեն ստացել։
Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ, որի նախաձեռնությամբ մոտ 3 տարի առաջ թափառող կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց, վստահ է, որ մարզերում շներին մասսայական ոչնչացնում են, և իշխանության ամենաբարձր օղակներից կա ներքին հրահանգ՝ ուղղակի գնդակահարել թափառող շներին։
«Մենք տեսանք շների սպանդը Գյումրիում, Արտաշատում, Էջմիածնում ։ Բացի դա, Երևանից ես ամեն օր ահազանգեր եմ ստանում, որ ՀՈԱԿ–ից գալիս են, շներին տանում են և քնեցնում։ Տվյալ դեպքում քնեցումն օրենքի շրջանակում է։ Թափառող շների բուժման խնդիրն այսօրվա Հայաստանում լուծելի չէ, քանի որ երբ հարց ես բարձրացնում, ասում են թոշակ–նպաստների գումար չկա, էլ ուր մնաց թափառող շների համար լինի»,–ասում է նախկին պատգամավորը։
Նա վստահ է, որ այն թեստերը, որոնց հիման վրա կենդանիների մոտ ախտորոշվում է լեշմանիոզ հիվանդություն,անորակ և էժանագին են։
Հասկանալու համար թե իրականում ինչ է կատարվում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ–ի կլինիկայի դռներից ներս, Sputnik Արմենիան դիմեց Երևանի քաղաքապետարան, որից հետո զրուցեցինք հունիսի կեսերից ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար դարձած Հարություն Առաքելյանի հետ։
Նա վստահ է, որ ՀՈԱԿ–ի շուրջ այս մեծ աղմուկը սկսել է այն պատճառով, որ 2019 թվականից այն աշխատել է կենդանասեր մարդկանց քմահաճույքներով. այսինքն` այս շանը մի տարեք, այս շունը հիվանդ է, մի քնեցրեք, ու այդ խնդիրները մնացել են։
© Sputnik / Aram NersesyanՀարություն Առաքելյան
И.о. директора Центра по обезвреживанию бродячих животных Арутюн Аракелян - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2022
Հարություն Առաքելյան
«Այդ մարդիկ, որոնք այսօր բողոքում են, ուղղակի սովոր չեն հստակ, կանոնակարգված աշխատանքի, բայց ՀՈԱԿ–ը ոչ մի քայլ իր գործառույթներից դուրս չի անում »,– վստահեցնում է Առաքելյանը։
Հատկապես շատ է քննարկվում, թե ինչու է արդեն իսկ ստերջացված կենդանին կրկին հայտնվում ՀՈԱԿ–ում։ Նա պարզաբանում է, որ ՀՈԱԿ–ը Հայաստանում առաջին մասնագիտացած կառույցն է, որն իրականացնում է ոչ միայն թափառող կենդանիների ստերջացում, այլև կենդանիների վերապատվաստում կատաղություն հիվանդության դեմ ։
Ամեն տարի արդեն իսկ ստերջացված կենդանիները վերապատվաստվում են, իսկ նրանց ականջների տարբերանշանների գույները պատահական չեն։ Այդպես տարբերում են, թե որ տարում են կենդանուն ստերջացրել և պատվաստել կատաղության դեմ։
Թափառող կենդանիները հիվանդությունների, մասնավորապես՝ ժանտախտի և լեյշմանիոզի պոտենցիալ տարածողներ են։ Նրանց մոտ այդ հիվանդությունների հայտնաբերման դեպքում կենդանիները ենթակա են քնեցման։
Վերջին շրջանում ՀՈԱԿ–ի կողմից արված մոնիթորինգը ցույց է տալիս, որ լեյշմանիոզի տարածում կա մայրաքաղաքի Մալաթիա–Սեբաստիա և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջաններում։ Քանի որ կանխարգելիչ գործառույթներ ՀՈԱԿ–ը չունի, ուստի հիվանդությունների տարածումը կանխելու համար այցեր է կատարում, որոնցից մեկի ժամանակ է տարել են Էլեոնորայի շանը։
Երբ կենդանուն բերում են վերապատվաստման, պարտադիր հետազոտում են, արյան նմուշ են վերցնում ու թեստերի միջոցով ստուգում են լեյշմանիոզ հիվանդության առկայությունը։
«Այդ կենդանին բերվել է մեզ մոտ, սակայն նրան մենք չենք ստերջացրել. նման դեպքում հատկապես կարևոր է, որ կենդանին կատաղության դեմ պատվաստում ստանա։ Այդ կենդանու դեպքում կրկնակի հետազոտություն է արվել ու պարզվել է, որ առկա է լեյշմանիոզ հիվանդություն։ Խնամակալները կապ են հաստատել մեզ հետ, տեղեկացրել ենք, որ առկա է այդ հիվանդությունը և կենդանին ենթակա է քնեցման, իսկ դին` այրման»,–ասում է տնօրենի պաշտոնակատարը։
Ինչ վերաբերում է բնակիչների անվստահությանը կառույցի հանդեպ, Առաքելյանը նշում է, որ դեպքեր կան, որ լեյշմանիոզ հիվանդությունը լինում է ասիմպտոմ և առաջին հայացքից նկատել ուղղակի հնարավոր չէ։
Առաքելյանի խոսքով, եթե կենդանին պատկաներ որևէ մեկին, իրենք կփորձեին թեստի պատասխանը քննարկել շան տիրոջ հետ, բայց այդ դեպքում խոսքը թափառող շան մասին էր, իսկ ՀՈԱԿ–ը որևէ պարտավորվածություն չունի կենդանու թեստի պատասխանը տրամադրել բնակիչներին։
Նրա խոսքով` ստահոդ լուրերը շների զանգվածային քնեցման մասին այնքան են շատացել, որ ստիպված էին պաշտոնապես հերքում տարածել։
Վերջին 6 ամսվա ընթացքում կենտրոն է տեղափոխվել մոտ 2000 շուն , որից 1200–ը՝ մարտ–մայիս ամիսներին։ Կենտրոնում ապրիլից մեկնարկել է 2019-20 թվականներին ստերջացված և պատվաստված կենդանիների վերապատվաստումը։ Միայն մայիս ամսին մոտ 520 շուն թեստավորվել է, որոնցից 48–ի մոտ լեյշմանիոզ է հայտնաբերվել։
© Sputnik / Aram NersesyanԹափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում
Клиника Центра по обезвреживанию бродячих животных - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2022
Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում
Կենդանաբույժներից պարզեցինք, որ այս հիվանդությունը վերջնական բուժում չունի։ Հնարավոր է թանկարժեք դեղորայքով հիվանդությունը վերահսկել, բայց Հայաստանի մասնավոր կլինիկաներում անգամ միակ ելքը կենդանուն քնեցնելն է. Սննդի անվտանգության պետական տեսչությունից հատուկ կարգադրություն կա, որ չբուժեն, քանի որ վտանգավոր է։
Լեշմանիոզ հիվանդությունն ախտորոշող թեստերը ձեռք են բերվել տարեսկզբին, մոտ 4000 հատ , դրանք անգլիական արտադրության են։ Մեկ կենդանու թեստավորման արժեքը կազմում է 2500 դրամ, դա զեղչված տարբերակն է, որովհետև թեստերը մեծ խմբաքանակով են ձեռք բերվում, հակառակ պարագայում գինը կրկնակի է։
Բայց Առաքելյանը վստահեցնում է, որ կենդանուն քնեցնելը շատ ավելի ծախսատար է, և ոչ միայն հոգեմետ դեղորայքի թանկ լինելու պատճառով։
«Ինչ մասսայական սպանդի մասին է խոսքը, եթե ամեն օր մոտ 20 ստերջացված շուն է բաց թողնվում փողոց։ Հեքիաթներ հորինել ու պատմել, թե փողեր են լվացվում այստեղ շներին քնեցման միջոցով, աբսուրդ է, ամեն ինչ պետք է տրամաբանության սահմաններում լինի»,–ասում է նա։
Նա նաև անհեթեթ է համարում այն լուրերը, թե իրենց կողմից ստերջացրած կենդանին կարող է ձագ ունենալ։
ՀՈԱԿ–ին հաջողվել է Մասիս խոշորացված համայնքում, Արմավիր քաղաքում, Էջմիածնում շների ստերջացման ծրագիր իրականացնել, որը շարունակական կլինի։
© Sputnik / Aram Nersesyan

