https://arm.sputniknews.ru/20220708/amn-n-dramashnvorh-ktramadri-andrkvovkasum-eritasard-arajnvordner-patrastelu-hamar-44919444.html
ԱՄՆ-ն դրամաշնորհ կտրամադրի Անդրկովկասում «երիտասարդ առաջնորդներ» պատրաստելու համար
ԱՄՆ-ն դրամաշնորհ կտրամադրի Անդրկովկասում «երիտասարդ առաջնորդներ» պատրաստելու համար
Sputnik Արմենիա
Դրամաշնորհային ծրագիրը կղեկավարի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը: 08.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-08T13:04+0400
2022-07-08T13:04+0400
2022-07-08T13:05+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
ամն
դրամաշնորհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/19/27309654_0:0:2645:1489_1920x0_80_0_0_8b4e558515a641e7a0b870fd9e888933.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն պատրաստ է 585 հազար դոլար հատկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ուսումնական հաստատությունների մինչև 24 տարեկան 60 ուսանողների և շրջանավարտների պատրաստման ծրագրի համար: Տեղեկությունը հայտնում է RT-ն։Ուսուցման ուղղություններից մեկը կլինի «առաջնորդության որակների զարգացումը»:Մրցութային կարգով ընտրված երիտասարդները կմեկնեն ԱՄՆ, որտեղ ուսուցում կանցնեն մի շարք ուղղություններով` ձեռներեցություն, բանակցությունների անցկացում, հակամարտությունների կարգավորում, հասարակական աշխատանք և այլն։«Առաջնորդական որակների զարգացմանը, սոցիալական ձեռնարկատիրությանն ու հասարակության կյանքում մարդկանց ներգրավմանն ուղղված դասընթացները կարող են դառնալ երիտասարդական միջավայրում երկխոսության արդյունավետ կատալիզատոր»,– ասված է հաղորդագրությունում։Ենթադրվում է, որ երիտասարդները հայրենիք վերադառնալուց հետո կսկսեն հասարակական նախագծեր իրականացնել դրամաշնորհ ստացած կազմակերպության ակտիվ ուղղորդմամբ:Նախաձեռնությունը կղեկավարի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։Զալցբուրգի համալսարանը կրթաթոշակներ է սահմանել Արցախի մշակույթն ուսումնասիրողների համար
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/19/27309654_0:0:2645:1985_1920x0_80_0_0_d3784cfa4cb3daaa342440a781f5aba0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, ամն, դրամաշնորհ
հայաստան, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, ամն, դրամաշնորհ
ԱՄՆ-ն դրամաշնորհ կտրամադրի Անդրկովկասում «երիտասարդ առաջնորդներ» պատրաստելու համար
13:04 08.07.2022 (Թարմացված է: 13:05 08.07.2022) Դրամաշնորհային ծրագիրը կղեկավարի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը:
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն պատրաստ է 585 հազար դոլար հատկացնել
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ուսումնական հաստատությունների մինչև 24 տարեկան 60 ուսանողների և շրջանավարտների պատրաստման ծրագրի համար: Տեղեկությունը հայտնում է
RT-ն։
Ուսուցման ուղղություններից մեկը կլինի «առաջնորդության որակների զարգացումը»:
Մրցութային կարգով ընտրված երիտասարդները կմեկնեն ԱՄՆ, որտեղ ուսուցում կանցնեն մի շարք ուղղություններով` ձեռներեցություն, բանակցությունների անցկացում, հակամարտությունների կարգավորում, հասարակական աշխատանք և այլն։
«Առաջնորդական որակների զարգացմանը, սոցիալական ձեռնարկատիրությանն ու հասարակության կյանքում մարդկանց ներգրավմանն ուղղված դասընթացները կարող են դառնալ երիտասարդական միջավայրում երկխոսության արդյունավետ կատալիզատոր»,– ասված է հաղորդագրությունում։
Ենթադրվում է, որ երիտասարդները հայրենիք վերադառնալուց հետո կսկսեն հասարակական նախագծեր իրականացնել դրամաշնորհ ստացած կազմակերպության ակտիվ ուղղորդմամբ:
Նախաձեռնությունը կղեկավարի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։