00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատրաստ ենք շարունակել Ադրբեջանի հետ բանակցությունները Մինսկի խմբի մանդատի ներքո. Միրզոյան

© Photo : official site of MFA of RA ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ
Բաժանորդագրվել
Արարատ Միրզոյանն իսպանացի իր գործընկերոջ հետ զրույցում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության հարցին։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ շարունակելու Ադրբեջանի հետ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը` հավելելով, որ Միրզոյանն այս թեմային է անդրադարձել Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ հանդիպման ժամանակ։
Նշենք, որ Հայաստանի և Իսպանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է լրանում այս տարի։
«Անդրադարձ ենք կատարել նաև 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին: Խոսել ենք Ադրբեջանում ցայսօր պահվող հայ ռազմագերիների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության և հումանիտար բնույթի մնացած այլ խնդիրների մասին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը իր կողմից անհրաժեշտ ջանքեր է գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման և սահմանային անվտանգության, թե՛ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, թե՛ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ։
Նա իր գոհունակությունն է հայտնել Հայաստանում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու վերաբերյալ Իսպանիայի կառավարության որոշման կապակցությամբ։ Միրզոյանը հույս է հայտնել, որ առաջիկայում ներկայացուցչությունը նաև հյուպատոսական ծառայություններ կմատուցի։
Երկու երկրների արտգործնախարարներն անդրադարձել են նաև Հայաստանի և Իսպանիայի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին։ Չնայած ապրանքաշրջանառության ծավալները շատ մեծ չեն, սակայն 2021թ.-ին, օրինակ, 2020թ.-ի համեմատ գրանցվել է 36% աճ, իսկ 2022թ. առաջին չորս ամիսների ծավալները 2021թ․-ի համեմատ աճել են գրեթե երեք անգամ:
Միրզոյանը հայ-իսպանական համագործակցության նշանակալի օրինակ է համարել հայկական առաջին արբանյակի արձակումը տիեզերք, ինչը հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «Սատլանտիս» ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունք է:
Հիշեցնենք, որ Միրզոյանն աշխատանքային այցով Իսպանիայում է գտնվում։ Երեկ ՀՀ արտգործնախարարը հանդիպել է ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ։
Լրահոս
0