00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձեռք մի՛ տվեք Խոր Վիրապի աղավնիներին, կամ ինչպես զբոսաշրջիկները խուսափեն խաբեբաներից

© Sputnik / Andranik GhazaryanԱղավնի
Աղավնի - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2022
Աղավնի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վերջին շրջանում Հայաստանում զբոսաշրջիկները հաճախ խաբեբաների զոհ են դառնում։ Սոցիալական ցանցերի հայկական հատվածում նույնիսկ բուռն բանավեճ է ծավալվել երկրի ամենապահանջված տուրիստական անկյուններում խաբեության ամենաաղաղակող դեպքերի շուրջ։
Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչ հնարքների են դիմում չարագործները, և թե ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը նման երևույթները կանխելու համար։
Ամեն տարի Հայաստանն ավելի ու ավելի պահանջված ու գրավիչ է դառնում աշխարհի տարբեր երկրների ճանապարհորդների համար։ Զբոսաշրջիկները, որպես կանոն, լավ տպավորություններով են մեկնում այստեղից։ Հայաստանում նրանց գերում են ոչ միայն հինավուրց հայկական հողի բնությունն ու տեսարժան վայրերը, այլև տեղի բնակիչների հյուրընկալությունը, հյուրերի հանդեպ նրանց հոգատար վերաբերմունքը և ցանկացած իրավիճակում օգնելու պատրաստակամությունը:
Զբոսաշրջիկների հանդեպ ջերմ վերաբերմունքը Հայաստանի իմիջի մի մասն է, և այդ լույսի ներքո առանձին մարդկանց՝ տարբեր խորամանկությունների դիմելով հյուրերի հաշվին փող աշխատելու ցանկությունը կարող է վատ ծառայություն մատուցել։
Այսպես, Խոր Վիրապի վանքի մոտ ներկայումս ծաղկում է «աղավնու» բիզնեսը. մեկ աղավնի երկինք բաց թողնելու համար վանքի այցելուից բիբլիական Արարատ լեռան ստորոտին 5 հազար դրամ են վերցնում։ Եվ դեռ ոչինչ, եթե այցելուն ինքը որոշեր՝ ուզո՞ւմ է աղավնի բաց թողնել, թե ոչ։ Սակայն բանն այն է, որ աղավնապահները թռչուններին շշմած զբոսաշրջիկների ձեռքն են տալիս, երբ վերջիններս հազիվ են մեքենայից դուրս եկել։
© Photo : Facebook / Anita RohlandtԽոր Վիրապի աղավնապահները
Голубятники у монастыря Хор Вирап - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2022
Խոր Վիրապի աղավնապահները
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասում է, որ Խոր Վիրապում այս երևույթը նոր չէ։ Ժամանակ առ ժամանակ աղավանապահների նկատմամբ ինչ-ինչ միջոցներ են ձեռնարկվել, սակայն լուծումները ժամանակավոր են եղել։ Ըստ ամենայնի՝ հիմա նրանցով առհասարակ ոչ ոք չի զբաղվում։
Խնդրի մասին սկսել են խոսել սոցցանցերի հայկական հատվածի օգտատերերը՝ իրենց դժգոհությունը հայտնելով իրավասու մարմինների անգործությունից։
Օգտատերերից մեկը նշում է, որ մեկ այլ զբոսաշրջային վայրում՝ Ստեփանավանի Դենդրոպարկում, որոշ զբոսաշրջիկներից գումար են պահանջում առանց որևէ ճանապարհային նշանի ամայի վայրում կայանման համար։ Խաբեբաները պնդում են, որ դա ամենևին դատարկ տեղ չէ, այլ կայանատեղի, այն էլ՝ վճարովի։
Այդ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ փորձեցինք ստանալ Զբոսաշրջության կոմիտեից։ Սակայն, ինչպես մեզ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի հասարակայնության հետ կապերի փորձագետ Գայանե Այվազյանը, գերատեսչությունը լիազորված է միայն իրազեկել հասարակությանը խնդրի մասին, սակայն դրա լուծման համար որևէ լծակ չունի։
Այս առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ասաց, որ պատմական տեսարժան վայրերի շուրջ տարածքը պահպանվող տարածք է: Դրանց համար կա հատուկ կանոնակարգ՝ ինչ կարելի է ու ինչ չի կարելի անել պահպանվող տարածքում։

«Հիմնականում դրույթները վերաբերում են տարածքի կառուցապատմանը։ Չեմ կարծում, որ այդ նորմերում ինչ-որ բան գրված լինի աղավնիների մասին, քանի որ հազիվ թե այդ մասին որևէ մեկը մտածի»,- ասաց նա։

Վանյանը նշեց, որ գործող բոլոր եկեղեցիները, այդ թվում՝ Խոր Վիրապի վանքը, Մայր Աթոռի տնօրինության տակ են։ Համապատասխանաբար, հենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է պատասխանատվություն կրում իրենց տարածքում տեղի ունեցածի համար։
Ինչ վերաբերում է անմիջապես Խոր Վիրապին, ապա Համաշխարհային բանկի Վարկային ծրագրով Զբոսաշրջության կոմիտեն մեծ ծրագիր ունի տարածքի բարեկարգման և ավտոկայանատեղերի համար։ Ըստ նախագծի՝ կկառուցվեն նաև առևտրի համար նախատեսված տիպային տաղավարներ։

