https://arm.sputniknews.ru/20220711/shiraki-marzum-pluzumneri-masin-ahazanger-chen-eghel-marzpet-45019996.html
Շիրակի մարզում փլուզումների մասին ահազանգեր չեն եղել. մարզպետ
Շիրակի մարզում փլուզումների մասին ահազանգեր չեն եղել. մարզպետ
Sputnik Արմենիա
Շիրակի մարզում երկրաշարժը խուճապ է առաջացրել։ Մարդիկ արթնացել են ցնցումներից։ Շատերը շտապել են դուրս գալ տներից։ 11.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-11T11:08+0400
2022-07-11T11:08+0400
2022-07-11T11:16+0400
շիրակի մարզ
երկրաշարժ
մարզպետ
նազելի բաղդասարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1766/75/17667541_0:0:1498:844_1920x0_80_0_0_dea1545529c3346bfe45c9fb85b9d598.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հայաստան- Վրաստան սահմանին` Բավրա գյուղի մոտ, այսօր առավոտյան գրանցված երկրաշարժերի հետևանքով Շիրակի մարզում հնարավոր փլուզումների մասին ահազանգեր չեն եղել։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։Հիշեցնենք` այսօր, առավոտյան ժամը 07:36-ին, Բավրա գյուղից 14 կմ արևելք ընկած տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ, Շիրակի մարզի բնակավայրերում այն զգացվել է 5 բալ ուժգնությամբ։Մամուլում տեղեկություններ կան, որ Շիրակում երկրաշարժը խուճապ է առաջացրել։ Մարդիկ արթնացել են ցնցումներից։ Շատերը շտապել են դուրս գալ տներից։Երկրորդ երկրաշարժն է մեկ օրում գրանցվել Բավրայի մոտակայքում
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1766/75/17667541_100:0:1433:1000_1920x0_80_0_0_6640b409585a89c162adb7b4ab86d429.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շիրակի մարզ, երկրաշարժ, մարզպետ, նազելի բաղդասարյան
շիրակի մարզ, երկրաշարժ, մարզպետ, նազելի բաղդասարյան
Շիրակի մարզում փլուզումների մասին ահազանգեր չեն եղել. մարզպետ
11:08 11.07.2022 (Թարմացված է: 11:16 11.07.2022) Շիրակի մարզում երկրաշարժը խուճապ է առաջացրել։ Մարդիկ արթնացել են ցնցումներից։ Շատերը շտապել են դուրս գալ տներից։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հայաստան- Վրաստան սահմանին` Բավրա գյուղի մոտ, այսօր առավոտյան գրանցված երկրաշարժերի հետևանքով Շիրակի մարզում հնարավոր փլուզումների մասին ահազանգեր չեն եղել։ Այս մասին
ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` փլուզման ահազանգեր չեն եղել։ Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են հավաքագրում մարզի բոլոր համայնքներից՝ արձանագրված հնարավոր վնասները ճշտելու համար»,- հայտնում է մարզպետը։
Հիշեցնենք` այսօր, առավոտյան ժամը 07:36-ին, Բավրա գյուղից 14 կմ արևելք ընկած տարածքում
երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ, Շիրակի մարզի բնակավայրերում այն զգացվել է 5 բալ ուժգնությամբ։
Մամուլում տեղեկություններ կան, որ Շիրակում երկրաշարժը խուճապ է առաջացրել։ Մարդիկ արթնացել են ցնցումներից։ Շատերը շտապել են դուրս գալ տներից։