https://arm.sputniknews.ru/20220709/sadranqneri-chenq-trvum-hajvoghutjunn-el-ka-avetiq-vardanjany-eritasard-ymbishneri-masin-44990350.html
Սադրանքների չենք տրվում, հաջողությունն էլ կա. Ավետիք Վարդանյանը` երիտասարդ ըմբիշների մասին
Սադրանքների չենք տրվում, հաջողությունն էլ կա. Ավետիք Վարդանյանը` երիտասարդ ըմբիշների մասին
Sputnik Արմենիա
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը լավ գիտի հաջողության բանաձևը։ Նա վստահեցնում է, որ աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցող հայ... 09.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-09T21:25+0400
2022-07-09T21:25+0400
2022-07-09T22:14+0400
հայաստան
ըմբիշ
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
մեդալ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/09/44990719_0:0:1600:901_1920x0_80_0_0_aba0dc94ac8231d55e90c3b4f8663113.jpg
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը կարծում է, որ մեր ըմբիշներից յուրաքանչյուրը կարող է պայքարել աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալի համար։ Նա Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ զրույցում խոսել է հավաքականի խնդիրների, ադրբեջանցիների հետ մրցագորգ դուրս գալու և ըմբշամարտի մրցումներին Ռուսաստանը ներկայացնող մարզիկների բացակայության մասին։– Երիտասարդական հավաքականը ռազմավարական նշանակություն ունի։ Հիմնական նպատակը ազգային հավաքականին բարձրակարգ մարզիկներով ապահովելն է։ Բայց երիտասարդական հավաքականի մարզիչներն էլ 2-3 տարի ունեն խոստումնալից ըմբիշներին մեծահասակների մրցումներին նախապատրաստելու համար։ Ինչպե՞ս է ձեզ մոտ կատարվում այդ աշխատանքը։– Այո՛, երիտասարդական հավաքական ըմբիշները գալիս են 18 տարեկանում ու մինչև 20 տարեկանը մարզվում մեզ մոտ։ Ամենակարևորը համախմբվածությունն է, աշխատասիրությունը, մեկը մյուսի նկատմամբ հարգանքը՝ մարզիկ- մարզիչ և հակառակը։ Այստեղից է հիմք դրվում հաջողությունը։ Դե, հետո արդեն` մարզումներ ու նպատակ։– Տոկիոյի օլիմպիական մրցաշարը սպասարկող մրցավարներից միակն էիք, որի սպասարկած գոտեմարտերից ոչ մեկում չելենջ չպահանջվեց։ Սա խոսում է բարձր պրոֆեսիոնալիզմի և բացառապես արդարացի որոշումներ ընդունելու մասին։ Իսկ մարզման գործընթացում դա ինչպե՞ս է արտահայտվում։– Առանց լավ փոխհարաբերությունների հնարավոր չէ արդյունավետ աշխատել։ Հակառակ դեպքում մարզիկների հետ աշխատանքում կլինեն թերացումներ ու վրիպումներ։ Մարզիչը պարտավոր է նվիրվել իր մարզիկներին։ Մարզչական շտաբն ու մարզիկները պետք է իրար հավատան ու վստահեն։ Մեր հավաքականի արդյունավետ աշխատանքը ոչ միայն ինձնից է կախված. մարզչական շտաբ կա, որն աշխատում է բարձր ծանրաբեռնվածությամբ ու նվիրումով։– Գաղտնիք չէ, որ ադրբեջանցի ըմբիշների հետ որոշակի լարվածություն կա գորգում։ 70 կգ քաշային կարգի մրցանակաբաշխության ժամանակ, երբ ի պատիվ Հայկ Պապիկյանի հաղթանակի հնչեց Հայաստանի օրհներգը, մեր ըմբիշին պարտված Սաբիր Ջաֆարովը հեռացավ պատվո պատվանդանից, Մուշեղ Մկրտչյանի հաղթանակից հետո ադրբեջանցիների մարզիչը գորգ դուրս եկավ հարաբերություններ պարզելու համար։ Կարծես թե ադրբեջանցիների դեպքում թշնամություն կա նաև գորգում։ Դրան հակառակ մեր մարզիչները շատ հանգիստ են իրենց պահում։– Չեմ կարող իրենց տեղը պատասխանել։ Ես մեր տեղը կասեմ, որ մեր տղաները ունեն սպորտային դաստիարակություն։ Եթե մարզիկը դուրս է եկել գորգ, ապա միայն մեկ նպատակով՝ հաղթելու։ Չենթարկվելով սադրանքներին ու հաղթելով` յուրաքանչյուրը կապացուցի, որ ինքը ճիշտ էր։ Սպորտ է, լինում են հաղթանակներ և պարտություններ։ Ամեն ինչը պետք է ընկալել հենց սպորտային բնավորությամբ։ Մերոնք հենց այս քաղաքականությամբ են