https://arm.sputniknews.ru/20220706/inchu-e-rusakan-sparazinutjan-artahanman-mej-gerishkhum-aviacian-44794463.html
Ինչու է ռուսական սպառազինության արտահանման մեջ գերիշխում ավիացիան
Ինչու է ռուսական սպառազինության արտահանման մեջ գերիշխում ավիացիան
Sputnik Արմենիա
Ռուսական արտադրության բարձր տեխնոլոգիական կործանիչները համաշխարհային շուկայում ավանդաբար լավագույնն են համարվում մարտական արդյունավետության, որակի և գնի... 06.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-06T23:57+0400
2022-07-06T23:57+0400
2022-07-06T23:57+0400
ռուսաստան
ավիացիա
սպառազինություն
սու-57 կործանիչ
սու-30սմ կործանիչ
սու-35ս կործանիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/2154/98/21549840_0:0:3236:1821_1920x0_80_0_0_6fdfd8b87f420a3c8016ba9dc2bbeed2.jpg
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական մեկնաբան«Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Միխեևը հուլիսի 4-ին հայտարարեց, որ ռուսական սպառազինությունների արտահանման ընդհանուր ծավալում ավիատեխնիկայի մատակարարումների բաժինը գերազանցում է 50 տոկոսը: Անցած երկու տասնամյակում արտասահմանում վաճառվել է շուրջ 700 Սու-27/Սու-30 մարտական ինքնաթիռ, 2021 թվականին ընկերության պատվերների պորտֆելը համալրվել է Սու-30ՍՄ-ի մատակարարման նոր պայմանագրերով։Գնորդները մտադիր են ամրապնդել ազգային ռազմաօդային ուժերը պետական անկախության պաշտպանության համար։ Բարձր են գնահատվում բացառապես ռուսական արտադրության ռազմական ինքնաթիռների շարժիչները, ավիոնիկան, սպառազինությունը, համակարգերը․ ՌԴ մատակարարումների և երաշխիքային պարտավորությունների հուսալիությունն դիմացել է ժամանակի փորձությանը։«Սուխոյի» ինքնաթիռները լավագույն ապահովագրությունն են անբարեխիղճ գործողություններից (տեխնոլոգիական շանտաժից), որոնք հաճախ չարաշահում են ավիատեխնիկայի արևմտյան արտահանողները: Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի հարվածային ավիացիայի հաջող գործողությունները Սիրիայում և Ուկրաինայում բարձրացնում են Սու-30ՍՄ, Սու-34, Սու-35 ռազմական ինքնաթիռների պահանջարկը համաշխարհային շուկայում: Գերակայությունը օդում ցանկացած ռազմական հակամարտության հաղթանակի հիմնական գործոններից մեկն է։Ռուսական կործանիչներում կյանքի կոչված ավիոնիկայի և սպառազինության համալիրների բաց ճարտարապետության սկզբունքը օտարերկրյա պատվիրատուներին թույլ է տալիս սեփական արտադրության համակարգերը ինտեգրել («Սուխոյի» փորձարարական-կոնստրուկտորական բյուրոյի մասնակցությամբ)։ Հիմնական հարթակների շարունակական արդիականացումն ապահովում է օդանավի կյանքի զգալի ցիկլը՝ առանց տեխնոլոգիական (մարտական) գերիշխանության կորստի։Ռազմական սպառնալիքների աճին զուգահեռ սրվում է պայքարը սպառազինությունների համաշխարհային շուկայում։ Ռուսական կործանիչների ձեռքբերումը հանգեցնում է Ռուսաստանի հետ արտասահմանյան օպերատորների բազմամյա ռազմատեխնիկական համագործակցությանը։ Միացյալ Նահանգներն ամեն կերպ ձգտում է խանգարել դրան։ ԱՄՆ Կոնգրեսի հունիսյան հետազոտությունն արտացոլում է Եգիպտոսին ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչները պարտադրելու մտադրությունը՝ պայմանով, որ Կահիրեն հրաժարվի