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում - Sputnik Արմենիա
1/10

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում - Sputnik Արմենիա
2/10

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում - Sputnik Արմենիա
3/10

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում - Sputnik Արմենիա
4/10

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

© Sputnik / Andranik Ghazaryan

Թափառող շունը խաչմերուկում

Թափառող շունը խաչմերուկում - Sputnik Արմենիա
5/10

Թափառող շունը խաչմերուկում

© Sputnik / Aram Nersesyan

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում - Sputnik Արմենիա
6/10

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում - Sputnik Արմենիա
7/10

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում - Sputnik Արմենիա
8/10

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում - Sputnik Արմենիա
9/10

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում - Sputnik Արմենիա
10/10

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

1/10

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

2/10

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

3/10

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

4/10

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

5/10

Թափառող շունը խաչմերուկում

6/10

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

7/10

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

8/10

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

9/10

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

10/10

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում

Այսօր կազմակերպության խնամքի տակ է մոտ 80 ինչպես թափառող, այնպես էլ ընտանի շուն, որոնցից տերերը հրաժարվել են։
Հետագայում կենդանիները կհանձնվեն որդեգրման, սակայն այս պահին գործընթացը կասեցված է, քանի որ եղել են դեպքեր, երբ շանը որդեգրել են, բայց կարճ ժամանակ անց դուրս գցել։
Այժմ ՀՈԱԿ–ը հատուկ կանոնակարգ է մշակում, որպեսզի որդեգրողի հետ պայմանագիր կնքվի, ու նրանք էլ պարտավորված լինեն շանը խնամել։ Իսկ մինչ այդ ՀՈԱԿ–ից կոչ են անում ոչ թե պայքարել իրենց դեմ, այլ օգնել, որ մի օր ունենանք Հայաստան, որում բոլոր թափառող կենդանիները տուն կունենան։
Լրահոս
0