https://arm.sputniknews.ru/20220707/voske-tsiran-kinvoparatvony-kezrapakvi-chtesnvats-hanrapetutjun-filmvov-44846903.html
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կեզրափակվի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կեզրափակվի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով
Sputnik Արմենիա
Կարին Հովհաննիսյանի ֆիլմը պատմում է 2020 թվականի Արցախյան պատերազմի մասին։ 07.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-07T13:58+0400
2022-07-07T13:58+0400
2022-07-07T14:05+0400
«ոսկե ծիրան» կինոփառատոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0a/34140211_0:83:1600:983_1920x0_80_0_0_2ec559a8db1b217c105ad60dbf1a9200.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի փակումը կազդարարվի գրող և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով, տեղեկությունը հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։Ֆիլմում 2020 թվականի Արցախյան պատերազմը ներկայացվում է գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանի օրագրի միջոցով։ 2022 թվականին ստեղծված ֆիլմի պրոդյուսերներն են Էրիկ Էսրաիլյանը, Սերժ Թանկյանը, Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը։ Սցենարի հեղինակներ են Լիկա Զաքարյանը և Կարին Հովհաննիսյանը։Փառատոնի փակման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։Հիշեցնենք, որ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը, այս տարի կունենա մրցութային 3 ծրագիր, որոնց թվում լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմերի համար նախատեսված ծրագրեր են։ 19 երկրի մասնակցությամբ տարածաշրջանային մրցույթի մեկնարկը կրկին տրվելու է հայկական ֆիլմով` Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի»-ով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0a/34140211_90:0:1510:1065_1920x0_80_0_0_35b75ba35aae8a1c0834caeca700b56a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ոսկե ծիրան» կինոփառատոն
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կեզրափակվի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով
13:58 07.07.2022 (Թարմացված է: 14:05 07.07.2022) Կարին Հովհաննիսյանի ֆիլմը պատմում է 2020 թվականի Արցախյան պատերազմի մասին։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի փակումը կազդարարվի գրող և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով, տեղեկությունը հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։
Ֆիլմում 2020 թվականի Արցախյան պատերազմը ներկայացվում է գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանի օրագրի միջոցով։ 2022 թվականին ստեղծված ֆիլմի պրոդյուսերներն են Էրիկ Էսրաիլյանը, Սերժ Թանկյանը, Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը։ Սցենարի հեղինակներ են Լիկա Զաքարյանը և Կարին Հովհաննիսյանը։
«Հպարտ ենք, որ «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ցուցադրությամբ «Չտեսնված Հանրապետությունը» կմեկնարկի իր առաքելությունը, որն է աշխարհին տեսանելի դարձնել մեր հայրենիքի և իր ժողովրդի պատմությունը»,- ասել է ֆիլմի սցենարի համահեղինակ և գլխավոր դերակատար Լիկա Զաքարյանը։
Փառատոնի փակման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։
Հիշեցնենք, որ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը, այս տարի կունենա մրցութային 3 ծրագիր, որոնց թվում լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմերի համար նախատեսված ծրագրեր են։ 19 երկրի մասնակցությամբ տարածաշրջանային մրցույթի մեկնարկը կրկին տրվելու է հայկական ֆիլմով` Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի»-ով։