00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանի բացման արդյունքում ՀՀ-ն առայժմ տարանցիկ երկրի կարգավիճակ է ստանալու. տնտեսագետ

© Sputnik / Asatur YesayantsՀայ–թուրքական սահման
Հայ–թուրքական սահման - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2022
Հայ–թուրքական սահման. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եթե հայ-թուրքական սահմանը բացվում է երրորդ երկրների համար, նախ պետք է հասկանալ, թե այդ երրորդ երկիրը ինչ ճանապարհով է իր ապրանքը Հայաստան բերելու, որպեսզի հետո այն Թուրքիա կամ Թուրքիայով մեկ այլ երկիր տեղափոխվի։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Երրորդ երկրների համար հայ–թուրքական սահմանի բացման պայմանավորվածության շուրջ անորոշությունները շատ են, բայց Հայաստանը ստեղծված իրավիճակից օգտվելու հնարավորություն ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Հայաստան–Թուրքիա պայմանավորվածությունների մասին առկա տեղեկատվությունը, նշեց տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը։
«Ճանապարհային տրանսպորտային միջանցքների բացումը ներկրողների ու արտահանողների համար միանշանակ ձեռնտու է, քանի որ ծախսերի կրճատում է ենթադրում։ Այս առումով տարածաշրջանային լոգիստիկ խնդիրների առկայության պայմաններում նրանք պետք է փորձեն հնարավոր առավելագույն օգուտը քաղել։ Հասկանալու համար, թե դա ինչ արդյունք կտա մեզ, նախ պետք է իմանանք ներմուծման ու արտահանման հնարավոր ուղղությունները Թուրքիայի տարածքով դեպի Հայաստան ու հակառակը ու հնարավոր ծավալները»,– ասաց նա։
Այն, որ սահմանն այս փուլում բացվելու է միայն երրորդ երկրների համար, տնտեսագետին թույլ է տալիս եզրակացնելու, որ Հայաստանը տարանցիկ երկրի կարգավիճակ է ստանալու, ուստի պետք է փորձի օգտվել այդ կարգավիճակից։ Բայց մյուս կողմից ենթադրվում է, որ սահմանի բացման վերջնական արդյունքը պետք է լինի հենց երկու երկրների միջև ուղիղ փոխադրումների ապահովումը։
«Եթե այդ ճանապարհից պետք է օգտվի, ենթադրենք, Վրաստանը, ինքը ճանապարհ ունի Թուրքիայի հետ ու նման խնդիր չունի։ Հետևաբար, խնդիրը պետք է դիտարկենք ամբողջ համատեքստում, որտեղ պետք է դիտարկենք նաև Ադրբեջանի հետ մեր ճանապարհների բացումը։ Կամ պետք է հասկանանք, թե, օրինակ, Ռուսաստանից, այս ուղով ինչ փոխադրումներ կարող են տեղի ունենալ։ Իսկ եթե երրորդ երկրի համար է ճանապարհը բացվում, պետք է հասկանանք, թե այդ երրորդ երկիրը ինչ ճանապարհով է իր ապրանքը Հայաստան բերում, որպեսզի այստեղից այն Թուրքիա կամ Թուրքիայով մեկ այլ երկիր տեղափոխի»,–ասաց Աղաբեկյանը։
Միջանցք ՀՀ տարածքում բացառվում է, սահմանային վերահսկողություն լինելու է. Արմեն Գրիգորյան
Քանի դեռ հայ-թուրքական պայմանավորվածությունների քաղաքական, իրավական ու տնտեսական ոչ բոլոր շերտերն են հայտնի, մասնագետի խոսքով, որևէ վերլուծություն անել կամ վերջնական արդյունք պատկերացնելը չափազանց դժվար է։
Առայժմ անորոշ է մնում նաև հարցը, թե արդյոք նոր ճանապարհից կկարողանան օգտվել Հայաստանում չգրանցված հայկական ծագմամբ ընկերությունները։ Ինչ վերաբերում է ռուս–ուկրաինական իրադարձությունների արդյունքում Հայաստան տեղափոխված ռուսական ընկերություններին, Էդգար Աղաբեկյանը համոզված է, որ դրանք ևս պետք է փորձեն օգտվել ընձեռված նոր հնարավորությունից։
«Երբ նայում ենք վերջին ամիսներին մեր ներմուծման, արտահանման ծավալների աճին, պատկերն այնպիսին է, որ այդ ընկերությունները փորձում են օգտվել Հայաստանի ներմուծման ու արտահանման առկա հնարավորություններից, որպեսզի կարողանան Ռուսաստանում եղած իրենց կամ իրենց հետ փոխկապակցված կազմակերպությունների խնդիրները լուծել։ Եվ, քանի դեռ տարածաշրջանում իրավիճակը մնում է այսպիսին, բնականաբար, այդ ընկերությունները պիտի փորձեն առավելագույնս օգտվել մեր երկրին հասանելի բոլոր ճանապարհներից կամ ուղիներից»,– ասաց տնտեսագետը։
Նշենք, որ հուլիսի 7-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադրի անդամներին հանձնարարեց աշխատել Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ` հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ։
«Քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց աշխատանքից է կախված դրանց իրագործումը։ Եվ իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունը»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի վերջին հանդիպումից հետո հայտարարվեց, որ կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները։
Ըստ ԱԳՆ-ի` պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստան-Թուրքիա օդային ուղիղ բեռնափոխադրումներ իրականացման գործընթաց սկսելու շուրջ:
Լրահոս
0