00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հղիները, անչափահասները չեն տեղափոխվի պատժախուց. ի՞նչ կփոխվի կալանավորված անձանց կյանքում

Պատժախուց - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2022
Բաժանորդագրվել
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում փաթեթից հանվել է Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում ձերբակալված և կալանավորված անչափահասների, կերակրող մայրերի, հղիների, ինչպես նաև իրենց մոտ երեխաներ ունեցող կանանց դեպքում պատժախուցը կբացառվի։ Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը:
Ո՞ւր մնացին դատական բարեփոխումները. գաղտնի ձայնագրության բացահայտումները
Առաջարկվում է նաև ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում հստակեցնել կալանավորված անձանց հոգեբանական և հոգեթերապևտիկ աջակցություն ունենալու իրավունքը:
«Ստացիոնար պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց նկատմամբ նշանակված պատժախուց տեղափոխելու տույժի կիրառումը հետաձգվում է մինչև բուժման ավարտը։ Ամբուլատոր պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց նկատմամբ նշանակված պատժախուց տեղափոխելու կիրառումը կարող է հետաձգվել բժշկական եզրակացության հիման վրա»,– նշեց Թումանյանցը:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում փաթեթից հանվել է Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, թողնվել է միայն «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Որոշումն ընդունվեց 58 կողմ ձայնով։
Ներարկիչներ, սև զանգված. «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի մոտ արգելված իրեր են հայտնաբերել
Լրահոս
0