https://arm.sputniknews.ru/20220711/hjusisajin-hvosqvov-gazi-matakararumy-dadarecvel-e-aravvotjan-zhamy-700-ic-nord-stream-45018405.html
«Հյուսիսային հոսքով» գազի մատակարարումը դադարեցվել է առավոտյան ժամը 7:00-ից․ Nord Stream
«Հյուսիսային հոսքով» գազի մատակարարումը դադարեցվել է առավոտյան ժամը 7:00-ից․ Nord Stream
Sputnik Արմենիա
Գազատարի երկու ճյուղերի աշխատանքն էլ դադարեցվում է պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարելու համար։ 11.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-11T10:36+0400
2022-07-11T10:36+0400
2022-07-11T10:54+0400
«հյուսիսային հոսք» նախագիծ
գազ
գազատար
«գազպրոմ»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28956123_0:0:3207:1804_1920x0_80_0_0_c31f45bf62bafb4cf590301bcc9cf5bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Ռուսաստանից Եվրոպա առանցքային գազատարով՝ «Հյուսիսային հոսք»-ով, գազի մատակարարումները դադարեցվել են գազային օրվա սկզբից, այսինքն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Nord Stream AG ընկերության օպերատորին։Նշվում է, որ գազատարի երկու ճյուղերի աշխատանքն էլ դադարեցվում է պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու համար, ներառյալ մեխանիկական բաղադրիչների և ավտոմատացման համակարգերի փորձարկումը: Սպասվում է, որ տեխսպասարկումը կիրականացվի հուլիսի 11-21-ը։Մյուս երթուղով՝ ուկրաինական տարածքով, տարանցմամբ մատակարարումները կկատարվեն նախորդ օրերի մակարդակով` ըստ «Ուկրաինայի ԳՏՀ օպերատորի» տվյալների: Հուլիսի 11-ի գազային օրվա դրությամբ «Սուջա» կայանով գազի անցման հայտը կազմում է 41 միլիոն խորանարդ մետր։ Ուկրաինայի տարածքով մատակարարումներն այս մակարդակում պահպանվում են մայիսի վերջից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28956123_64:0:2795:2048_1920x0_80_0_0_1348cbd15ab0179b78830ade0fbfc776.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«հյուսիսային հոսք» նախագիծ, գազ, գազատար, «գազպրոմ»
«հյուսիսային հոսք» նախագիծ, գազ, գազատար, «գազպրոմ»
«Հյուսիսային հոսքով» գազի մատակարարումը դադարեցվել է առավոտյան ժամը 7:00-ից․ Nord Stream
10:36 11.07.2022 (Թարմացված է: 10:54 11.07.2022) Գազատարի երկու ճյուղերի աշխատանքն էլ դադարեցվում է պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարելու համար։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Ռուսաստանից Եվրոպա առանցքային գազատարով՝ «Հյուսիսային հոսք»-ով, գազի մատակարարումները դադարեցվել են գազային օրվա սկզբից, այսինքն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ից: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Nord Stream AG ընկերության օպերատորին։
Նշվում է, որ գազատարի երկու ճյուղերի աշխատանքն էլ դադարեցվում է պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու համար, ներառյալ մեխանիկական բաղադրիչների և ավտոմատացման համակարգերի փորձարկումը: Սպասվում է, որ տեխսպասարկումը կիրականացվի հուլիսի 11-21-ը։
«Գազպրոմը» հունիսի կեսերին «Հյուսիսային հոսք»-ով մատակարարումն իջեցրել է մոտ 60 տոկոսով։ Ընկերությունը հայտնել է, որ կարող է գազամուղ մատակարարել միայն 67 միլիոն խորանարդ մետր գազ՝ 167 միլիոն պլանային ծավալի պարագայում․ դա բացատրվում է գերմանական Siemens-ի աշխատանքի ուշացումներով, որը Ռուսաստանի նկատմամբ Կանադայի պատժամիջոցների պատճառով չի կարողանում կանադական գործարանից վերադարձնել «Պորտովայա» կոմպրեսորային կայանի պոմպաքաշման ագրեգատները, ինչպես նաև պայմանավորված է շարժիչների տեխնիկական անսարքությունների հայտնաբերմամբ:
Մյուս երթուղով՝ ուկրաինական տարածքով, տարանցմամբ մատակարարումները կկատարվեն նախորդ օրերի մակարդակով` ըստ «Ուկրաինայի ԳՏՀ օպերատորի» տվյալների: Հուլիսի 11-ի գազային օրվա դրությամբ «Սուջա» կայանով գազի անցման հայտը կազմում է 41 միլիոն խորանարդ մետր։ Ուկրաինայի տարածքով մատակարարումներն այս մակարդակում պահպանվում են մայիսի վերջից։