00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ովքե՞ր են շահելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքից. պարզաբանում է տնտեսագետը

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը տնտեսվարողներին շատ դեպքերում դրդելու է ստվերի
Բաժանորդագրվել
Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ քաղաքացիների ու տնտեսվարողների համար։
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը վատն է և որևէ դրական ազդեցություն չի կարող թողնել Հայաստանի տնտեսության, քաղաքացիների ու տնտեսվարողների վրա, ավելին` մեր հասարակությունը պատրաստ չէր անկանխիկ գործառնությունների նորարարությանը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։
Նա մատնանշեց օրենքի երեք շահառուներին, որոնք անխուսափելիորեն կրելու են վնասներ։ Այդ շահառուներն են ՀՀ շարքային քաղաքացիները, բիզսնես միջավայրի ներկայացուցիչներն ու ներդրողները։ Սարգսյանի համոզմամբ` «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքից շահելու են միայն բանկերի սեփականատերերը։
Կազմակերպությունները պատրա՞ստ են հուլիսի 1-ից 300.000-ը գերազանցող անկանխիկ գործարքներին
Նշենք, որ այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, համաձայն որի, պետական կամ համայնքային բյուջեներից և այդ բյուջեներ կատարվող ցանկացած վճարում, նաև նոտարական ու փաստաբանական ծառայությունների վճարները կատարվում են անկանխիկ եղանակով, իսկ 300 000 դրամը գերազանցող գործարքները միայն անկանխիկ պետք է իրականացնեն նաև քաղաքացիներն ու անհատ ձեռներեցները։

«Տվյալ օրենքը բնակչությանը վնասելու է այն առումով, որ մարդիկ կատարելու են ծախսեր, և ժամանակի ընթացքում բանկերը կարող են գանձել կատարվող գործարքների 5 և ավելի տոկոսի հասնող միջնորդավճար։ Բանկային համակարգն այս պահի դրությամբ գործող սակագնային պլանով 1,5-5 տոկոս ձեռքբերումների ժամանակ գումար է գանձում, վճարհաշվարկային կազմակերպությունները` 3-6 տոկոսի շրջանակներում, էլեկտրոնային դրամապանակները` մոտ 4 տոկոսի շրջանակներում։ Այսինքն` քաղաքացին միջինը 5 տոկոս պետք է վճարի միայն բանկից փողը վարձակալելու համար, որովհետև իրավունք չունի կանխիկ միջոցներով շրջանառություն իրականացնել։ Օրինակ` 100 հազար դրամից 5000-ը վճարվելու է բանկին»,- պարզաբանեց տնտեսագետը։

Սարգսյանի խոսքով` տուժելու են նաև տնտեսվարող սուբյեկտները, քանի որ ավելանալու են նրանց ծախսերը, ինչն էլ իհարկե բասացաբար է անդրադառնալու շահույթների ծավալների վրա` շատ դեպքերում բիզնեսին դրդելով ստվերի։ Նրա պնդմամբ` ավելի շատ վնաս են կրելու փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք շահագրգռված կլինեն ավելի շատ աշխատել սև դաշտում` թաքցնելով իրական շրջանառությունը։
Անշարժ գույքի շուկայում ռիսկերը նվազեցնելու համար նախընտրում են վճարման անկանխիկ եղանակը
Նա նշեց, որ շատ դեպքերում ներդրողները մտածում են ազատությունների մասին, և որքան շատ է պետությունը փորձում բիզնեսը պահել վերահսկողության տակ, այնքան գործարարները փորձում են միջոցներ գտնել վերահսկողությունից խուսափելու համար։ Նման դեպքերում կապիտալը տեղաշարժվում է այլ երկրներ, որտեղ պայմաններն ավելի հարմար են։

«ՀՀ-ն առանց այդ էլ գրավիչ չէ ներդրողների համար` սկսած անվտանգային բաղադրիչներով, վերջացրած լոգոստիկ խնդիրներով ու պոտենցիալ աշխատակազմի կարողություններով, և եթե սահմանվում է նաև փողի խիստ վերահսկողություն, ապա ներդրողները կնախընտրեն տեղակայվել Թուրքիայում կամ Վրաստանում»,- ասաց տնտեսագետը։

Սարգսյանի դիտարկմամբ` օրենքով բոլորին պարտադրում են գումարները պահել բանկերում և միայն բանկերի միջոցով գործարքներ իրականացնել կամ այլ կերպ ասած` օրենքով ստիպում են, որ բանկային գործունեությունը անվճար գումարներ ներգրավի և տոկոսներով վաճառի քաղաքացիների ու տնտեսվարողների վրա։
Հիշեցնենք, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի համաձայն` բժշկական ու կրթական հաստատությունները նույնպես հուլիսի 1-ից՝ Երևանում, հաջորդ տարվա հուլիսի 1-ից` մարզկենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից` Հայաստանի ողջ տարածքում, իրենց մատուցած ծառայությունների դիմաց ցանկացած վճար ընդունելու են բացառապես անկանխիկ։
Նույն ժամանակացույցն է գործելու մասնավոր հատվածում աշխատավարձի վճարման դեպքում։ Այսինքն՝ հուլիսի 1-ից՝ Երևանում, հաջորդ հուլիսի 1-ից` մարզկենտրոններում, իսկ 2024-ի հուլիսի 1-ից` ողջ Հայաստանում, մասնավոր հատվածը, նոտարները, փաստաբանները աշխատավարձերը ստանալու են միայն անկանխիկ։
Լրահոս
0