https://arm.sputniknews.ru/20220707/alashkerty-haghtec-nvazagujn-hashvvov-44886693.html
«Ալաշկերտը» հաղթեց նվազագույն հաշվով
«Ալաշկերտը» հաղթեց նվազագույն հաշվով
Sputnik Արմենիա
«Ալաշկերտի» նորանշանակ գլխավոր մարզիչ փորձառու Կարեն Բարսեղյանը իր դեբյուտը 2022/23 մրցաշրջանում նշեց Կոնֆեդերացիաների լիգայի որակավորման առաջին փուլում։... 07.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-07T20:58+0400
2022-07-07T20:58+0400
2022-07-08T00:15+0400
«ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ
ֆուտբոլ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/08/44902515_0:58:1277:777_1920x0_80_0_0_c7b9e757301d066f9885db31f6e5032c.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. ՈւԵՖԱ-ի Կոնֆեդերացիաների լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» Արտակ Եդիգարյանի գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթանակի հասավ Մալթայի «Համրուն Սպարտանսի» նկատմամբ։«Ալաշկերտը» բավականին ակտիվ սկսեց հանդիպումը։ Չի կարելի ասել, որ մեր թիմը զգալի նշանակալի առավելություն ուներ, քանի որ «Համրում Սպարտանսի» ֆուտբոլիստներն էլ փորձում էին գրոհել կամ հնարավորության դեպքում հակագրոհել։ Բավականին լուրջ պայքար էր ընթանում խաղադաշտի կենտրոնում, որտեղից հիմնականում «Ալաշկերտը» սկսում էր և գրոհել, և պաշտպանվել։ Իսկ ահա Մալթան ներկայացնող թիմը հաճախակի դիմում էր նաև երկար փոխանցումների միջոցով գրոհի կազմակերպմանը։ Այսպիսի պայմաններում «Ալաշկերտը» հոգեբանական շատ կարևոր առավելության ստացավ Արտակ Եդիգարյանի հարվածից հետո։ Հայտնի է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստըՀայկական թիմի նորեկ Վլադիմիր Դիասը մրցակցի տուգանային հրապարակ ներխուժելուց հետո շրջվեց ու նուրբ փոխանցումով հարվածի դուրս բերեց թիմակցին։ Եդիգարյանը մոտ 20-22 մետրից դիպուկ հարվածով առաջ մղեց «Ալաշկերտին»։ Խփած գոլից հետո երկու թիմերի գործողություններում էլ անմիջապես պակասեց արագությունը։ Երկրորդ խաղակեսում էլ միջին տեմպով գործելով՝ թիմերը փորձում էին «բռնել» մրցակցին սխալի վրա։ Ինչքան հանդիպումը մոտենում էր ավարտին, այդքան կողմերն ավելի զգույշ էին գործում։ Խաղի ավարտին հինգ րոպե ժամանակ էր մնում, բայց երկու թիմերը միասին մեկ դիպուկ հարված էին կատարել։ Բնական է, որ դարպասի գրավում այլևս չգրանցվեց, ու «Ալաշկերտը» հաղթեց նվազագույն՝ 1։0 հաշվով։Պատասխան հանդիպումը տեղի կունենա Մալթայում հուլիսի 14-ին։ «Համրուն Սպորտանսի» հետ դիմակայությունում հաղթանակի հասնելու դեպքում «Ալաշկերտը» որակավորման երկրորդ փուլում մրցելու է Բոսնիա և Հերցոգովինան ներկայացնող «Վելեժ» թիմի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/08/44902515_0:0:1277:959_1920x0_80_0_0_6e11e955a3a12cd360699b1b7b575ba7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, հայաստան
«ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, հայաստան
«Ալաշկերտը» հաղթեց նվազագույն հաշվով
20:58 07.07.2022 (Թարմացված է: 00:15 08.07.2022) «Ալաշկերտի» նորանշանակ գլխավոր մարզիչ փորձառու Կարեն Բարսեղյանը իր դեբյուտը 2022/23 մրցաշրջանում նշեց Կոնֆեդերացիաների լիգայի որակավորման առաջին փուլում։ «Համրուն Սպարտանսի» հետ խաղը դրական ավարտ ունեցավ մարզչի և թիմի համար։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. ՈւԵՖԱ-ի Կոնֆեդերացիաների լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» Արտակ Եդիգարյանի գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթանակի հասավ Մալթայի «Համրուն Սպարտանսի» նկատմամբ։
«Ալաշկերտը» բավականին ակտիվ սկսեց հանդիպումը։ Չի կարելի ասել, որ մեր թիմը զգալի նշանակալի առավելություն ուներ, քանի որ «Համրում Սպարտանսի» ֆուտբոլիստներն էլ փորձում էին գրոհել կամ հնարավորության դեպքում հակագրոհել։ Բավականին լուրջ պայքար էր ընթանում խաղադաշտի կենտրոնում, որտեղից հիմնականում «Ալաշկերտը» սկսում էր և գրոհել, և պաշտպանվել։ Իսկ ահա Մալթան ներկայացնող թիմը հաճախակի դիմում էր նաև երկար փոխանցումների միջոցով գրոհի կազմակերպմանը։ Այսպիսի պայմաններում «Ալաշկերտը» հոգեբանական շատ կարևոր առավելության ստացավ Արտակ Եդիգարյանի հարվածից հետո։
Հայկական թիմի նորեկ Վլադիմիր Դիասը մրցակցի տուգանային հրապարակ ներխուժելուց հետո շրջվեց ու նուրբ փոխանցումով հարվածի դուրս բերեց թիմակցին։ Եդիգարյանը մոտ 20-22 մետրից դիպուկ հարվածով առաջ մղեց «Ալաշկերտին»։ Խփած գոլից հետո երկու թիմերի գործողություններում էլ անմիջապես պակասեց արագությունը։
Երկրորդ խաղակեսում էլ միջին տեմպով գործելով՝ թիմերը փորձում էին «բռնել» մրցակցին սխալի վրա։ Ինչքան հանդիպումը մոտենում էր ավարտին, այդքան կողմերն ավելի զգույշ էին գործում։ Խաղի ավարտին հինգ րոպե ժամանակ էր մնում, բայց երկու թիմերը միասին մեկ դիպուկ հարված էին կատարել։ Բնական է, որ դարպասի գրավում այլևս չգրանցվեց, ու «Ալաշկերտը» հաղթեց նվազագույն՝ 1։0 հաշվով։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա Մալթայում հուլիսի 14-ին։ «Համրուն Սպորտանսի» հետ դիմակայությունում հաղթանակի հասնելու դեպքում «Ալաշկերտը» որակավորման երկրորդ փուլում մրցելու է Բոսնիա և Հերցոգովինան ներկայացնող «Վելեժ» թիմի հետ։