Գրագետ կազմակերպում

Մեխակ Ապրեսյանը նշում է, որ զբոսաշրջությունն, անկասկած, պետք է խթանի երկրի տնտեսությունը, իսկ տեղի բնակիչները պետք է իրենց մշակույթը, արհեստները ներկայացնելու և գումար վաստակելու հնարավորություն ունենան։ Բայց այս ամենը պետք է կազմակերպվի գրագետ, որպեսզի հյուրը նախապես իմանա, թե ինչ են իրեն առաջարկվում և թե որքան դա կարժենա:

«Մեր գլխավոր խնդիրն է այնպես անել, որ զբոսաշրջիկները գոհ մնան, և մենք ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք, որ մեր երկրից հիասթափված հեռանան։ Այսօր ինչ-որ բան «պոկելու» գայթակղությունը կարող է վաղը վատ հետևանքներ ունենալ։ Իսկ մենք հակառակը, պետք է հոգ տանենք միջազգային ասպարեզում մեր հեղինակության մասին։ Հենց այդ պատճառով էլ խիստ անհրաժեշտ է վերահսկողությունը այս ոլորտում»,- ասում է նա։

Միևնույն ժամանակ, փորձագետը հավելում է, որ նման երևույթներ Հայաստանում տեղի են ունենում ոչ այնքան հաճախ և ոչ ամենուր:

Մուրացկաններն ընդդեմ աղավնապահների

Armenikos Tour-ի հիմնադիր Մարգարիտա Ազարյանը պատմում է, որ ընկերության զբոսավարները հյուրերին միշտ նախապես զգուշացնում են խաբվելու հնարավոր ռիսկերի մասին։
«Երբ Խոր Վիրապ ենք մեկնում, անպայման զգուշացնում ենք այցելուներին, որ աղավնի թռցնելու հաճույքի համար պետք է վճարել։ Նույնը, երբ զբոսաշրջիկներին տանում ենք Սևան։ Վանք բարձրանալիս տեղացիները, հիմնականում՝ դպրոցական տարիքի տղաներ, պահանջում են իրենցից մոմեր գնել, ասելով, իբր վերևում մոմեր չկան։ Սակայն մենք զգուշացնում ենք, որ հենց եկեղեցում մոմեր կան, ընդ որում՝ ավելի ցածր գնով։ Իսկ թե ինչի համար վճարել, իսկ ինչի համար՝ ոչ, վերջնական որոշում են արդեն զբոսաշրջիկները»,-ասում է նա։
Մարգարիտայի խոսքով՝ այդ առումով իրենց մոտ ամեն ինչ կանխատեսված է, տհաճ իրավիճակներ չեն առաջանում։ Շատ ավելի դժվար է գործ ունենալ Երևանի փողոցներում պտտվող մուրացկանների հետ, որոնք գալիս-կպչում են ռեստորանների բաց պատշգամբներում կամ բաց բակերում նստած զբոսաշրջիկներին։

«Երբեմն իսկապես դժվար է լինում ազատվել նրանցից և նախապես որևէ գործողություն նախատեսել նույնպես հնարավոր չէ։ Երբ ես խնդրում եմ հեռանալ, չեն գնում, իսկ երբ հաստատության աշխատակիցներն են գալիս, կարող են նույնիսկ սկսել գոռալ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ինձ հետ արդեն երկու նման դեպք է եղել»,-խոստովանում է նա։

Քանի՞ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան

Ըստ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի տվյալների՝ առաջին եռամսյակում Հայաստան է այցելել մոտ 250 հազար օտարերկրացի։ Սա 2,9 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները, բայց ավելի քիչ է, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում (մոտ 307 հազար)։ 250 հազարից մոտ 115 հազարը Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնք Հայաստան են ժամանել վերջին իրադարձությունների ֆոնին։ Այնուամենայնիվ, դասական իմաստով, նրանք համարվում են զբոսաշրջիկներ և մեծ օգուտ են բերում երկրի տնտեսությանը:
«Սակայն չի կարելի ասել, թե զբոսաշրջությունը երկրում լիովին վերականգնվել է, չնայած առաջընթացն ակնհայտ է։ Այս ոլորտում դեռ շատ անելիքներ կան։ Առավել ևս, որ խոսքը հիմնականում անհատական տուրերի մասին է։ Կազմակերպված զբոսաշրջությունը (խմբակային տուրերը) դեռ նախկին հունին չի վերադարձել»,- նշում է Մեխակ Ապրեսյանը։
Ներքին զբոսաշրջությունը ոլորտի ամենակայուն զարգացող ճյուղն է։ Եվ եթե արտագնա զբոսաշրջությունը չի հասել 2019 թվականի և 2020 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշներին, ապա ներքին տուրիզմի ոլորտում աճ է նկատվում՝ տարեկան ցուցանիշները գերազանցում են 2019 թվականի, ինչպես նաև 2020 և 2021 թվականների առաջին եռամսյակների ցուցանիշները։
Լրահոս
0