https://arm.sputniknews.ru/20220711/aatsum-petakan-davatshanutjan-10-qrgvorts-e-qnnvum-datakhazutjuny-tvjalner-e-nerkajacrel-45038683.html
ԱԱԾ-ում պետական դավաճանության 10 քրգործ է քննվում. դատախազությունը տվյալներ է ներկայացրել
ԱԱԾ-ում պետական դավաճանության 10 քրգործ է քննվում. դատախազությունը տվյալներ է ներկայացրել
Sputnik Արմենիա
Դատախազությունից նշում են, որ հանցագործությունները կատարվում են սոցիալական ցանցերի միջոցով, հիմնականում`«Ֆեյսբուքով», «Տիկ Տոկով», «Օդնոկլասնիկիով»։ 11.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-11T16:32+0400
2022-07-11T16:32+0400
2022-07-11T17:43+0400
հհ դատախազություն
սոցցանցեր
դավաճանություն
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69268707_0:43:1600:943_1920x0_80_0_0_dc78a489fdb42ab17290780b1ebba72a.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում կատարված պետական դավաճանության դեպքերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ներկա պահին քննվում է 10 քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։Որպես մեղադրյալ ներգրավված են 43 անձիք, որոնցից 10-ը գտնվում է կալանքի տակ:«Նույն ժամանակահատվածին վերաբերող պետական դավաճանության դեպքերով հարուցված 3 քրեական գործ 12 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, նրանցից 11-ը գտնվում է կալանքի տակ»,- ասված է հաղորդագրությունում:«Եղել են նաև այնպիսի դեպքեր, որ զինծառայողները տեղեկացված չեն եղել իրենց համացանցային հաղորդակցի կարգավիճակի մասին ու ինտիմ բնույթի հարցերի շուրջ ծավալած զրույցների արդյունքում վերջինին սիրաշահելու և իրենց շփումը շարունակական դարձնելու նպատակով, նրան փոխանցել են ծառայության բերմամբ իրենց հայտնի դարձած պետական, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ»,- նշված է մամուլի հաղորդագրությունում:Հավաքագրված ՀՀ քաղաքացիների հետ շփումները համացանցային տիրույթից բացի երբեմն տեղափոխվել են իրական կյանք: Առկա փաստական տվյալների համաձայն, օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների և հավաքագրված ՀՀ քաղաքացիների միջև հանդիպումները կազմակերպվել են հիմնականում Թուրքիայի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տարածքներում:Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հուլիսի 11-ին հաղորդագրություն է տարածել, թե ևս մեկ պետական դավաճանության դեպք է բացահայտել, որը տեղի է ունեցել 2021 թվականին։ Զինծառայողն ասել է, թե նման քայլի է գնացել, որովհետև գումարի կարիք է ունեցել։ Տեղեկություններ է փոխանցել զորամասի, մարտական դիրքերի, հրամանատարական կազմի անհատական և ծառայողական տվյալներ, ինչպես նաև տարբեր լուսանկարներ է ուղարկել մարտական դիրքերի, զորամասի շինությունների և այլն։ Զինծառայողը կալանավորվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69268707_147:0:1572:1069_1920x0_80_0_0_cf016dd26609c116a7ee2c01934a67bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, սոցցանցեր, դավաճանություն, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, բանակ
հհ դատախազություն, սոցցանցեր, դավաճանություն, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, բանակ
ԱԱԾ-ում պետական դավաճանության 10 քրգործ է քննվում. դատախազությունը տվյալներ է ներկայացրել
16:32 11.07.2022 (Թարմացված է: 17:43 11.07.2022) Դատախազությունից նշում են, որ հանցագործությունները կատարվում են սոցիալական ցանցերի միջոցով, հիմնականում`«Ֆեյսբուքով», «Տիկ Տոկով», «Օդնոկլասնիկիով»։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում կատարված պետական դավաճանության դեպքերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ներկա պահին քննվում է 10 քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Որպես մեղադրյալ ներգրավված են 43 անձիք, որոնցից 10-ը գտնվում է կալանքի տակ:
«Նույն ժամանակահատվածին վերաբերող պետական դավաճանության դեպքերով հարուցված 3 քրեական գործ 12 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, նրանցից 11-ը գտնվում է կալանքի տակ»,- ասված է հաղորդագրությունում:
Դատախազությունից նշում են, որ հանցագործությունները կատարվում են սոցիալական ցանցերի միջոցով, հիմնականում`«Ֆեյսբուքով», «Տիկ Տոկով», «Օդնոկլասնիկիով»։ Օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները այդ սոցցանցերում անհատական օգտահաշիվներ են բացում հայուհիների անհատական տվյալներով և թիրախավորում են զինվորական համազգեստով կամ զինվորական ծառայության հետ կապն այլ կերպ հաստատող տեղեկություններ պարունակող օգտահաշիվների օգտատերերին։
«Եղել են նաև այնպիսի դեպքեր, որ զինծառայողները տեղեկացված չեն եղել իրենց համացանցային հաղորդակցի կարգավիճակի մասին ու ինտիմ բնույթի հարցերի շուրջ ծավալած զրույցների արդյունքում վերջինին սիրաշահելու և իրենց շփումը շարունակական դարձնելու նպատակով, նրան փոխանցել են ծառայության բերմամբ իրենց հայտնի դարձած պետական, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ»,- նշված է մամուլի հաղորդագրությունում:
Հավաքագրված ՀՀ քաղաքացիների հետ շփումները համացանցային տիրույթից բացի երբեմն տեղափոխվել են իրական կյանք: Առկա փաստական տվյալների համաձայն, օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների և հավաքագրված ՀՀ քաղաքացիների միջև հանդիպումները կազմակերպվել են հիմնականում Թուրքիայի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տարածքներում:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հուլիսի 11-ին հաղորդագրություն է տարածել, թե
ևս մեկ պետական դավաճանության դեպք է բացահայտել, որը տեղի է ունեցել 2021 թվականին։ Զինծառայողն ասել է, թե նման քայլի է գնացել, որովհետև գումարի կարիք է ունեցել։ Տեղեկություններ է փոխանցել զորամասի, մարտական դիրքերի, հրամանատարական կազմի անհատական և ծառայողական տվյալներ, ինչպես նաև տարբեր լուսանկարներ է ուղարկել մարտական դիրքերի, զորամասի շինությունների և այլն։ Զինծառայողը կալանավորվել է։