00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Исторический ликбез
Как снести памятник герою СС атаману Краснову?
15:04
23 ր
Исторический ликбез
Как белый атаман Краснов Гитлеру служил
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չալաբյանի գործով քննիչն ու դատախազը կոպտորեն խախտում են սահմանված ընթացակարգը. պաշտպաններ

© Sputnik / Aram NersesyanԱվետիք Չալաբյանը դատարանում
Ավետիք Չալաբյանը դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2022
Ավետիք Չալաբյանը դատարանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաստաբանները բոլոր ԶԼՄ-ների, իրավապաշտպան կազմակերպությունների և անձանց, միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրում են «այս աղաղակող ամենաթողության և անօրինականության փաստի վրա»։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով քննիչն ու դատախազը կոպտորեն խախտում են քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգը՝ նրան ապօրինաբար անազատության մեջ պահելու համար։ Այս մասին ասված է Չալաբյանի պաշտպանների տարածած հրատապ հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնել ենք, երեկ՝ հուլիսի 10-ին, դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մասնակի բավարարեց քննիչի միջնորդությունը։

«Մեր պաշտպանյալի ապօրինի կալանքի ժամկետն ապօրինաբար երկարացրեց ևս 15 օրով։ Մենք նաև ասել էինք, որ դա արվում է զուտ այն բանի համար, որպեսզի քննիչն ու դատախազը հասցնեն գործն ուղարկել դատարան՝ Չալաբյանի կալանքի պայմաններում։ Հակառակ դեպքում, եթե Չալաբյանը հուլիսի 12-ին հայտնվեր ազատության մեջ, ապա գործը դատարան ուղարկելու դեպքում դատարանը կալանքի հարց չէր քննարկելու»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պաշտպանները տեղեկացրել են, որ երեկ քննիչը, «կոպտորեն խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ ծանուցման կարգն ու ժամկետները», ուղարկել է ծանուցում առ այն, որ այսօր՝ 12։00-ին «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացնելու է վարույթային գործողություն՝ գործի նյութերի ծանոթացում։
Նշենք, որ միայն այս գործողությունից հետո կարող է քննիչը մեղադրական եզրակացությունն ուղարկել հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

«Եթե քննիչը պահպաներ օրենքով նախատեսված՝ ծանուցման առնվազն 2-օրյա ժամկետը, ապա վարույթն իրականացնող մարմինը, միևնույն է՝ չէր հասցնելու գործն ուղարկել դատարան, քանի որ չէր կարողանալու ապահովել կալանքի ժամկետի ավարտից ամենաուշը 15 օր առաջ գործը դատարան ուղարկելու պայմանը»,- նշում են փաստաբանները։

Պաշտպանները բոլոր լրատվամիջոցների, իրավապաշտպան կազմակերպությունների և անձանց, միջազգային կառույցների ուշադրությունն են հրավիրում «այս աղաղակող ամենաթողության և անօրինականության փաստի վրա»։
Հիշեցնենք, որ Չալաբյանի կալանքը երկարաձգելու համար հապճեպ միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չէր հաստատել գործի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձրել էր նախաքննության մարմին` նախաքննությունը շարունակելու ցուցումով։
Ավետիքը լավ է զգում, բոլորից հանգիստ է. Չալաբյանի կինը պատմել է անելիքների մասին
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։
Լրահոս
0