https://arm.sputniknews.ru/20220711/arcakhi-kargavitshaki-harcum-nshadzvogh-ijecnelu-pahanj-gvojutjun-chuni-saghateljan-45026241.html
Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու պահանջ գոյություն չունի. Սաղաթելյան
Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու պահանջ գոյություն չունի. Սաղաթելյան
Sputnik Արմենիա
Սաղաթելյանը պարզել է, որ համաշխարհային էներգետիկ ճգնաճամի համապատկերում Ադրբեջանը` որպես նավթ ու գազ ունեցող երկիր, եվրոպական երկրների համար դարձել է ավելի... 11.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-11T13:11+0400
2022-07-11T13:11+0400
2022-07-11T13:20+0400
իշխան սաղաթելյան
եվրոպա
ասուլիս
արցախ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42457143_0:0:1601:901_1920x0_80_0_0_8226bdc52a41c44fc821990a3ac1f254.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Եվրոպական խորհրդարանում Հայաստանի և Արցախի շահերը պատշաճ կերպով ներկայացված չեն։ Այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը` ներկայացնելով Ստրասբուգում՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած հանդիպումների արդյունքները։«Այդ հանդիպումների արդյունքում ակնհայտ դարձավ, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը, ինչպես նաև ԱԳՆ-ն պատշաճ կերպով չեն ներկայացնում և պաշտպանում Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի շահերը»,- ասաց նա։Սաղաթելյանը նաև հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների այն պնդումը , թե կա միջազգային պահանջ և կոնսենսուս Արցախի իկարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու, առնվազն իր տպավորությամբ, գոյություն չունի։Նրա խոսքով, հանդիպումների ընթացքում պարզ է դարձել նաև, որ աշխարհաքաղաքական նոր իրավիճակում ու համաշխարհային էներգետիկ ճգնաճամի համապատկերում Ադրբեջանը` որպես նավթ ու գազ ունեցող երկիր, եվրոպական երկրների համար դարձել է ավելի հետաքրքիր, քան «ժողովրդավարական բաստիոն Հայաստանը»։«Դիմադրություն» շարժման համակարգողը նաև հայտնեց, որ այս օրերին թուրք-ադրբեջանական տանդեմը ՀՀ ընդդիմությանը միջազգային հարթակներում փորձում է ներկայացնել որպես ռևանշիստական ուժերի, ինչը շատ հաճախ ստանում է ՀՀ իշխանությունների աջակցությունը։Տեղեկացնենք, որ Իշխան Սաղաթելյանը հուլիսի 5-ին աշխատանքային այցով մեկնել էր Ստրասբուրգ, որտեղ հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Պետեր Վիտանովի, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի, խորհրդարանի ECR քաղաքական խմբի փոխնախագահ Չառլի Վայմերի և Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ Հեիդի Հաութալայի հետ։ Որևէ մեկը չի կարող խոսել նշաձող իջեցնելու մասին. բողոքի ակցիա ԱրցախումՀանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Արցախի շուրջ անվտանգության մարտահրավերները և ադրբեջանական շարունակական ագրեսիան։Սաղաթելյանը կարևորել է Արցախի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և կարգավիճակի հարցը` որպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և հակամարտության կարգավորման միջոց։ Շեշտվել է, որ հայ ժողովրդի համար անընդունելի է որևէ լուծում, որով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում։Եվրոպացի գործընկերներին են ներկայացվել նաև «Դիմադրություն» շարժման նպատակներն ու առաջիկա ծրագրերը, քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։
եվրոպա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42457143_88:0:1511:1067_1920x0_80_0_0_12e5cdbaaa1256ad8f2c9bf93ff0a190.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իշխան սաղաթելյան, եվրոպա, ասուլիս, արցախ, ադրբեջան
իշխան սաղաթելյան, եվրոպա, ասուլիս, արցախ, ադրբեջան
Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու պահանջ գոյություն չունի. Սաղաթելյան
13:11 11.07.2022 (Թարմացված է: 13:20 11.07.2022) Սաղաթելյանը պարզել է, որ համաշխարհային էներգետիկ ճգնաճամի համապատկերում Ադրբեջանը` որպես նավթ ու գազ ունեցող երկիր, եվրոպական երկրների համար դարձել է ավելի հետաքրքիր, քան «ժողովրդավարական բաստիոն Հայաստանը»։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Եվրոպական խորհրդարանում Հայաստանի և Արցախի շահերը պատշաճ կերպով ներկայացված չեն։ Այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը` ներկայացնելով Ստրասբուգում՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած հանդիպումների արդյունքները։
«Այդ հանդիպումների արդյունքում ակնհայտ դարձավ, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը, ինչպես նաև ԱԳՆ-ն պատշաճ կերպով չեն ներկայացնում և պաշտպանում Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի շահերը»,- ասաց նա։
Սաղաթելյանը նաև հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների այն պնդումը , թե կա միջազգային պահանջ և կոնսենսուս Արցախի իկարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու, առնվազն իր տպավորությամբ, գոյություն չունի։
«Գոյություն ունի խաղաղության հասնելու պահանջ, բայց երբ մենք մանրամասն ու հիմնավոր կերպով բացատրում ենք, որ մենք դեմ չենք խաղաղությանը, ու հայ ժողովուրդը ձգտում է այդ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը չի կարող լինել մեր հայրենազրկման գնով և պարտադրված խաղաղությունը չի կարող տարածաշրջանում բերել կայունություն, այս հիմնավորումներն իրենց համար շատ հասկանալի էին»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով, հանդիպումների ընթացքում պարզ է դարձել նաև, որ աշխարհաքաղաքական նոր իրավիճակում ու համաշխարհային էներգետիկ ճգնաճամի համապատկերում Ադրբեջանը` որպես նավթ ու գազ ունեցող երկիր, եվրոպական երկրների համար դարձել է ավելի հետաքրքիր, քան «ժողովրդավարական բաստիոն Հայաստանը»։
«Դիմադրություն» շարժման համակարգողը նաև հայտնեց, որ այս օրերին թուրք-ադրբեջանական տանդեմը ՀՀ ընդդիմությանը միջազգային հարթակներում փորձում է ներկայացնել որպես ռևանշիստական ուժերի, ինչը շատ հաճախ ստանում է ՀՀ իշխանությունների աջակցությունը։
Տեղեկացնենք, որ Իշխան Սաղաթելյանը հուլիսի 5-ին աշխատանքային այցով մեկնել էր Ստրասբուրգ, որտեղ հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Պետեր Վիտանովի, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի, խորհրդարանի ECR քաղաքական խմբի փոխնախագահ Չառլի Վայմերի և Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ Հեիդի Հաութալայի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Արցախի շուրջ անվտանգության մարտահրավերները և ադրբեջանական շարունակական ագրեսիան։
Սաղաթելյանը կարևորել է Արցախի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և կարգավիճակի հարցը` որպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և հակամարտության կարգավորման միջոց։ Շեշտվել է, որ հայ ժողովրդի համար անընդունելի է որևէ լուծում, որով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում։
Եվրոպացի գործընկերներին են ներկայացվել նաև «Դիմադրություն» շարժման նպատակներն ու առաջիկա ծրագրերը, քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։