00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
8 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացե՞լ, թե՞ չբացել. ցեմենտի հարցում իշխանության կարծիքները տրամագծորեն տարբեր են

© Sputnik / Михаил ВоскресенскийՑեմենտ
Ցեմենտ - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2022
Ցեմենտ
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը մտավախություն ունի, որ ներկրման սահմանափակումները պահելը կարող է ներքին արտադրողին գերիշխող դիրք շնորհել և հանգեցնել ցեմենտի գնի բարձրացման ու որակի անկման։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Իրանական ցեմենտի ու ցեմենտի հումքի` կլինկերի ներկրման նկատմամբ կիրառված սահմանափակումները կպահպանվեն ևս կես տարի։ Կառավարության այս որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 15-ից ու կգործի մինչև 2023 թվականի հունվարի 15-ը։
Տեղական արտադրողին աջակցելու և տեղական արտադրությունը խթանելու նպատակ հետապնդող այս կարգավորման նկատմամբ տեսակետները միանշանակ չեն։
Տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մտավախություն հայտնեց, որ անսահմանափակ ներկրման ճանապարհը փակելն ու ներքին արտադրողին գերիշխող դիրք շնորհելը կարող է հանգեցնել տեղական ցեմենտի գնի բարձրացման ու որակի անկման։ Մյուս կողմից սահմանափակումները վերացնելը կարող է վնասել նույն այդ տեղական արտադրողին ու արտադրությանը։
«Եթե մենք չենք կարողանում ներմուծել, պետք է կարողանանք մեր ներքին շինարարությունն ապահովել առկա արտադրության հաշվին և հասկանանք, թե որակի նկատմամբ պահանջարկն ու առաջարկն ինչպիսին են իրականում` բավարարում են, թե ոչ։ Այս դեպքում դրսի շուկայի հետ մրցակցությունը որոշակիորեն կարող է դրական էֆեկտ ունենալ։ Իսկ ներքին արտադրողին գերիշխող դիրքում դնելը միշտ չէ, որ դրական հետևանքներ է ունենում ապրանքի որակի, գնի և այլ առումով։ Մյուս կողմից` եթե ճանապարհները բացում ենք տվյալ ապրանքի ներմուծման համար, պիտի հասկանանք, թե մրցակցային ինչպիսի պայմաններում կհայտնվեն մեր արտադրողները»,– ասաց տնտեսագետը։
Խնդիրը, ըստ նրա, բազմաշերտ ու բազմավեկտոր է, հետևաբար որոշում կայացնողները պետք է շուկայի լիարժեք ուսումնասիրություն կատարեն հասկանալու համար` պետք է պահպանել սահմանափակումները, մեղմացնել, թե ընդհանրապես վերացնել։
Ինչ վերաբերում է սահմանափակումներն առայժմ պահպանելու կառավարության որոշմանը, Էդգար Աղաբեկյանն այն զգուշավորության դրսևորում է համարում։
«Կառավարությունը փորձում է նվազագույն ռիսկերով այնպիսի դիրք զբաղեցնել, որ տնտեսության կամ արդյունաբերության այդ ոլորտը առավելագույն օգուտ կարողանա քաղել»,– նշեց նա։
Այլ կերպ ասած` կառավարությունը դեռ փորձում է գնահատել ու հասկանալ իրավիճակը` ևս կես տարով հետաձգելով նոր որոշման ընդունումը։
«Բացե՞լ, թե՞ չբացել Հայաստան բերող ճանապարհը իրանական ցեմենտի առաջ» հարցի հստակ պատասխանը չունեն նաև իշխանության ներսում. եթե կառավարությունը ցանկանում է պահպանել ցեմենտի ներկրման սահմանափակումները, ապա իշխող խմբակցության պատգամավորները, հակառակը, առաջարկում են վերանայել դրանք։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Հովիկ Աղազարյանը դեռ մայիսին «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ էին ներկայացրել, որով առաջարկում էին վերանայել գործող սահմանափակումները, մասնավորապես 5 000 դրամով նվազեցնել ՀՀ ներկրվող ցեմենտի տուրքը` 14 000–ից դարձնելով 9 000 դրամ, իսկ կլինկերի գործող 2000 դրամ տուրքը` ընդհանրապես վերացնել։
