https://arm.sputniknews.ru/20220709/parartanjuti-mets-khndir-unenq-hima-shat-tank-e-hvovtameji-bnakichy-pashinjanin-44978058.html
Պարարտանյութի մեծ խնդիր ունենք, հիմա շատ թանկ է. Հովտամեջի բնակիչը` Փաշինյանին
Պարարտանյութի մեծ խնդիր ունենք, հիմա շատ թանկ է. Հովտամեջի բնակիչը` Փաշինյանին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը շփվել է Հովտամեջի բնակիչների հետ, որոնք ներկայացրել են իրենց խնդիրները։ 09.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-09T14:45+0400
2022-07-09T14:45+0400
2022-07-09T15:02+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
արմավիր
պարարտանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0a/45003063_0:5:1600:905_1920x0_80_0_0_e53d8a37dc357c7c9d44e64d70c3d6d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում եղել է Հովտամեջ գյուղում: Նա տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։Փաշինյանը ծանոթացել է Երևանյան և Բաղրամյան փողոցների ու մայթերի բարեկարգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրերով:Վարչապետը նաև շփվել է գյուղացիների հետ, որոնք բողոքել են պարարտանյութի գներից:«Ջրի խնդիր միշտ լինում է, բացի այդ, պարարտանյութի մեծ խնդիր ունենք, հիմա շատ թանկ է»,- ասել է բնակիչներից մեկը։Փաշինյանը հիշեցրել է, որ կառավարությունը սուբսիդավորում է պարարտանյութերի գները և հարցրել` արդյոք չե՞ն օգտվել դրանից։Նրան ուղեկցող անձանցից մեկը նշել է` Արմավիրի մարզն առաջիններից է եղել, որ սուբսիդավորմամբ ճիշտ ժամանակին պարարտանյութ է ձեռք բերել։Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ 2022 թվականին բոլոր մարզերում մեկ շահառուի հաշվով պարարտանյութ է տրամադրվել առավելագույնը 3 հեկտար հողատարածք մշակելու համար։ Ծրագիրն իրականացվել է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։
արմավիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0a/45003063_99:0:1520:1066_1920x0_80_0_0_d19f7697b3ca1143d17dc7e9f5b4a689.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, արմավիր, պարարտանյութ
հայաստան, նիկոլ փաշինյան, արմավիր, պարարտանյութ
Պարարտանյութի մեծ խնդիր ունենք, հիմա շատ թանկ է. Հովտամեջի բնակիչը` Փաշինյանին
14:45 09.07.2022 (Թարմացված է: 15:02 09.07.2022) ՀՀ վարչապետը շփվել է Հովտամեջի բնակիչների հետ, որոնք ներկայացրել են իրենց խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում եղել է Հովտամեջ գյուղում: Նա տեսանյութ է հրապարակել
ֆեյսբուքյան իր էջում։
Փաշինյանը ծանոթացել է Երևանյան և Բաղրամյան փողոցների ու մայթերի բարեկարգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրերով:
Վարչապետը նաև շփվել է գյուղացիների հետ, որոնք բողոքել են պարարտանյութի գներից:
«Ջրի խնդիր միշտ լինում է, բացի այդ, պարարտանյութի մեծ խնդիր ունենք, հիմա շատ թանկ է»,- ասել է բնակիչներից մեկը։
Փաշինյանը հիշեցրել է, որ
կառավարությունը սուբսիդավորում է պարարտանյութերի գները և հարցրել` արդյոք չե՞ն օգտվել դրանից։
Նրան ուղեկցող անձանցից մեկը նշել է` Արմավիրի մարզն առաջիններից է եղել, որ սուբսիդավորմամբ ճիշտ ժամանակին պարարտանյութ է ձեռք բերել։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ 2022 թվականին բոլոր մարզերում մեկ շահառուի հաշվով պարարտանյութ է տրամադրվել առավելագույնը 3 հեկտար հողատարածք մշակելու համար։ Ծրագիրն իրականացվել է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։