00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կապանի օդանավակայանը աշխատակիցներ է փնտրում, բայց չի վերագործարկվելու

© Sputnik / Aram Nersesyan«Սյունիք» օդանավակայանը
«Սյունիք» օդանավակայանը - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2022
«Սյունիք» օդանավակայանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Օդանավակայանի կողմից նոր աշխատակիցների ընդունումը կապված չէ թռիչքների մեկնարկի հետ:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Կապանի օդանավակայանը հայտարարել է թափուր աշխատատեղերի համար աշխատակիցների հավաքագրման մասին, սակայն դրա վերագործարկումը չի սպասվում, հայտնի է դարձել Sputnik Արմենիային։
Հուլիսի 7-ին Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել «Սյունիքի օդանավակայան» ՓԲԸ-ից՝ ժամանման սրահի սպասարկման աշխատակցի, հավաքարարի, ավիացիոն անվտանգության աշխատակիցների, կապի մասնագետի, էներգետիկայի, ջեռուցման և հովացման համակարգերի մասնագետների թափուր տեղերի մասին: Sputnik Արմենիան օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանից հետաքրքրվեց՝ անձնակազմի ավելացումը կապ ունի՞ օդանավակայանի հնարավոր վերագործարկման հետ։
«Մենք որոշել ենք համալրել անձնակազմի մի մասը, խոսքը, բնականաբար, ոչ բոլոր հաստիքների մասին է, այլ նրանց, որոնք անհրաժեշտ են։ Օդանավակայանի աշխատանքի մեկնարկի հարցում ոչինչ չեմ կարող ասել», - ասաց նա։
Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ օդանավակայանը պահպանելու համար նոր աշխատակիցներ են անհրաժեշտ։
«Այդ հայտարարությունը օդանավակայանի վերագործարկման հետ կապ չունի։ Աշխատակիցներ են եղել, որոնք դուրս են եկել, նրանց փոխարեն ընդունում են նորերին», - բացատրել են նախարարությունից։
Նշենք, որ Կապանի օդանավակայանը շահագործման պետք է պատրաստ լիներ 2020 թվականի աշնանը, սակայն Արցախյան պատերազմից հետո ադրբեջանցի զինվորականները տեղավորվել են թռիչքուղուց ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։
Բացի այդ, օդանավակայանի գործարկումը խոստացած ՔՊ—ն պարտվել էր Կապանի քաղաքային ընտրություններում։
Լրահոս
0