https://arm.sputniknews.ru/20220707/petq-e-hargel-petutjunneri-sahmanneri-andzernmkheliutjuny-shamkhanin-grigvorjanin-44844003.html
Պետք է հարգել պետությունների սահմանների անձեռնմխելիությունը. Շամխանին` Գրիգորյանին
Պետք է հարգել պետությունների սահմանների անձեռնմխելիությունը. Շամխանին` Գրիգորյանին
Sputnik Արմենիա
Հայաստանի և Իրանի ԱԽ քարտուղարները պայմանավորվել են հանդիպել Հայաստան-Իրան սահմանին: 07.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-07T13:29+0400
2022-07-07T13:29+0400
2022-07-07T13:29+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
արմեն գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/07/44842517_0:1:1280:721_1920x0_80_0_0_cdb1583b8b7b6aeb4ce00821925be4fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը՝ շեշտելով, որ այդ գործընթացում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Իրանի ԱԽ քարտուղարը նշել է, որ այդ համատեքստում պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները:«Գրիգորյանը նաև ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության ապահովման և ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, և Շամխանին ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի անվտանգության պահպանմանը»,–ասված է հաղորդագրությունում։Կողմերը պայմանավորվել են երկխոսությունը շարունակելու նպատակով հանդիպել Հայաստան-Իրան սահմանին:Բացի այդ, հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը: Երկուստեք բարձր է գնահատվել Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:Հիշեցնենք, որ Ալի Շամխանին Հայաստան է ժամանել այսօր, նրան դիմավորել է Արմեն Գրիգորյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/07/44842517_72:0:1209:853_1920x0_80_0_0_b10375deb45de14a0c6f379b9cc5dae6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, արմեն գրիգորյան
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, արմեն գրիգորյան
Պետք է հարգել պետությունների սահմանների անձեռնմխելիությունը. Շամխանին` Գրիգորյանին
Հայաստանի և Իրանի ԱԽ քարտուղարները պայմանավորվել են հանդիպել Հայաստան-Իրան սահմանին:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Տեղեկությունը հայտնում է
ԱԽ մամուլի ծառայությունը։
Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը՝ շեշտելով, որ այդ գործընթացում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Իրանի ԱԽ քարտուղարը նշել է, որ այդ համատեքստում պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները:
«Գրիգորյանը նաև ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության ապահովման և ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, և Շամխանին ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի անվտանգության պահպանմանը»,–ասված է հաղորդագրությունում։
Կողմերը պայմանավորվել են երկխոսությունը շարունակելու նպատակով հանդիպել Հայաստան-Իրան սահմանին:
Բացի այդ, հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը: Երկուստեք բարձր է գնահատվել Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
Հիշեցնենք, որ Ալի Շամխանին
Հայաստան է ժամանել այսօր, նրան դիմավորել է Արմեն Գրիգորյանը։