00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարիուպոլի բնակիչները պատմել են` ինչպես են վերականգնողական շրջան անցնում Ռուսաստանում

© Photo : из личного архива Анны КонстантиновойՄարիուպոլի բնակիչները Սոլնեչնոգորսկում
Մարիուպոլի բնակիչները Սոլնեչնոգորսկում
 - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2022
Բաժանորդագրվել
Ազատագրված Մարիուպոլից 11 ընտանիք այսօր գտնվում է մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկում։ Այն մասին, թե ինչպես են հյուրերն ապրում «Օլիմպ» սպորտային համալիրի բազայում՝ Sputnik-ի ռեպորտաժում։
Սերգեյ Լեսկով

Բախտներս բերել է, որ ողջ ենք

Կենտրոնի հյուրերը հարցազրույցում խնդրում են շատ հարցեր չտալ ռմբակոծությունների և խոնավ նկուղների մասին, որտեղ նրանք ստիպված են եղել ապրել շաբաթներ շարունակ։ Ասում են՝ այդ հիշողություններն առանց այդ էլ շատ են։ Շատերն անձնական վիշտ ունեն՝ մահացած մտերիմներ, ընկերներ, ավերված տներ։
«Բառերով չես նկարագրի։ Շատ դաժան վերաբերմունք էր ուկրաինացի զինվորականների կողմից։ Այդպես էր այնքան ժամանակ, մինչև եկան ռուսական զորքերն ու ԴԺՀ-ի զորքերը, միայն այդ ժամանակ վիճակը թեթևացավ»,- Sputnik-ի թղթակցին պատմել է Մարիուպոլի բնակչուհի Սվետլանա Բելիխը։
Սվետլանան վերականգնողական կենտրոն է եկել դստեր հետ։ Ըստ էության` ինչպես և բոլոր մյուսները։ Այստեղ տղամարդիկ չկան, միայն կանայք են և երեխաներ: Նա պատմում է, որ Մերձմոսկվայում առաջին օրերին ոչ մի կերպ չէր կարողանում հարմարվել լռությանը։ Եվ նույնիսկ զրույցի ժամանակ հանկարծ լռում է՝ տեսնելով թռչող ինքնաթիռը։ Ասում է՝ դեռ մնացել է վախենալու սովորությունը, իսկ ամենափոքրերը դեռ սկսում են լաց լինել՝ լսելով այդ դռռոցը։
«Մեզ հետ հոգեբան է աշխատում, խմբակային պարապմունքներ է անցկացնում մեր մայրիկների, մեր երեխաների համար։ Եվ գիտե՞ք` նման սեանսներից հետո մեզ համար շատ ավելի հեշտ է դառնում։ Անցնում են վախերը, ապրումները, մարդ կա՝ արդեն հետ է գնացել Մարիուպոլ և մասնակցում է դրա վերականգնմանը»,- պատմում է վերականգնողական կենտրոնի ևս մեկ բնակչուհի՝ Աննա Կոնստանտինովան:

