00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
08:10
240 ր
On air
13:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայում բրիտանական հրթիռային համալիրի երկու կայան է ոչնչացվել. ՌԴ ՊՆ

© Sputnik / Рамиль СитдиковՌուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2022
Բաժանորդագրվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին:
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ռուս զինվորականները բարձր ճշգրտության ծովային զենքով ոչնչացրել են Մեծ Բրիտանիայից բերված Harpoon առափնյա համալիրի երկու կայանքներ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Բացի այդ, Կրամատորսկ քաղաքում, ԴԺՀ-ի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքում, ոչնչացվել են «Տոչկա-Ու» հրթիռային համալիրի երկու արձակման կայանք և հակառակորդի ավելի քան 150 զինվորներ ու սպաներ։
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մայակի բնակավայրում ոչնչացվել է ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վեց մարտական մեքենա և զինամթերքի պահեստ»,- նշվում է ամփոփագրում:
Նշվում է նաև, որ ԴԺՀ-ում հակամարտկոցային պայքարի շրջանակներում ռուսական զորքերը մեկ օրում ճնշել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի չորս ուկրաինական մարտկոց և չորս հրետանային մարտկոց:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ռուսաստանի զինված ուժերը Նիկոլաևսկի մարզում ոչնչացրել են Ուկրաինայի 375 գրոհայինների:
Բացի այդ, ռուս զինվորականները 156 շրջաններում խոցել են ուկրաինացի զինվորականների կենդանի ուժն ու ռազմական տեխնիկան։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 135-րդ օրը։
Լրահոս
0