https://arm.sputniknews.ru/20220706/kvomitasi-anvan-pantevonum-teghadrvel-e-jivan-gasparjani-kisandrin-44793672.html
Կոմիտասի անվան պանթեոնում տեղադրվել է Ջիվան Գասպարյանի կիսանդրին
Կոմիտասի անվան պանթեոնում տեղադրվել է Ջիվան Գասպարյանի կիսանդրին
Sputnik Արմենիա
ԿԳՄՍ նախարարությունը ծրագրում է հաջորդ տարի կազմակերպել Ջիվան Գասպարյանի անվան դուդուկահարների միջազգային փառատոնը։ 06.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-06T16:23+0400
2022-07-06T16:23+0400
2022-07-06T16:23+0400
ջիվան գասպարյան
պանթեոն
կիսանդրի
դուդուկահար
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/06/44791933_0:84:1600:984_1920x0_80_0_0_fd64e842431e5acbd42c4e8fca23c28d.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Կոմիտասի անվան պանթեոնում տեղադրվել է դուդուկի անզուգական վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի կիսանդրին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։Այսօր Գասպարյանի մահվան տարելիցն է, ինչի կապակցությամբ մատուցվել է հոգեհանգստի կարգ:Ջիվան Գասպարյանի կիսանդրու քանդակագործ և ճարտարապետ Ալեքսան Բաբայանի տեղեկացմամբ՝ դեռևս մեկ տարի առաջ ընտանիքի կողմից հաստատված են եղել կիսանդրու էսքիզները։ Իսկ այս տարվա հունվարից մեկնարկել են աշխատանքները և գործի առանձնահատկությամբ պայմանավորված՝ վարպետի բրոնզե կիսանդրու ձուլումն ինքն է իրականացրել:Հավելենք, որ արարողությանը ներկա են եղել Ջիվան Գասպարյան կրտսերը, ընտանիքի անդամները, ընկերները, արվեստագետներ և վարպետի արվեստի երկրպագուներ:Հիշեցնենք, որ Գասպարյանը նախորդ տարվա հուլիսի 6-ին էր մահացել. նա 93 տարեկան էր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/06/44791933_89:0:1512:1067_1920x0_80_0_0_2db122e9ae8b87d90ade46bff4ae23e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջիվան գասպարյան, պանթեոն, կիսանդրի, դուդուկահար, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
ջիվան գասպարյան, պանթեոն, կիսանդրի, դուդուկահար, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
Կոմիտասի անվան պանթեոնում տեղադրվել է Ջիվան Գասպարյանի կիսանդրին
ԿԳՄՍ նախարարությունը ծրագրում է հաջորդ տարի կազմակերպել Ջիվան Գասպարյանի անվան դուդուկահարների միջազգային փառատոնը։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Կոմիտասի անվան պանթեոնում տեղադրվել է դուդուկի անզուգական վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի կիսանդրին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Այսօր Գասպարյանի մահվան տարելիցն է, ինչի կապակցությամբ մատուցվել է հոգեհանգստի կարգ:
Ջիվան Գասպարյանի կիսանդրու քանդակագործ և ճարտարապետ Ալեքսան Բաբայանի տեղեկացմամբ՝ դեռևս մեկ տարի առաջ ընտանիքի կողմից հաստատված են եղել կիսանդրու էսքիզները։ Իսկ այս տարվա հունվարից մեկնարկել են աշխատանքները և գործի առանձնահատկությամբ պայմանավորված՝ վարպետի բրոնզե կիսանդրու ձուլումն ինքն է իրականացրել:
«Իր մեծագույն վաստակով նա ժողովրդի կողմից արժանացել է «Դուդուկի արքա» տիտղոսին: Արժևորելով ու նշանավորելով վարպետի հսկայական ներդրումը՝ ԿԳՄՍ նախարարությունը ծրագրում է հաջորդ տարի կազմակերպել Ջիվան Գասպարյանի անվան դուդուկահարների միջազգային փառատոն, ինչն անչափ կարևոր է մաեստրոյի ստեղծագործական ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում»,- ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Հավելենք, որ արարողությանը ներկա են եղել Ջիվան Գասպարյան կրտսերը, ընտանիքի անդամները, ընկերները, արվեստագետներ և վարպետի արվեստի երկրպագուներ:
Հիշեցնենք, որ Գասպարյանը նախորդ տարվա հուլիսի 6-ին էր մահացել. նա 93 տարեկան էր։