00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Օրենսդրական փոփոխությամբ մեծ հարված է հասցվում ԶՈւ գլխավոր շտաբին. Տիգրան Աբրահամյան

Աբրահամյան. Իշխանությունը ձգտում է առավելագույն չափով վերահսկողություն հաստատել ԳՇ–ի նկատմամբ
Բաժանորդագրվել
«Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ազգային ժողովի ընդունած նախագծին, որի համաձայն` ԳՇ պետը կդառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։
Ամենաաբսուրդն այն է, որ փորձ է արվում օրենսդրական փոփոխությունը ներկայացնել որպես զինված ուժերի արդիականացման բաղադրիչ, բայց իրականում իշխանությունը ձգտում է մեկ խնդիր լուծել` ներկուսակցական վերահսկողության տակ վերցնել ԶՈւ գլխավոր շտաբը, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Տիրգրան Աբրահամյանը։
Նրա կարծիքով` եթե ուշադրություն դարձվի օրենսդրական նախաձեռնության հիմքում ընկած հիմնավորումներին, ապա պարզ կդառնա, որ դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն։
Նշենք, որ ԱԺ-ն հուլիսի 7-ին ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:

«Իշխող ուժը խոսում է ԳՇ-ի նկատմամբ քաղաքական ազդեցության բացառման մասին, բայց և այդ պաշտոնում նշանակվող անձն այսուհետ դառնալու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։ Չնայած մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ փորձում են որոշակի բացառություն սահմանել պաշտպանական գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալի համար, սակայն դա ևս աբսուրդ է, որովհետև կառավարման համակարգն ունի տրամաբանություն, որից շեղումները, բնականաբար, չեն աշխատի»,- համոզմունք հայտնեց ԱԺ պատգամավորը։

Աբրահամյանը հիշեցրեց, որ անմիջական ենթակայության հարցին առնչվող նախորդ փոփոխությունը կատարվել է 2008 թվականին, երբ օրենքով շատ հստակ սահմանվել էր ԳՇ պետի ու պաշտպանության նախարարի լիազորությունները, նրանց հարաբերակցությունը, ընդ որում` սահմանված էր նաև պատերազմի ժամանակ ռազմական երկու բարձրաստիճան պաշտոնյաների լիազորությունների շրջանակը։
«Կրկին ակտուալ է դառնում այն հանգամանքը, որ իրականության մեջ գործող իշխանությունը վերոհիշյալ փոփոխությամբ փորձում է իրեն փարատել, որ այլևս «Օնիկ Գասպարյան օպերացիա-2» չի լինելու, այսինքն` ձգտում են առավելագույն չափով վերահսկողություն հաստատել ԳՇ-ի նկատմամբ։ Եթե անգամ այդպիսի նպատակ ունեն, դրանով ոչ մի խնդիր չեն լուծի, որովհետև եթե լինի ԳՇ պետի պաշտոնում մի մարդ, ով քաղաքական ու ազգային հարցերի շուրջ ունենա տարաձայնություններ, ապա անկախ նրա կարգավիճակից` կիկին կկանգնենք նույն իրավիճակի առջև»,- պնդեց ԱԺ պատգամավորը։
Ո՞վ է եղել 44-օրյա պատերազմի պատասխանատուն. Պապիկյանի պատասխանը
Աբրահամյանի համոզմամբ` այն, ինչ հայտարվել է, և այն, ինչ անում են, ամբողջովին հակասում են միմյանց, դա ըստ էության ոչ թե մոդելային փոփոխություն է, այլ ներքաղաքական խնդիրներ լուծելու միջոց, ինչը մեծ հարված է ԶՈւ գլխավոր շտաբին, որն իր հերթին պատասխանատու է բանակի մարտունակության ու մարտական խնդիրները պատշաճ կերպով լուծելու համար։
Հիշեցնենք, որ 2022թ-ի փետրվարի 24-ից ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը թափուր է։ Այդ օրը Արտակ Դավթյանն արդեն երկրորդ անգամ ազատվեց ԳՇ պետի պաշտոնից։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։ Իսկ մինչ այդ Դավթյանը ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել է նաև 2018-ի մայիսից մինչև 2020-ի հունիսն ընկած ժամանակահատվածում։
Լրահոս
0