https://arm.sputniknews.ru/20220707/hajastanum-meghmacnum-en-rusastancineri-kecutjan-pahanjnery-qervobjan-44849771.html
Հայաստանում մեղմացնում են ռուսաստանցիների կեցության պահանջները. Քերոբյան
Հայաստանում մեղմացնում են ռուսաստանցիների կեցության պահանջները. Քերոբյան
Sputnik Արմենիա
Վահան Քերոբյանի խոսքով` Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները փոխում են երկրի սոցիալական դեմքը։ 07.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-07T14:43+0400
2022-07-07T14:43+0400
2022-07-07T14:52+0400
հայաստան
վահան քերոբյան
ռուսաստան
քաղաքացի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0d/39711579_0:99:1600:999_1920x0_80_0_0_0afcdf80cca854262d12fbf91fcb1913.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հայաստանի իշխանությունը քննարկում է ռուսաստանցիների համար երկրում երկարաժամկետ գտնվելու պահանջները մեղմելու հարցը։ Տեղեկությունը ՏԱՍՍ–ին է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ՀՀ նախարարը հայտնել է, որ մարտի սկզբից ի վեր երկարաժամկետ գտնվելու նպատակով ՌԴ–ի շուրջ 30 հազար քաղաքացի է տեղափոխվել Երևան։«Նրանք իրենց ազդեցությունն են թողնում քաղաքի վրա։ Այդ մարդիկ հաշիվներ են բացել, ավելի քան 1200 ընկերություն և ԱՁ են ստեղծել», – նշել է Քերոբյանը։Նրա տվյալներով` հայկական բանկերում այս պահին ՌԴ քաղաքացիներն ավելի քան 70 հազար հաշիվ են բացել։ Հայաստանի իշխանություններն էլ ջանում են օգնել իրենց տարածքում ստեղծվող բիզնեսին, որպեսզի ինտեգրվեն երկրի տնտեսական համակարգին։«Համագործակցությունը չի դադարում, մենք դա տեսնում ենք և ամեն ինչ անում, որ բոլոր նոր ընկերությունները, որոնք բացվել են Հայաստանում, սկսեն իրենց տնտեսական գործունեությունը, կարողանան հնարավորինս հեշտ ինտեգրվել մեր տնտեսական համակարգին», – ասել է նա։Ինչպես նշել է Քերոբյանը, Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները փոխում են երկրի սոցիալական դեմքը։ Օրինակ` նրանք բնապահպանական շարժում են սկսել, կայքերում արձագանքների մշակույթ են զարգացնում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0d/39711579_177:0:1600:1067_1920x0_80_0_0_7362bb8c86b6ac47f27c8ce2bd84f515.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վահան քերոբյան, ռուսաստան, քաղաքացի
հայաստան, վահան քերոբյան, ռուսաստան, քաղաքացի
Հայաստանում մեղմացնում են ռուսաստանցիների կեցության պահանջները. Քերոբյան
14:43 07.07.2022 (Թարմացված է: 14:52 07.07.2022) Վահան Քերոբյանի խոսքով` Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները փոխում են երկրի սոցիալական դեմքը։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հայաստանի իշխանությունը քննարկում է ռուսաստանցիների համար երկրում երկարաժամկետ գտնվելու պահանջները մեղմելու հարցը։ Տեղեկությունը
ՏԱՍՍ–ին է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«ՀՀ–ի տարածքում սահմանափակումներ կան` առանց գրանցման կարելի է մինչև 6 ամիս մնալ երկրում, բայց այժմ իշխանություններն աշխատում են այդ պահանջները մեղմելու ուղղությամբ», – ասել է նախարարը և հավելել, որ մնացած հարցերում Հայաստանը business-friendly միջավայր է, ֆիսկալ մարմիններն էլ ամեն կերպ աջակցում են և ոչ թե խանգարում բիզնեսին։
ՀՀ նախարարը հայտնել է, որ մարտի սկզբից ի վեր երկարաժամկետ գտնվելու նպատակով ՌԴ–ի շուրջ 30 հազար քաղաքացի է տեղափոխվել Երևան։
«Նրանք իրենց ազդեցությունն են թողնում քաղաքի վրա։ Այդ մարդիկ հաշիվներ են բացել, ավելի քան 1200 ընկերություն և ԱՁ են ստեղծել», – նշել է Քերոբյանը։
Նրա տվյալներով` հայկական բանկերում այս պահին ՌԴ քաղաքացիներն ավելի քան 70 հազար հաշիվ են բացել։
Հայաստանի իշխանություններն էլ ջանում են օգնել իրենց տարածքում ստեղծվող բիզնեսին, որպեսզի ինտեգրվեն երկրի տնտեսական համակարգին։
«Համագործակցությունը չի դադարում, մենք դա տեսնում ենք և ամեն ինչ անում, որ բոլոր նոր ընկերությունները, որոնք բացվել են Հայաստանում, սկսեն իրենց տնտեսական գործունեությունը, կարողանան հնարավորինս հեշտ ինտեգրվել մեր տնտեսական համակարգին», – ասել է նա։
Ինչպես նշել է Քերոբյանը, Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները փոխում են երկրի սոցիալական դեմքը։ Օրինակ` նրանք բնապահպանական շարժում են սկսել, կայքերում արձագանքների մշակույթ են զարգացնում։