https://arm.sputniknews.ru/20220707/harevani-mvot-lav-e-bajc-tann-aveli-lav-e-putiny-rdic-heracats-tt-masnagetneri-masin-44874486.html
Հարևանի մոտ լավ է, բայց տանն ավելի լավ է. Պուտինը՝ ՌԴ–ից հեռացած ՏՏ մասնագետների մասին
Հարևանի մոտ լավ է, բայց տանն ավելի լավ է. Պուտինը՝ ՌԴ–ից հեռացած ՏՏ մասնագետների մասին
Sputnik Արմենիա
«Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հեռանալը ՌԴ-ից։ 07.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-07T18:17+0400
2022-07-07T18:17+0400
2022-07-07T19:02+0400
վլադիմիր պուտին
տտ
ռուսաստան
հայաստան
աշխատանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1a/41355707_0:0:3247:1827_1920x0_80_0_0_7067117534bd3d6593b45a83a7ca4c7e.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը տարբեր պատճառներով լքած ՏՏ ոլորտի շատ մասնագետներ վերադարձան, քանի որ «տանն ավելի լավ է»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթի հաղթողների հետ հանդիպմանը։Հիշեցնենք, որ Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության մեկնարկից ի վեր Հայաստան են եկել Ռուսաստանի մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ, ինչպես նաև, շատ ավելի քիչ թվով, Ուկրաինայի ու Բելառուսի քաղաքացիներ։ Նրանք հիմնականում ներկայացնում են ՏՏ ու ֆինանսական ոլորտները։Ինչպես հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մարտի սկզբից Երևան երկարատև բնակության են տեղափոխվել Ռուսաստանի գրեթե 30 հազար քաղաքացիներ։ Նրանք այստեղ բացել են ավելի քան 1200 ընկերություններ ու ԱՁ-ներ։Նախարարը հայտնել է նաև, որ երկրի իշխանությունները մեխանիզմ են մշակում, որպեսզի մեղմացնեն Հայաստանում ռուսաստանցիների երկարատև կացության համար ներկայացվող պահանջները։Հայաստանում մեղմացնում են ռուսաստանցիների կեցության պահանջները. Քերոբյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1a/41355707_374:0:3105:2048_1920x0_80_0_0_19e3885b06f25ba4cc584416d4915f6f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, տտ, ռուսաստան, հայաստան, աշխատանք
վլադիմիր պուտին, տտ, ռուսաստան, հայաստան, աշխատանք
Հարևանի մոտ լավ է, բայց տանն ավելի լավ է. Պուտինը՝ ՌԴ–ից հեռացած ՏՏ մասնագետների մասին
18:17 07.07.2022 (Թարմացված է: 19:02 07.07.2022) «Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հեռանալը ՌԴ-ից։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը տարբեր պատճառներով լքած ՏՏ ոլորտի շատ մասնագետներ վերադարձան, քանի որ «տանն ավելի լավ է»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթի հաղթողների հետ հանդիպմանը։
«Այն փաստը, որ մարդիկ հեռանում են, արտասովոր բան չէ: Բայց աշխատանքի հաջողությունը բաղկացած է բազմաթիվ բաղադրիչներից՝ կառավարության աջակցությունը, կենսապայմանները: Ով գնաց, մենք ոչ մեկին չխանգարեցինք: Շատերը վերադարձան, քանի որ մի բան է ապրել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սարատովում, Խանտի Մանսիյսկում, և մեկ այլ բան՝ մեր հարևանների հետ: Այնտեղ նույնպես լավ է, բայց ավելի լավ է տանը»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության մեկնարկից ի վեր Հայաստան են եկել Ռուսաստանի մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ, ինչպես նաև, շատ ավելի քիչ թվով, Ուկրաինայի ու Բելառուսի քաղաքացիներ։ Նրանք հիմնականում ներկայացնում են ՏՏ ու ֆինանսական ոլորտները։
Ինչպես հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մարտի սկզբից Երևան երկարատև բնակության են տեղափոխվել Ռուսաստանի գրեթե 30 հազար քաղաքացիներ։ Նրանք այստեղ բացել են ավելի քան 1200 ընկերություններ ու ԱՁ-ներ։
Նախարարը հայտնել է նաև, որ երկրի իշխանությունները մեխանիզմ են մշակում, որպեսզի մեղմացնեն Հայաստանում ռուսաստանցիների երկարատև կացության համար ներկայացվող պահանջները։