Հետաքրքրական է, որ հակառակ առաջարկներ ներկայացրած կառավարությունն ու պատգամավորներն իրենց հակադիր տեսակետները նույն կերպ են հիմնավորում` ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանելու, ներկրողների ու տեղական արտադրողների համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով։
Թունյանն ու Աղազարյանն իրենց նախագծի հիմնավորման մեջ նշում են, որ երեք տարի առաջ սահմանված ու մինչ օրս գործող կարգավորումներն այսօր արդեն չեն արտացոլում առկա իրողությունները։
Ըստ նրանց` 2019թ–ին ներմուծվող ցեմենտի ու կլինկերի համար կիրառված տուրքի չափը հաշվարկվել էր այնպես, որ տեղական ցեմենտը կարողանար մրցակցել ներմուծվողի հետ, բայց չկլաներ շուկան և ամբողջությամբ չարգելափակեր ներմուծումը:
Սակայն այսօր, ըստ օրինագծի հեղինակների, տուրքի սահմանված չափերն այլևս շուկայում հավասարություն չեն ապահովում: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2021 թվականի երկրորդ կիսամյակից սկսած` Իրանում ցեմենտի և կլինկերի գինն աճել է, Իրանում սահմանվել է կլինկերի արտահանման տուրք՝ 1կգ-ի համար 3 դոլարի չափով, բացի այդ, 2-2.5 հազար դրամով ավելացել են ցեմենտի տեղափոխման ծախսերը` հայ–իրանական սահմանից մինչև Երևան ու ՀՀ այլ շրջաններ։ Այս ամենի արդյունքում, ըստ պատգամավորների, իրանական ցեմենտը Հայաստանում դարձել է անմրցունակ, ինչը կարող է հանգեցնել շուկայի կենտրոնացման ու ցեմենտի գնի աճի:
Նախագիծն առայժմ դրական եզրակացություն չի ստացել ու չի ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգում, բայց արդեն որոշ մեկնաբանությունների առիթ է դարձել։ Ըստ մամուլում հայտնված մեկնաբանությունների` այն միտված է ցեմենտի խոշոր արտադրող «Արարատ ցեմենտ» գործարանի սեփականատեր, գործարար Գագիկ Ծառուկյանի դեմ։
Հանուն ճշմարտության նշենք, որ 2021թ–ի ընթացքում Հայաստանում ցեմենտի գինն արդեն բարձրացել է։ Տեղական ցեմենտի 50 կգ–անոց պարկը 2500 դրամից հասել է 2800-3000 դրամի, իրանական ցեմենտի 50 կգ-անոց պարկի գինը 2900 դրամից դարձել է 3000– 3200 դրամ։
Հիշեցնենք` տեղական ցեմենտ արտադրողներին պաշտպանելու նպատակով 2019 թվականին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Ազգային ժողովի հաստատմամբ ՀՀ ներկրվող ցեմենտի յուրաքանչյուր տոննայի համար սահմանվեց 14 000 դրամ պետական տուրք: 2021 թվականի մայիսից պետտուրք սահմանվեց նաև ցեմենտի հումքի` կլինկերի ներկրման համար` 1 տոննայի դիմաց 2 000 դրամ։
Միաժամանակ ցեմենտի ու կլինկերի ներկրումը օրենսդրորեն ամրագրվեց որպես լիցենզավորվող գործունեություն, իսկ լիցենզիայի տրամադրման իրավունքը վերապահվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` հնարավորություն ստեղծելով հարկ եղած դեպքում սահմանափակել ներկրվող շինանյութի ու հումքի քանակը։
Կարգավորման արդյունքում, պաշտոնական վիճակագրության համաձայն, 2019թ–ից ի վեր Հայաստանում արտադրվող ցեմենտի ծավալներն աճել են, ներմուծվողինը` կրճատվել։
Այսպես` 2019 թվականին ՀՀ–ում արտադրվել է 590 000 տոննա ցեմենտ, 2020–ին՝ 715 000, 2021–ին՝ 853 000 տոննա:
Հայաստան ներմուծված ցեմենտը 2019 թ-ին կազմել է 309 903 տոննա, 2020–ին` 230 976, 2021–ին՝ 148 308 տոննա։
Կառավարության` հունիսի 9–ի նիստում էկոնոմիկայի նախարարության առաջարկով որոշվեց գործող սահմանափակումները պահպանել ևս կես տարի։ Հուլիսի 15-ին ուժի մեջ մտնող որոշումը փաստորեն փոխարինելու է նախորդ որոշմանը, որի ժամկետն այդ օրը պետք է ավարտվեր, և գործելու է մինչև 2023 թվականի հունվարի 15-ը։
Լրահոս
0