00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Էրդողանը և Փաշինյանը ուզում են ցույց տալ, թե ժողովուրդների մեջ երկխոսություն կա․ թուրքագետ

Էրդողանը և Փաշինյանը ուզում են ցույց տալ, թե ժողովուրդների մեջ երկխոսություն կա․ թուրքագետ
Բաժանորդագրվել
Թուրքագետ Արտակ Ալեքսանյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների միջև կայացած հեռախոսազրույցը։
Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարները փորձում են ցույց տալ, թե այս պահին երկխոսություն կա ոչ միայն պետությունների, այլև՝ հայ ու թուրք ժողովուրդների միջև։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցին։
«Այն, որ հեռախոսազանգի ընթացքում կողմերը միմյանց կրոնական տոներն են շնորհավորել, միտում է ցույց տալու, թե հայերի ու թուրքերի կամ քրիստոնյաների ու մուսուլմանների միջև միջհամայնքային կապ կա, հարաբերությունները նաև այդ ձևով է կարգավորվում»,- նշեց Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ հեռախոսազրույցն առաջինն է այս ֆորմատով ու դրանով արդեն իսկ հետաքրքիր է, հատկապես, որ հաջորդում է հուլիսի սկզբի պայմանավորվածությանը, երբ որոշվել էր, որ սահմանները պետք է բացել երրորդ երկրի քաղաքացիների համար։
Թուրքագետի կարծիքով՝ ակնհայտ է, որ հատկապես թուրքական կողմը ձգտում է լրջացնել այս գործընթացներն ու ամենաբարձր մակարդակով ցույց տալ, որ երկու երկրներն էլ հնարավորինս կողմ են սահմանների բացմանը, կապերի հաստատմանը և հատկապես այս պահին բանակցությունների սեղանին գտնվող օրակարգին։
Փաշինյանի հետ զրույցին հաջորդել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Էրդողանի հեռախոսազրույցը։
Թուրքագետը կարծում է, որ սրանք իրար հետ միանշանակ կապված են, ու դեռ ավելին՝ դրանից հետո հեռախոսազրույցներ կլինեն նաև Ալիևի ու Էրդողանի ու Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև։
«Ակնհայտ է, որ այս գործընթացում ներգրավված է ռուսական կողմը, որը շահագրգռված է հնարավորինս կանխել Արևմուտքի ազդեցությունը, իսկ այս փուլում ռուսական կողմը դա փորձում է անել Թուրքիայի հետ համագործակցությամբ։ Թեպետ Թուրքիայի համար էլ կարևոր է ՌԴ միջնորդությունը, սակայն ավելի կարևոր է, որ բանակցություններն արդեն անցնեն բացառությամբ երկկողմ օրակարգով»,- ասաց Ալեքսանյանը։
Նա հիշեցրեց՝ Թուրքիայից պաշտոնական տարբեր մակարդակներով հայտարարություններ են եղել այն մասին, որ հայ-թուրքական բանակցությունները պետք է անցկացնել երկկողմ մակարդակում, իսկ Հայաստանը բանակցի առանց ռուսական կողմի միջնորդության ու ազդեցության։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Հուլիսի 1-ին Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի վերջին հանդիպումից հետո հայտարարվեց, որ կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները։
Ըստ ԱԳՆ-ի, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստան-Թուրքիա օդային ուղիղ բեռնափոխադրումներ իրականացման գործընթաց սկսելու շուրջ:
Լրահոս
0