00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փաշինյանը պետք է տա իր հանցակիցների անունները». զոհվածների ծնողները դատախազության մոտ են

© Sputnik / Artak AghababyanԶոհվածների ծնողները դատախազության շենքի մոտ են
Զոհվածների ծնողները դատախազության շենքի մոտ են - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
Բաժանորդագրվել
Զոհվածների ծնողները չեն ցանկանում սպասել նոր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի պաշտոնավարմանը, քանի որ չեն հավատում նրա անաչառությանը։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները կրկին բողոքի ակցիա են իրականացնում դատախազության շենքի առջև: Նրանց պահանջն է, որ ՀՀ դատախազությունը քննչական կոմիտեում 308–րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցված գործը փոխանցի ԱԱԾ-ին:
«Մեկ ամսից ավելի է, որ քննչական կոմիտեում քննվող գործը տեղից չի շարժվում։ Մենք չենք վստահում այս կառույցին և շարունակում ենք պնդել, որ գործը փոխանցվի ԱԱԾ–ին»,- ասաց պատերազմում զոհված Էդգար Զաքարյանի հայրը՝ Սևակ Զաքարյանը։
Նա հավելեց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պետք է կատարի իր խոստումը և գործը փոխանցի ԱԱԾ–ին։ Ծնողները չեն ցանկանում սպասել նոր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի պաշտոնավարմանը, քանի որ չեն հավատում նրա անաչառությանը։
Իր հերթին, զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, վստահ է, որ գործը կփոխանցվի, և ծնողները ստիպված չեն լինի կտրուկ միջոցների դիմել։ Նրա խոսքով` վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է խոչընդոտում գործի փոխանցմանը, քանի որ վախենում է օբյեկտիվ քննությունից։

«Նա պետք է հարցաքննվի ԱԱԾ-ում և պետք է տա իր հանցակիցների անունները, քանի որ համոզված ենք, որ նա միայնակ չի արել այս ամենը։ Նա և բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ ԱԱԾ-ն պետք է որոշի՝ ձերբակալե՞լ նրան, թե՞ ոչ»,- ասաց տղամարդը։

Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ապրիլի վերջից բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։
Զոհվածների ծնողները հունիսի 16-ին դատախազություն միջնորդություն են ներկայացրել, որպեսզի ՔԿ-ից քրգործը վերցնեն ու ԱԱԾ-ում քննեն։
Փաշինյանը որպես մեղադրյալ կներգրավվի՞ քրգործում, եթե դատախազը դիմումն ուղարկել է քննիչին
Լրահոս
0