առաջնորդվում։Նավից՝ պարահանդես. ինչպես Եղիշե Ալեքսանյանը զորացրվելուց հետո դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն– Ռուսաստանի և Բելառուսի հավաքականի բացակայության պայմաններում կարծիք կա, որ մրցումները մի փոքր թուլացել են։ Բայց միևնույն ժամանակ մրցումներում տարբեր երկրների հավաքականների կազմերում ռուսական ծագում ունեցող շատ ըմբիշներ կան։– Ռուսների բացակայությունն ինչ-որ տեղ ազդում է ըմբշամարտի մրցումների մրցակցության մակարդակի վրա։ Բայց դուք էլ նշեցիք, որ Ռուսաստանի շատ ըմբիշներ հիմա այլ երկրների կազմում հանդես գալում և՛ պրակտիկա, և՛ փորձ են ապահովում։ Մենք, անկախ ամեն ինչից, յուրաքանչյուր մրցման առավելագույնս ենք նախապատրաստվում։– Եվրոպայի առաջնության ընթացքում մեր ըմբիշները որոշ գոտեմարտերում կորցրին մեդալը` ժամանակից շուտ հավատալով հաղթանակին։ Չե՞ք կարծում, որ մեր հավաքականին հոգեբան է հարկավոր։– Իհարկե։ Շատ լավ կլիներ, որ ունենայինք։ Բայց հիմա դեռ չունենք։ Բացի հոգեբանից, շատ լավ կլիներ, որ բժիշկ էլ ունենայինք։ Մարզիչներով ենք փորձում լրացնել այդ բացը, սակայն դա լիարժեք չէ։ Հուսով եմ` մոտ ապագայում կունենանք և՛ հոգեբան, և՛ բժիշկ։– Ձեր նպատակը առաջիկա մրցումներում։– Օգոստոսին մենք մասնակցելու ենք աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Շատ դժվարին մրցաշար է լինելու, բայց ուրախ կլինենք, որ մոտ 20 տարվա ընդմիջումից հետո աշխարհի չեմպիոն ունենանք ։ Մի քանի անգամ մոտ ենք եղել այդ նվաճմանը, բայց ցավալի պարտություն ենք կրել։Հայկական դեսանտը «Рязань-ВДВ»-ում. Հայկ Կիրակոսյանը՝ կին և տղամարդ դարպասապահների մասինՀիշեցնենք` Եվրոպայի մինչև 20 տարեկան ըմբիշների առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց երեք ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ։ Թիմային հաշվարկում մեր ընտրանին զբաղեցրեց երկրորդ տեղը, ինչը աննախադեպ արդյունք է։Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը անցկացվելու է օգոստոսին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/09/44990719_23:0:1435:1059_1920x0_80_0_0_a49e8e5073052c6d07ed99b47e68529f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, մեդալ, տեսանյութեր, տեսանյութ, видео
հայաստան, ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, մեդալ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Սադրանքների չենք տրվում, հաջողությունն էլ կա. Ավետիք Վարդանյանը` երիտասարդ ըմբիշների մասին
21:25 09.07.2022 (Թարմացված է: 22:14 09.07.2022) Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը լավ գիտի հաջողության բանաձևը։ Նա վստահեցնում է, որ աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցող հայ մարզիկներից յուրաքանչյուրի հիմնական նպատակը լինելու է առավելագույնը՝ աշխարհի չեմպիոնի կոչումը։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը կարծում է, որ մեր ըմբիշներից յուրաքանչյուրը կարող է պայքարել աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալի համար։ Նա Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ զրույցում խոսել է հավաքականի խնդիրների, ադրբեջանցիների հետ մրցագորգ դուրս գալու և ըմբշամարտի մրցումներին Ռուսաստանը ներկայացնող մարզիկների բացակայության մասին։ – Երիտասարդական հավաքականը ռազմավարական նշանակություն ունի։ Հիմնական նպատակը ազգային հավաքականին բարձրակարգ մարզիկներով ապահովելն է։ Բայց երիտասարդական հավաքականի մարզիչներն էլ 2-3 տարի ունեն խոստումնալից ըմբիշներին մեծահասակների մրցումներին նախապատրաստելու համար։ Ինչպե՞ս է ձեզ մոտ կատարվում այդ աշխատանքը։