Հարազատի պես ընդունեցին

Բոլոր հյուրերը բժիշկների շուրջօրյա հսկողության տակ են։ Բժշկական ծառայությունների թվից հանգստացողները (կենտրոնի բնակիչները խնդրում են իրենց փախստական չանվանել) հիմնականում ատամնաբույժին են դիմում։ Ամեն դեպքում, համալիրի կամավորներին և ադմինիստրացիային հաջողվում է անհրաժեշտության դեպքում նաև լուրջ բուժօգնություն ապահովել։
© Photo : из личного архива Анны КонстантиновойՄարիուպոլի բնակիչները Սոլնեչնոգորսկում
Беженцы из Мариуполя - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2022
Մարիուպոլի բնակիչները Սոլնեչնոգորսկում
«Մի աղջկա Մոսկվայում վահանաձև գեղձի վիրահատություն արեցին, մեկ այլ աղջկա՝ ականջի շունտավորում։ Եվ այդ ամենը անվճար արեցին` բժիշկներն արձագանքեցին»,-պատմում է Աննա Կոնստանտինովան։
Ուկրաինական զորքերը մեծ քանակությամբ տեխնիկա են թողել Լիսիչանսկի մերձակայքում. տեսանյութ
Վերականգնողական կենտրոնում մի քանի հոգանոց սենյակներում են ապրում։ Յուրաքանչյուրում օդափոխիչ և հեռուստացույց կա։ Ամեն հարկում՝ լվացքատուն, լոգարան և ոչ մեծ խոհանոց։ Եվ չնայած այստեղ մի քանի անգամյա սնունդ է նախատեսված, ինչպես բացատրեց «Օլիմպ»-ի տնօրեն, «Սոլնեչնոգորսկի ԳՏՕ համալիր» կամավորական կենտրոնի համակարգող Պավել Իգնատենկոն՝ առանձին ճաշարանը «վերականգնողական ծրագրի տարրերից մեկն է»։
© Photo : из личного архива Анны КонстантиновойՄարիուպոլի բնակիչները Սոլնեչնոգորսկում
Беженцы из Мариуполя - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2022
Մարիուպոլի բնակիչները Սոլնեչնոգորսկում
Նրա խոսքով՝ կերակուրների մի մասը բնակիչներն իրենք են պատրաստում։ Շատերը բնակության ընթացքում աշխատանքի են տեղավորվում և աշխատավարձ ստանում։ Աշխատում են տեղի սրճարանում, օգնում են մարզիչներին մարզասրահում և լողավազանում։ Դա արվում է, որպեսզի հյուրերն աստիճանաբար սովորեն առօրյա խաղաղ կյանքին։
© Photo : из личного архива Анны КонстантиновойՄարիուպոլի բնակիչները Սոլնեչնոգորսկի վերականգնողական կենտրոնում
Беженцы из Мариуполя - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2022
Մարիուպոլի բնակիչները Սոլնեչնոգորսկի վերականգնողական կենտրոնում
«Դա արվում է մարդկանց միավորելու համար. նրանք իրենց կենցաղն են կառուցում։ Իրականում դա շատ է օգնում։ Մարդն իրեն ոչ թե հյուր է զգում, այլ գրեթե ինչպես տանը։ Վերականգնողական ծրագրում աշխատանքային գործունեությունը նույնպես դրա համար են ներառել։ Մենք նկատել ենք, որ շատերը ծանր են տանում, երբ ինչ-որ բան անվճար են ստանում, նրանք անհարմարություն են զգում»,- փոխանցում է Պավել Իգնատենկոն։

Հանգստից հետո տուն` քաղաքը վերականգնելու

Զվարճանքների պակաս ևս այստեղ չկա։ Բնակիչների տրամադրութան տակ են մեծ մարզադահլիճը, լողավազանը։ Բառացիորեն երկու քայլ այն կողմ գեղատեսիլ Սենեժի լիճն է։ Եվ իհարկե, գրեթե ամեն օր զանազան էքսկուրսիաներ կան։ Կենտրոնի հյուրերն այցելել են Կարմիր հրապարակ, կրկես, տարբեր թանգարաններ, նշել են Ռուսաստանի օրը։
«Այ, վերջերս վանքերում, մենաստաններում ենք եղել։ Դեռ նաև Վորոբյովյան լեռները կլինեն և գետային տրամվայով զբոսանք Մոսկվա գետով։ Մենք ուղղակի երջանիկ ենք. այստեղ չեն թողնում, որ ձանձրանանք»,- տպավորություններն է պատմում Օկսանա Եմելյանովան։
© Photo : из личного архива Анны КонстантиновойՄարիուպոլի բնակիչները Սոլնեչնոգորսկի թանգարանում
Беженцы из Мариуполя - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2022
Մարիուպոլի բնակիչները Սոլնեչնոգորսկի թանգարանում
Սոլնեչնոգորսկում Մարիուպոլի բնակիչների համար վերականգնողական ծրագիրը նախատեսված է երեսուն օրվա համար: Հանգստացողների խոսքով՝ դրա ավարտից հետո իրենք պատրաստվում են վերադառնալ, ասում են՝ տանը շատ գործեր են կուտակվել, դեռ պետք է վերականգնել քաղաքը։
Ուկրաինական հրթիռներով հարված է հասցվել Նոր Կախովկայի ՀԷԿ-ին, կան տուժածներ
Վերականգնողական կենտրոնում Sputnik-ին հայտնեցին, որ սկսում են պատրաստվել Մարիուպոլից հյուրերի նոր հերթափոխը դիմավորելուն․ դա արդեն երրորդը կլինի։
Լրահոս
0