https://arm.sputniknews.ru/20220706/nikvolaj-sarkisvovy-nakhkin-knvojy-tujl-chi-talis-tesnel-erekhanerin-44805226.html
Նիկոլայ Սարկիսովը նախկին կնոջը թույլ չի տալիս տեսնել երեխաներին
Նիկոլայ Սարկիսովը նախկին կնոջը թույլ չի տալիս տեսնել երեխաներին
Sputnik Արմենիա
Նիկոլայ Սարկիսովն արդեն մեկ ամսից ավելի է` թույլ չի տալիս նախկին կնոջը տեսնել երեխաներին։ 06.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-06T18:53+0400
2022-07-06T18:53+0400
2022-07-06T19:21+0400
նիկոլայ սարկիսով
կին
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/06/44800530_0:0:2791:1569_1920x0_80_0_0_b9ef8a3f4a18e2b8308c01156a20332d.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. «ՌԵՍՈ–Գարանտիա» ապահովագրական ընկերության համասեփականատեր Նիկոլայ Սարկիսովի նախկին կինը` Իլոնա Կոտելյուխը, բողոքել է, որ նախկին ամուսինը թույլ չի տալիս իրեն տեսնել երեխաներին։Սոցցանցերում նա մի քանի գրառում է կատարել` մեղադրելով Սարկիսովին նրանում, որ վերջինս խոչընդոտում է երեխաների հետ իր շփմանը։Նրա խոսքով` միլիարդատերն այդպիսով ուզում է վրեժխնդիր լինել իրենից` նրան լքելու համար. «Եսասիրությունը գերազանցել է երեխաների նկատմամբ ունեցած սիրուն։ Պետք է նրանց սիրել և մտածել նրանց մասին, այլ ոչ թե շեղել լունապարկերով և նավակներով... Նրանք պետք է շփվեն մայրիկի հետ, իսկ ավելի ճիշտ կլինի, որ լինեն նրա հետ, ոչ թե տանը մենակ (աշխատող անձնակազմի հետ), այն դեպքում, երբ նրանց հայրը բացակայում է արդեն մեկ շաբաթից ավելի։ Պետք է ինքն իր վրա զայրանար իմ հանդեպ իր վերաբերմունքից, որպեսզի հետո հեռանալու վերաբերյալ իմ որոշումից չնեղսրտեր։ Ինձ ստիպում են խոսել այդ մասին, քանի որ մանիպուլյացիաների են ենթարկում երեխաների միջոցով, և դրանից նրանք են տուժում»։Մոդելը պնդում է, որ նույնիսկ իր նվերներն են երեխաներին մեծ դժվարությամբ հասնում։Սարկիսովների ընտանիքը հայտնվել է Ռուսաստանի 10 ամենահարուստ ընտանիքների ցուցակումՆշենք, որ Սարկիսովն ու Կոտելյուխը միասին են եղել 4 տարի։ 2016 թվականին ծնվեց նրանց որդին` Ալեքսը, իսկ 2018 թվականի ապրիլին դուստրը` Գլաֆիրան։ 2020 թվականին սկսեցին խոսել գործարարի և մոդելի հարաբերություններում առաջացած խնդիրների մասին, սակայն բաժանման մասին նրանցից ոչ ոք պաշտոնապես չէր հայտարարել։ Վերջերս հայտնի դարձավ, որ Իլոնան հանդիպում է Նիկիտա Ռասկովալովի հետ, իսկ Նիկոլայը, ըստ շրջանառվող լուրերի, ևս մեկ երեխա է ունեցել։ Ում հետ է նա այժմ հանդիպում, հայտնի չէ։Միևնույն ժամանակ, Super-ի տեղեկություններով, Իլոնա Կոտելյուխը Նիկոլայ Սարկիսովի հետ հարաբերությունների ժամանակ գաղտնի հանդիպում էր Դիմաշ Ադիլետի հետ։Մեկ ամիս առաջ Դիմաշն անկեղծացել է տելեգրամյան ալիքում և պատմել իր առաջին սիրո հետ կապված բարդությունների մասին։ Ու թեև սիրեցյալի անունը նա թաքցրել էր, պարբերականին հաջողվել էր պարզել, որ Դիմաշի գաղտնի սերը Իլոնա Կոտելյուխն է եղել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/06/44800530_0:0:2729:2047_1920x0_80_0_0_da80da7bcb0625cc0dcf2dd864197d07.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլայ սարկիսով, կին, երեխա