– Այո՛, երիտասարդական հավաքական ըմբիշները գալիս են 18 տարեկանում ու մինչև 20 տարեկանը մարզվում մեզ մոտ։ Ամենակարևորը համախմբվածությունն է, աշխատասիրությունը, մեկը մյուսի նկատմամբ հարգանքը՝ մարզիկ- մարզիչ և հակառակը։ Այստեղից է հիմք դրվում հաջողությունը։ Դե, հետո արդեն` մարզումներ ու նպատակ։
– Տոկիոյի օլիմպիական մրցաշարը սպասարկող մրցավարներից միակն էիք, որի սպասարկած գոտեմարտերից ոչ մեկում չելենջ չպահանջվեց։ Սա խոսում է բարձր պրոֆեսիոնալիզմի և բացառապես արդարացի որոշումներ ընդունելու մասին։ Իսկ մարզման գործընթացում դա ինչպե՞ս է արտահայտվում։
– Առանց լավ փոխհարաբերությունների հնարավոր չէ արդյունավետ աշխատել։ Հակառակ դեպքում մարզիկների հետ աշխատանքում կլինեն թերացումներ ու վրիպումներ։ Մարզիչը պարտավոր է նվիրվել իր մարզիկներին։ Մարզչական շտաբն ու մարզիկները պետք է իրար հավատան ու վստահեն։ Մեր հավաքականի արդյունավետ աշխատանքը ոչ միայն ինձնից է կախված. մարզչական շտաբ կա, որն աշխատում է բարձր ծանրաբեռնվածությամբ ու նվիրումով։
– Գաղտնիք չէ, որ ադրբեջանցի ըմբիշների հետ որոշակի լարվածություն կա գորգում։ 70 կգ քաշային կարգի մրցանակաբաշխության ժամանակ, երբ ի պատիվ Հայկ Պապիկյանի հաղթանակի հնչեց Հայաստանի օրհներգը, մեր ըմբիշին պարտված Սաբիր Ջաֆարովը հեռացավ պատվո պատվանդանից, Մուշեղ Մկրտչյանի հաղթանակից հետո ադրբեջանցիների մարզիչը գորգ դուրս եկավ հարաբերություններ պարզելու համար։ Կարծես թե ադրբեջանցիների դեպքում թշնամություն կա նաև գորգում։ Դրան հակառակ մեր մարզիչները շատ հանգիստ են իրենց պահում։
– Չեմ կարող իրենց տեղը պատասխանել։ Ես մեր տեղը կասեմ, որ մեր տղաները ունեն սպորտային դաստիարակություն։ Եթե մարզիկը դուրս է եկել գորգ, ապա միայն մեկ նպատակով՝ հաղթելու։ Չենթարկվելով սադրանքներին ու հաղթելով` յուրաքանչյուրը կապացուցի, որ ինքը ճիշտ էր։ Սպորտ է, լինում են հաղթանակներ և պարտություններ։ Ամեն ինչը պետք է ընկալել հենց սպորտային բնավորությամբ։ Մերոնք հենց այս քաղաքականությամբ են առաջնորդվում։
– Ռուսաստանի և Բելառուսի հավաքականի բացակայության պայմաններում կարծիք կա, որ մրցումները մի փոքր թուլացել են։ Բայց միևնույն ժամանակ մրցումներում տարբեր երկրների հավաքականների կազմերում ռուսական ծագում ունեցող շատ ըմբիշներ կան։
– Ռուսների բացակայությունն ինչ-որ տեղ ազդում է ըմբշամարտի մրցումների մրցակցության մակարդակի վրա։ Բայց դուք էլ նշեցիք, որ Ռուսաստանի շատ ըմբիշներ հիմա այլ երկրների կազմում հանդես գալում և՛ պրակտիկա, և՛ փորձ են ապահովում։ Մենք, անկախ ամեն ինչից, յուրաքանչյուր մրցման առավելագույնս ենք նախապատրաստվում։
– Եվրոպայի առաջնության ընթացքում մեր ըմբիշները որոշ գոտեմարտերում կորցրին մեդալը` ժամանակից շուտ հավատալով հաղթանակին։ Չե՞ք կարծում, որ մեր հավաքականին հոգեբան է հարկավոր։
– Իհարկե։ Շատ լավ կլիներ, որ ունենայինք։ Բայց հիմա դեռ չունենք։ Բացի հոգեբանից, շատ լավ կլիներ, որ բժիշկ էլ ունենայինք։ Մարզիչներով ենք փորձում լրացնել այդ բացը, սակայն դա լիարժեք չէ։ Հուսով եմ` մոտ ապագայում կունենանք և՛ հոգեբան, և՛ բժիշկ։
– Ձեր նպատակը առաջիկա մրցումներում։
– Օգոստոսին մենք մասնակցելու ենք աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Շատ դժվարին մրցաշար է լինելու, բայց ուրախ կլինենք, որ մոտ 20 տարվա ընդմիջումից հետո աշխարհի չեմպիոն ունենանք ։ Մի քանի անգամ մոտ ենք եղել այդ նվաճմանը, բայց ցավալի պարտություն ենք կրել։
Հիշեցնենք` Եվրոպայի մինչև 20 տարեկան ըմբիշների առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց երեք ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ։ Թիմային հաշվարկում մեր ընտրանին զբաղեցրեց երկրորդ տեղը, ինչը աննախադեպ արդյունք է։
Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը անցկացվելու է օգոստոսին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։