00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չալաբյանի կալանքը երկարացնելու նոր միջնորդություն է ներկայացվել. պաշտպանական խումբ

© Sputnik / Aram NersesyanԱվետիք Չալաբյանի դատը
Ավետիք Չալաբյանի դատը - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2022
Ավետիք Չալաբյանի դատը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մի քանի օր առաջ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել Չալաբյանի գործի նախաքննության ավարտի վերաբերյալ, սակայն այժմ այն շարունակելու ցուցումով վերադարձվել է նախաքննության մարմին։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. «Արար» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի կալանքը երկարացնելու համար հապճեպ կարգով միջնորդություն է ներկայացվել դատարան։ Տեղեկությունը հայտնում է Չալաբյանի պաշտպանական խումբը։
«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չի հաստատել Ավետիք Չալաբյանի գործի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձրել է նախաքննության մարմնին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով»,– հայտնում են պաշտպանները։
Նշենք, որ մի քանի օր առաջ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել` Չալաբյանի գործի նախաքննության ավարտի վերաբերյալ։
Փաստաբանական խումբն արդեն հայտնել է, որ նախաքննության ընթացքում հասարակական–քաղաքական գործչի մեղքը հիմնավորող որևէ ապացույց ձեռք չի բերվել, գործի նյութերում անգամ առկա են Չալաբյանի անմեղության մասին վկայող բազմաթիվ փաստական տվյալներ։
«Փաստորեն, քննչական կոմիտեի հաղորդագրությունից ընդամենը մեկ օր հետո դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չի հաստատում մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձնում է նախաքննության մարմնին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով։ Այսինքն՝ դատական հսկողություն իրականացնող դատախազը նույնպես գտել է, որ Չալաբյանի մեղքն ապացուցող փաստական տվյալներ քրեական գործի շուրջ 750 թերթից բաղկացած նյութերում պարզապես գոյություն չունեն։ Այս իրավիճակում ՔԿ–ն որոշել է Չալաբյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն ներկայացնել»,– ասվում է հաղորդագրությունում։
Ավետիքը լավ է զգում, բոլորից հանգիստ է. Չալաբյանի կինը պատմել է անելիքների մասին
Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու դռնփակ նիստը դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նախագահությամբ տեղի կունենա այսօր` հուլիսի 8-ին, ժամը 18:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում:
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։
Լրահոս
0