https://arm.sputniknews.ru/20220711/hisus-qristvosi-ardzani-shinararutjuny-kasecvel-e-shm-nakhararutjan-hajtararutjuny-45065609.html
Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը կասեցվել է. ՇՄ նախարարության հայտարարությունը
Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը կասեցվել է. ՇՄ նախարարության հայտարարությունը
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում ասել էր, որ Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են... 11.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-11T19:47+0400
2022-07-11T19:47+0400
2022-07-11T20:05+0400
նիկոլ փաշինյան
բնություն
հուշարձան
գագիկ ծառուկյան
հիսուս քրիստոս
հատիս
շրջակա միջավայրի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/14/26521082_0:84:1601:984_1920x0_80_0_0_a922478bfb2d0f623335ba46b56ef732.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ընդառաջ գնալով մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգություններին, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը կասեցվել է։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։Նշվում է, որ հուլիսի 7-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց` «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։Նշենք, որ Հատիս լեռն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։Բնության հուշարձանի պահպանությունը կարգավորվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով, այն է՝ ՀՀ-ում բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը, ինչպես նաև այլ ենթաօրենսդրական ակտերով։Նախագծի վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մասնագիտական եզրակացություն կտա միայն համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո։Հիշեցնենք` Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել` նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ` միայն արձանի բարձրությունը (առանց պատվանդանի) պետք է լինի 33 մետր։Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ` Գագիկ Ծառուկյանին հորդորելով զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից, ավելին` նա ի պատասխան 3 հակափաստարկ ներկայացրեց ու շարունակեց նախագծի իրագործումը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության նիստում հայտարարեց, որ դեմ չեն Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Ավելին` Փաշինյանը պետական կառավարման մարմիններին հանձնարարեց սեղմ ժամկետում ընդունել ենթաօրենսդրական ակտեր, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը իրականացնելու համար:Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները մեկնարկել են հուլիսի 9-ին։ԿԳՄՍ նախարարությունն այսօր հայտարարեց, որ ընդունելի համարելով Հիսուս Քրիստոս մոնումենտալ արձանի գաղափարը, պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։
հատիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/14/26521082_88:0:1511:1067_1920x0_80_0_0_89890a5d9bf02ec2898c31f8bbe5e067.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, բնություն, հուշարձան, գագիկ ծառուկյան, հիսուս քրիստոս, հատիս, շրջակա միջավայրի նախարարություն
նիկոլ փաշինյան, բնություն, հուշարձան, գագիկ ծառուկյան, հիսուս քրիստոս, հատիս, շրջակա միջավայրի նախարարություն
Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը կասեցվել է. ՇՄ նախարարության հայտարարությունը
19:47 11.07.2022 (Թարմացված է: 20:05 11.07.2022) Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում ասել էր, որ Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։ ՇՄՆ–ից ասում են` փաստաթուղթ չեն ստացել։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ընդառաջ գնալով մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգություններին, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը կասեցվել է։ Տեղեկությունն իր
ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Աշխատանքները կրկին կմեկնարկեն միայն պատկան մարմինների կողմից շինարարական աշխատանքները սկսելու համար համապատասխան մասնագիտական և փորձաքննական եզրակացություններն ու թույլտվությունները ստանալուց հետո»,–ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հուլիսի 7-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց` «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։
«Հայտնում ենք, որ արձանի տեղադրման տեղադիրքի ընտրության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարություն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել»,–նշել են նախարարությունից։
Նշենք, որ Հատիս լեռն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։
Բնության հուշարձանի պահպանությունը կարգավորվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով, այն է՝ ՀՀ-ում բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը, ինչպես նաև այլ ենթաօրենսդրական ակտերով։
Նախագծի վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մասնագիտական եզրակացություն կտա միայն համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո։
Հիշեցնենք` Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին
Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել` նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։
ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ` միայն արձանի բարձրությունը (առանց պատվանդանի) պետք է լինի 33 մետր։
Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին
հանդես եկավ հայտարարությամբ` Գագիկ Ծառուկյանին հորդորելով զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից, ավելին` նա ի պատասխան
3 հակափաստարկ ներկայացրեց ու շարունակեց նախագծի իրագործումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության նիստում հայտարարեց, որ դեմ չեն Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Ավելին` Փաշինյանը պետական կառավարման մարմիններին հանձնարարեց սեղմ ժամկետում ընդունել ենթաօրենսդրական ակտեր, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը իրականացնելու համար:
Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները
մեկնարկել են հուլիսի 9-ին։
ԿԳՄՍ նախարարությունն այսօր հայտարարեց, որ ընդունելի համարելով Հիսուս Քրիստոս մոնումենտալ արձանի գաղափարը, պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։