https://arm.sputniknews.ru/20220708/britanakan-ynddimutjuny-karvogh-e-bvoris-jvonsvonin-anvstahutjun-hajtnel-44924650.html
Բրիտանիայի ընդդիմությունը կարող է Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնել
Բրիտանիայի ընդդիմությունը կարող է Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնել
Sputnik Արմենիա
Լեյբորիստական կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ Ջոնսոնն ապացուցել է, որ ի վիճակի չէ ղեկավարելու երկիրը: 08.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-08T13:44+0400
2022-07-08T13:44+0400
2022-07-08T14:15+0400
մեծ բրիտանիա
բորիս ջոնսոն
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/07/44862069_0:199:3285:2047_1920x0_80_0_0_e7e096c5729bef003c7305ce663d64b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Լեյբորիստական կուսակցությունը կարող է քննարկման դնել պաշտոնաթող վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահության նոր քվե հայտնելու հարցը, եթե պահպանողականները շտապ կարգով նոր առաջնորդ չընտրեն: Այս մասին հայտարարել է բրիտանական Լեյբորիստական կուսակցության փոխնախագահ Անջելա Ռեյները։Ջոնսոնը, որը վարչապետի պաշտոնում Մեյին փոխարինել է 2019 թվականին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին, նա պարտականությունները կկատարի մինչև նախարարների կաբինետի նոր ղեկավարի նշանակումը:Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը, Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնի հետնորդը հազիվ թե փոխի Լոնդոնի կուրսը Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ, քանի որ այն հիմնված է բրիտանական էլիտայի ներսում առկա կոնսենսուսի վրա:«Գնաց-գնաց». Լավրովը՝ Բորիս Ջոնսոնի հրաժարականի մասին
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/07/44862069_485:0:3214:2047_1920x0_80_0_0_d617799d444f5995e0511fd7dc6fc2e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեծ բրիտանիա, բորիս ջոնսոն, ընդդիմություն
մեծ բրիտանիա, բորիս ջոնսոն, ընդդիմություն
Բրիտանիայի ընդդիմությունը կարող է Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնել
13:44 08.07.2022 (Թարմացված է: 14:15 08.07.2022) Լեյբորիստական կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ Ջոնսոնն ապացուցել է, որ ի վիճակի չէ ղեկավարելու երկիրը:
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Լեյբորիստական կուսակցությունը կարող է քննարկման դնել պաշտոնաթող վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահության նոր քվե հայտնելու հարցը, եթե պահպանողականները շտապ կարգով նոր առաջնորդ չընտրեն: Այս մասին հայտարարել է բրիտանական Լեյբորիստական կուսակցության փոխնախագահ Անջելա Ռեյները։
«Բորիս Ջոնսոնը չի կարող ոչ մի րոպե ավել մնալ Դաունինգ սթրիթում։ Նա ապացուցել է, որ չի կարող ղեկավարել երկիրը։ Պահպանողական կուսակցությունը պետք է շատ արագ նոր առաջնորդ ընտրի կամ պաշտոնակատար նշանակի (վարչապետի)։ Եթե նրանք դա չանեն, մենք պարզ հասկացրել ենք, որ մենք քննարկման կդնենք անվստահություն հայտնելու հարցը։ Մենք դա կանենք հնարավորինս արագ... դա կարող է տեղի ունենալ նույնիսկ հաջորդ շաբաթ»,- ասել է Ռեյները Sky News հեռուստաալիքի եթերում։
Ջոնսոնը, որը վարչապետի պաշտոնում Մեյին փոխարինել է 2019 թվականին,
հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին, նա պարտականությունները կկատարի մինչև նախարարների կաբինետի նոր ղեկավարի նշանակումը:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը, Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնի հետնորդը հազիվ թե փոխի Լոնդոնի կուրսը Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ, քանի որ այն հիմնված է բրիտանական էլիտայի ներսում առկա կոնսենսուսի վրա: