https://arm.sputniknews.ru/20220711/fransian-kajakci-hajastani-mshakutajin-zharangutjan-pahpanmany-hushagir-e-stvoragrvel-45061221.html
Ֆրանսիան կաջակցի Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը. հուշագիր է ստորագրվել
Ֆրանսիան կաջակցի Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը. հուշագիր է ստորագրվել
Sputnik Արմենիա
Ծրագիրը նպատակ ունի աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության գործընթացներին, ոլորտի մասնագետների կարողությունների, ինչպես նաև թանգարանային... 11.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-11T19:01+0400
2022-07-11T19:01+0400
2022-07-11T19:01+0400
հայաստան
ֆրանսիա
մշակույթ
համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0b/45054152_0:0:1080:608_1920x0_80_0_0_37c80f1d7ce793d82b5e01f3d01cd427.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ազդարարել են «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի մեկնարկը. համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։Ծրագիրը ֆինանսավորում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության «Նորարարական ծրագրերի համերաշխության հիմնադրամը» (Fonds de solidarité pour les projets innovants)։ Նպատակ է դրված աջակցել Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանը, վերականգնմանը և արժևորմանը:Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն կարևորել է ծրագրի իրականացումը՝ նշելով, որ այն երկկողմանի համագործակցության առաջնահերթություններից է:«Ծրագիրը ներառում է 3 բաղադրիչ. առաջին ուղղությունը նվիրված է վերապատրաստմանը, երկրորդ ճյուղը նվիրված է վերականգնման ծրագրին՝ Տաթևի Մեծ անապատ վանական համալիրի վերականգնմանը։ Երկու դեպքում էլ ֆրանսիական կողմից ներգրավված է Ժառանգության ազգային ինստիտուտը։ Երրորդ ուղղությունը վերաբերում է «Էրեբունի» թանգարանի մշտական ցուցադրության նոր հայեցակարգին, որն ավելի վաղ համագործակցության արդյունք է: Լուվրի թանգարանը և այլ գործընկերներ նույնպես ներգրավված կլինեն այս ծրագրում»,– նշել է Լույոն:Նրա կարծիքով, ծրագրի իրականացումը համահունչ է հայ հասարակության կարիքներին և կարևոր է ժառանգության ոլորտում գործունեություն ծավալող մասնագետների համար։Դումանյանը շեշտել է, որ հուշագրի ստորագրումը նշանավորում է հայ-ֆրանսիական պատմական և մշակութային սերտ առնչությունները և մատնանշում 2 երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները:Նախարարը փաստել է, որ Հայաստանի ժառանգության պահպանությունը թե՛ Հայաստանում, և թե՛ Հայաստանի սահմաններից դուրս պետական քաղաքականության առաջնահերթություններից է:Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանն արձանագրել է, որ ծրագրի կրթական բաղադրիչը միտված է վերականգնման ոլորտի մասնագետների մասնագիտական հմտությունների, կարողությունների բարելավմանը և փորձի փոխանակմանը:«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն էլ ընդգծել է, որ իրենց համար մեծ պատիվ է ծրագրի շրջանակում համագործակցել Լուվրի թանգարանի գործընկերների հետ և ունենալ Էրեբունու բոլորովին նոր ցուցադրություն։Նշենք, որ 600.000 եվրո արժողությամբ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թ. հուլիսից մինչև 2023 թ. դեկտեմբեր:Ծրագիրը նախագծվել և իրականացվելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի, Լուվրի թանգարանի, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և «Էրեբունի» թանգարանի հետ համագործակցությամբ։Հավելենք, որ «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի շրջանակում հուլիսի 12-ին, ժամը 10:00-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նիստերի դահլիճում (Մատենադարան) կմեկնարկի «Մշակութային ժառանգության պահպանության կազմակերպումը և մշակութային արժեքների վերականգնումը Ֆրանսիայում» վերապատրաստման դասընթացը:
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0b/45054152_108:0:928:615_1920x0_80_0_0_0ab596e7a386b2ccac9932baf8bc79dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆրանսիա, մշակույթ , համագործակցություն
հայաստան, ֆրանսիա, մշակույթ , համագործակցություն
Ֆրանսիան կաջակցի Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը. հուշագիր է ստորագրվել
Ծրագիրը նպատակ ունի աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության գործընթացներին, ոլորտի մասնագետների կարողությունների, ինչպես նաև թանգարանային քաղաքականության իրականացմանը և զարգացմանը:
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ազդարարել են «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի մեկնարկը. համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Տեղեկությունը հայտնում է
ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Ծրագիրը ֆինանսավորում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության «Նորարարական ծրագրերի համերաշխության հիմնադրամը» (Fonds de solidarité pour les projets innovants)։ Նպատակ է դրված աջակցել Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանը, վերականգնմանը և արժևորմանը:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն կարևորել է ծրագրի իրականացումը՝ նշելով, որ այն երկկողմանի համագործակցության առաջնահերթություններից է:
«Ծրագիրը ներառում է 3 բաղադրիչ. առաջին ուղղությունը նվիրված է վերապատրաստմանը, երկրորդ ճյուղը նվիրված է վերականգնման ծրագրին՝ Տաթևի Մեծ անապատ վանական համալիրի վերականգնմանը։ Երկու դեպքում էլ ֆրանսիական կողմից ներգրավված է Ժառանգության ազգային ինստիտուտը։ Երրորդ ուղղությունը վերաբերում է «Էրեբունի» թանգարանի մշտական ցուցադրության նոր հայեցակարգին, որն ավելի վաղ համագործակցության արդյունք է: Լուվրի թանգարանը և այլ գործընկերներ նույնպես ներգրավված կլինեն այս ծրագրում»,– նշել է Լույոն:
Նրա կարծիքով, ծրագրի իրականացումը համահունչ է հայ հասարակության կարիքներին և կարևոր է ժառանգության ոլորտում գործունեություն ծավալող մասնագետների համար։
Դումանյանը շեշտել է, որ հուշագրի ստորագրումը նշանավորում է հայ-ֆրանսիական պատմական և մշակութային սերտ առնչությունները և մատնանշում 2 երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները:
Նախարարը փաստել է, որ Հայաստանի ժառանգության պահպանությունը թե՛ Հայաստանում, և թե՛ Հայաստանի սահմաններից դուրս պետական քաղաքականության առաջնահերթություններից է:
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանն արձանագրել է, որ ծրագրի կրթական բաղադրիչը միտված է վերականգնման ոլորտի մասնագետների մասնագիտական հմտությունների, կարողությունների բարելավմանը և փորձի փոխանակմանը:
«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն էլ ընդգծել է, որ իրենց համար մեծ պատիվ է ծրագրի շրջանակում համագործակցել Լուվրի թանգարանի գործընկերների հետ և ունենալ Էրեբունու բոլորովին նոր ցուցադրություն։
Նշենք, որ 600.000 եվրո արժողությամբ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թ. հուլիսից մինչև 2023 թ. դեկտեմբեր:
Ծրագիրը նախագծվել և իրականացվելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի, Լուվրի թանգարանի, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և «Էրեբունի» թանգարանի հետ համագործակցությամբ։
Հավելենք, որ «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի շրջանակում հուլիսի 12-ին, ժամը 10:00-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նիստերի դահլիճում (Մատենադարան) կմեկնարկի «Մշակութային ժառանգության պահպանության կազմակերպումը և մշակութային արժեքների վերականգնումը Ֆրանսիայում» վերապատրաստման դասընթացը: