00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

20 տարում բանակ է մտնելու մի քանի հարյուր սպա, դա մեր ԶՈւ-ի պահանջի 10 %-ն էլ չի կազմում

Եղիազարյան. Ռազմական բուհերի միավորման դեպքում կունենանք որակական անկում
Բաժանորդագրվել
Ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծել է Ռազմաավիացիոն համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միատեղման նախագիծը և խոսել դրա հետևանքների մասին։
Ռազմական երկու բուհերի միատեղումը ճիշտ չէ, որովհետև այդ ուսումնական հաստատությունները տարբեր խնդիրներ են լուծում, դրանց միավորման դեպքում կլինի որակական անկում։ Խոսելով ՊՆ-ի նախաձեռնության մասին` Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը։
Նրա խոսքով` ռազմական բուհերն ակադեմիայի վերածելն անհասկանալի է այն առումով, որ ակադեմիան ավագ սպայակազմի պատրաստման ավելի բարձր հաստատություն է, մինչդեռ երիտասարդների ընդունման պարագայում պարզ չէ, թե նրանք ինչ են անելու։
Հայտնել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 6-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն անցնում է բարեփոխումների փուլ, որի արդյունքում նշված բուհի ու ռազմավիացիոն համալսարանի միատեղումով կստեղծվի ռազմական ակադեմիա։
«ՊՆ–ն ավելի շուտ արդյունավետության միջոցների տեխնիկական խնդիր է լուծում, բայց կան ոլորտներ, որտեղ նման փոփոխություններ չպետք է արվեն։ Կրթության ոլորտում հիմա էլ կատարում են ներդրումներ, սակայն շոշափելի արդյունք առայժմ չենք տեսնում։ Տարիների ընթացքում կրթված սերնդի դաստիարակությամբ է երևում արդյունքը, և նույնը վերաբերում է նաև ռազմական բնագավառին»,– ասաց Եղիազարյանը։
Նա ասաց, որ ժամանակին եղել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի զինվորական ավագ դասախոս և կարևորեց նախկինում ռազմական բուհ ընդունվելու մրցույթի հանգամանքը, երբ կար ավելի քան հազար դիմորդ, և ընդունվում էր մի գումարտակի չափ մարդ։ Մինչդեռ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո դիմորդների քանակը կտրուկ նվազեց, իսկ 44-օրյա պատերազմից հետո առհասարակ խայտառակ պատկեր ունենք։
«Հիմա ստացվում է, որ մենք 20 տարում բանակին տալու ենք մի քանի հարյուր սպա, ինչը մեր զինված ուժերի պահանջի 10 տոկոսն էլ չի կազմում։ Կա՛մ կարծում են, որ այս քանակը բավարար է, կա՛մ էլ պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն, որպեսզի զինվորական գործը վերստին գրավիչ դառնա»,– ասաց ռազմական վերլուծաբանը։
Եղիազարյանն անդրադարձավ նաև ապագա ակադեմիայի ուսուցման ուղղություններից մեկին` սահմանապահ զորքերի մասնագիտացված կրթություն ստանալուն. նրա խոսքով` բանակը հետզհետե վերածվում է ընդամենը սահմանապահ զորքերի, այսինքն` այն գործառույթները, որ ունեն այսօրվա զինված ուժերը, արմատապես վերափոխվում են, ինչը շատ վտանգավոր է։
Հայաստանը գտնվում է բարդ տարածաշրջանում, պատերազմն ըստ էության դեռ չի ավարտվել, չնայած ՀՀ իշխանությունը որդեգրել է խաղաղության օրակարգ, բայց Թուրքիայից և Ադրբեջանից հնչում են մտահոգիչ հայտարարություններ, հետևաբար միայն սահմանապահ զորքերի մասին խոսելը ճիշտ չէ։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը կազմավորվել է կառավարության թիվ 279 որոշմամբ, 1994 թվականի հունիսի 24-ին` որպես ՀՀ ՊՆ բազմաբնույթ ռազմական հրամանատարական ուսումնարան:
1992թ. ՀՀ կառավարության №420 որոշմամբ հանրապետական աերոակումբը և Արզնի օդանավակայանը փոխանցվեցին ՊՆ ենթակայությանը, որը Հայաստանի զինված ուժերի համար անհրաժեշտ ավիացիոն մասնագետների պատրաստման նպատակով 1993 թվականի ապրիլի 1-ին վերակազմավորվեց` որպես ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ուսումնական կենտրոն և դարձավ ՀՀ առաջին ռազմամասնագիտական հաստատությունը:
Լրահոս
0