նիկոլայ սարկիսով, կին, երեխա
Նիկոլայ Սարկիսովը նախկին կնոջը թույլ չի տալիս տեսնել երեխաներին
18:53 06.07.2022 (Թարմացված է: 19:21 06.07.2022) Նիկոլայ Սարկիսովն արդեն մեկ ամսից ավելի է` թույլ չի տալիս նախկին կնոջը տեսնել երեխաներին։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. «ՌԵՍՈ–Գարանտիա» ապահովագրական ընկերության համասեփականատեր Նիկոլայ Սարկիսովի նախկին կինը` Իլոնա Կոտելյուխը, բողոքել է, որ նախկին ամուսինը թույլ չի տալիս իրեն տեսնել երեխաներին։
Սոցցանցերում նա մի քանի գրառում է կատարել` մեղադրելով Սարկիսովին նրանում, որ վերջինս խոչընդոտում է երեխաների հետ իր շփմանը։
«34 օր առանց իրար` ամենաթողություն է։ 4-րդ օրն է, որ խոչընդոտում են երեխաներիս հետ շփվելուն նույնիսկ հեռախոսով։ Այլ կերպ դա անվանել չեմ կարող։ Դայակի աշխատանքային և անձնական հեռախոսին նույնիսկ կարճ հաղորդագրությունները չեն հասնում։ Մտածե՛ք երեխաների մասին...»,- գրել է մոդելը` գրառմանը կից հուզիչ լուսանկարներ հրապարակելով դստեր և որդու հետ։
Նրա խոսքով` միլիարդատերն այդպիսով ուզում է վրեժխնդիր լինել իրենից` նրան լքելու համար. «Եսասիրությունը գերազանցել է երեխաների նկատմամբ ունեցած սիրուն։ Պետք է նրանց սիրել և մտածել նրանց մասին, այլ ոչ թե շեղել լունապարկերով և նավակներով... Նրանք պետք է շփվեն մայրիկի հետ, իսկ ավելի ճիշտ կլինի, որ լինեն նրա հետ, ոչ թե տանը մենակ (աշխատող անձնակազմի հետ), այն դեպքում, երբ նրանց հայրը բացակայում է արդեն մեկ շաբաթից ավելի։ Պետք է ինքն իր վրա զայրանար իմ հանդեպ իր վերաբերմունքից, որպեսզի հետո հեռանալու վերաբերյալ իմ որոշումից չնեղսրտեր։ Ինձ ստիպում են խոսել այդ մասին, քանի որ մանիպուլյացիաների են ենթարկում երեխաների միջոցով, և դրանից նրանք են տուժում»։
Մոդելը պնդում է, որ նույնիսկ իր նվերներն են երեխաներին մեծ դժվարությամբ հասնում։
Նշենք, որ Սարկիսովն ու Կոտելյուխը միասին են եղել 4 տարի։ 2016 թվականին ծնվեց նրանց որդին` Ալեքսը, իսկ 2018 թվականի ապրիլին դուստրը` Գլաֆիրան։ 2020 թվականին սկսեցին խոսել գործարարի և մոդելի հարաբերություններում առաջացած խնդիրների մասին, սակայն բաժանման մասին նրանցից ոչ ոք պաշտոնապես չէր հայտարարել։ Վերջերս հայտնի դարձավ, որ Իլոնան հանդիպում է Նիկիտա Ռասկովալովի հետ, իսկ Նիկոլայը, ըստ շրջանառվող լուրերի, ևս մեկ երեխա է ունեցել։ Ում հետ է նա այժմ հանդիպում, հայտնի չէ։
Միևնույն ժամանակ, Super-ի տեղեկություններով, Իլոնա Կոտելյուխը Նիկոլայ Սարկիսովի հետ հարաբերությունների ժամանակ գաղտնի հանդիպում էր Դիմաշ Ադիլետի հետ։
Մեկ ամիս առաջ Դիմաշն անկեղծացել է տելեգրամյան ալիքում և պատմել իր առաջին սիրո հետ կապված բարդությունների մասին։ Ու թեև սիրեցյալի անունը նա թաքցրել էր, պարբերականին հաջողվել էր պարզել, որ Դիմաշի գաղտնի սերը Իլոնա Կոտելյուխն է եղել։