https://arm.sputniknews.ru/20220709/cucararnery-hrkizel-en-shri-lankaji-varchapeti-nstavajry-tesanjut-44990155.html
Ցուցարարները հրկիզել են Շրի Լանկայի վարչապետի նստավայրը. տեսանյութ
Ցուցարարները հրկիզել են Շրի Լանկայի վարչապետի նստավայրը. տեսանյութ
Sputnik Արմենիա
Շրի Լանկայի վարչապետը համաձայնել էր հրաժարական տալ, սակայն նրա մամուլի ծառայությունից ասել են, որ նա այդ քայլին կգնա միայն մեկ պայմանով։ 09.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-09T20:41+0400
2022-07-09T20:41+0400
2022-07-09T20:53+0400
շրի լանկա
վարչապետ
անկարգություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/09/44983647_0:122:1600:1022_1920x0_80_0_0_6d86cb51295741dda707611529eb71e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ցուցարարները հրկիզել են Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեի նստավայրը։ Տեղեկությունը հայտնում է «Newswire»-ը։«Ցուցարարները ներխուժել են վարչապետի մասնավոր նստավայր և այրել այն», - տեղեկացրել են վարչապետի գրասենյակից։Ավելի վաղ Շրի Լանկայի վարչապետը համաձայնել էր հրաժարական տալ, սակայն նրա մամուլի ծառայությունից ասել են, որ նա այդ քայլին կգնա միայն այն ժամանակ, երբ երկրի բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներով նոր կառավարություն կձևավորվի և խորհրդարանում մեծամասնություն կապահովվի:Այսօր Շրի Լանկայի մայրաքաղաքում բազմահազարանոց բողոքի ցույցեր են կազմակերպվել։ Նախատեսված խաղաղ երթի փոխարեն ցուցարարները ճեղքել են ոստիկանական պատնեշն ու գրավել նախագահի նստավայրը։ Ցույցերի հետևանքով տուժել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան։ Նախագահ Գոտաբայա Ռաջապակսային տարհանել են, ըստ լրատվամիջոցների` նա ինքնաթիռով հեռացել է երկրից։Օրվա երկրորդ կեսին վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն կուսակցությունների առաջնորդների արտահերթ նիստ է հրավիրել (ոմանք, այդ թվում՝ վարչապետը, մասնակցել են Zoom-ի միջոցով): Մի խումբ պատգամավորներ նախագահին ու վարչապետին հորդորել են հրաժարական տալ։ Շրի Լանկան այժմ տնտեսական ծանր ճգնաժամի մեջ է. երկրում պարենի, առաջին անհրաժեշտության իրերի, դեղորայքի և գազի պակաս կա։ Կորոնավիրուսը հարվածել է զբոսաշրջությանը, որն արտարժույթի առանցքային աղբյուրն է, ինչի հետևանքով իշխանությունները չեն կարողանում բավարար վառելիք գնել: Պետության արտաքին պարտքը 51 մլրդ դոլար է գնահատվում։
շրի լանկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/09/44983647_177:0:1600:1067_1920x0_80_0_0_9d385ca1ee7338ea69f93c75fd741951.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շրի լանկա, վարչապետ, անկարգություններ
շրի լանկա, վարչապետ, անկարգություններ
Ցուցարարները հրկիզել են Շրի Լանկայի վարչապետի նստավայրը. տեսանյութ
20:41 09.07.2022 (Թարմացված է: 20:53 09.07.2022) Շրի Լանկայի վարչապետը համաձայնել էր հրաժարական տալ, սակայն նրա մամուլի ծառայությունից ասել են, որ նա այդ քայլին կգնա միայն մեկ պայմանով։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ցուցարարները հրկիզել են Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեի նստավայրը։ Տեղեկությունը հայտնում է
«Newswire»-ը։
«Ցուցարարները ներխուժել են վարչապետի մասնավոր նստավայր և այրել այն», - տեղեկացրել են վարչապետի գրասենյակից։
Ավելի վաղ Շրի Լանկայի վարչապետը համաձայնել էր հրաժարական տալ, սակայն նրա մամուլի ծառայությունից ասել են, որ նա այդ քայլին կգնա միայն այն ժամանակ, երբ երկրի բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներով նոր կառավարություն կձևավորվի և խորհրդարանում մեծամասնություն կապահովվի:
Այսօր Շրի Լանկայի մայրաքաղաքում բազմահազարանոց բողոքի ցույցեր են կազմակերպվել։ Նախատեսված խաղաղ երթի փոխարեն ցուցարարները ճեղքել են ոստիկանական պատնեշն ու
գրավել նախագահի նստավայրը։ Ցույցերի հետևանքով տուժել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան։ Նախագահ Գոտաբայա Ռաջապակսային տարհանել են, ըստ լրատվամիջոցների` նա ինքնաթիռով հեռացել է երկրից։
Օրվա երկրորդ կեսին վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն կուսակցությունների առաջնորդների արտահերթ նիստ է հրավիրել (ոմանք, այդ թվում՝ վարչապետը, մասնակցել են Zoom-ի միջոցով): Մի խումբ պատգամավորներ նախագահին ու վարչապետին հորդորել են հրաժարական տալ։
Շրի Լանկան այժմ տնտեսական ծանր ճգնաժամի մեջ է. երկրում պարենի, առաջին անհրաժեշտության իրերի, դեղորայքի և գազի պակաս կա։ Կորոնավիրուսը հարվածել է զբոսաշրջությանը, որն արտարժույթի առանցքային աղբյուրն է, ինչի հետևանքով իշխանությունները չեն կարողանում բավարար վառելիք գնել: Պետության արտաքին պարտքը 51 մլրդ դոլար է գնահատվում։