ռուսական արտադրության բազմաթիրախային Սու-35 կործանիչների ձեռքբերումից։ «Սարմատը» կապահովի ՌԴ–ի տեխնոլոգիական գերազանցությունը մոտակա 50 տարվա համարԱյստեղ զուգահեռներ են առաջանում ավելի վաղ խաբված Թուրքիայի և ԱՄԷ-ի հետ, որոնց համար ամերիկացիները արգելափակել են F-35-ի գնումը՝ C-400 ԶՀՀ-ների սուվերեն ձեռքբերման (օգտագործման) և ազգային հեռահաղորդակցության ցանցում Huawei-ի ենթակառուցվածքի առկայության պատճառով: Հնարավոր է, որ թուրքերի ու արաբների բախտը բերել է. նրանք ազատության ավելի շատ աստիճաններ դեռ ունեն։Հայտնի է, որ ամերիկյան «անտեսանելիները» վատ են թռչում և շատ լավ են լրտեսում իրենց օպերատորներին՝ գաղտնի տվյալներ ուղարկելով ԱՄՆ: Ամերիկացիների դաշնակիցներն ու գործընկերները հաճախ ստիպված են գնել ԱՄՆ-ի արտադրության հնացած սպառազինությունը, քանի որ այդպիսին են Վաշինգտոնի «կանոնները»։Չոր գերազանցություն21-րդ դարի սկզբին ռուսական Սու-27, Սու-30, Սու-35 կործանիչներն ամենապահանջվածն են աշխարհում և հուսալիորեն պաշտպանում են Անգոլայի, Բելառուսի, Վենեսուելայի, Վիետնամի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Չինաստանի, Մալայզիայի, Ուգանդայի օդային տարածքը: Ռուսական ավիատեխնիկայի տպավորիչ ռազմական հնարավորությունների ճանաչումը, համաշխարհային շուկայում բարձր պահանջարկը վկայում են կոնստրուկտորական (գիտական) դպրոցի ռազմավարական գերազանցության և ՌԴ պաշտպանական-արդյունաբերական համալիրի բարձր արդյունավետության մասին:4++ սերնդի Սու-30ՍՄ գերմանևրային կործանիչը կարող է ցերեկային և գիշերային պայմաններում կիրառել «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» դասի բարձր ճշգրտության հրթիռային ժամանակակից սպառազինություն, հագեցած էֆազացված ալեհավաքով ռադիոլոկատորով, քարշակման կառավարվող վեկտորով շարժիչներով և առջևի հորիզոնական փետրավորությամբ: Սու-30ՍՄ-ի պաշտպանությունը հիմնված էռադիոէլեկտրոնային պայքարի հզոր համակարգի կողմից հակառակորդի ռադիոլոկացիոն կայանների ճնշման վրա:4++ սերնդի ինքնաթիռն օժտված է գերմանևրայնությամբ, թիրախների հայտնաբերման ակտիվ և պասիվ միջոցներով, բարձր գերձայնային արագությամբ, նշանակալի մարտական շառավղով, ՌԷՊ ժամանակակից համակարգով և սպառազինությունների լայն անվանացանկով (մարտական բեռը՝ 8 տոննա)։ Սու-35 կործանիչի կառուցվածքում իրականացվել են ցածր տեսանելիության տեխնոլոգիաներ։ Սու-35-ի մարտական կիրառման արդյունավետությունն ապահովում է օդաչուի ինտելեկտուալ աջակցության ինտեգրված տեղեկատվական-կառավարման համակարգը:Վարկածներից մեկի համաձայն՝ 2017 թվականի ապրիլի 7-ին «Տոմահավկ» ամերիկյան թևավոր հրթիռների զգալի մասը չեն հասել Սիրիայում գտնվող թիրախին, քանի որ խոցվել են ռուսական Սու-35Ս կամ Սու-30ՍՄ կործանիչների կողմից: Այդ կործանիչների ՌԼԿ-ները լավ են «տեսնում» աննկատ թևավոր հրթիռը՝ ջրի և հողի ֆոնին: Ավելին, Սու-35-ը կարող է կատարել «թռչող ռադարի» խնդիրներ։Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը մարտական հնարավորությունների առումով դասվում է 4+ սերնդի շարքին։ Ի վիճակի է արդյունավետ կերպով խոցել ցամաքային, ծովային և օդային թիրախները կրակային հակազդեցության պայմաններում, մոլորակի ցանկացած շրջանում՝ օգտագործելով զինամթերքի լայն տեսականի, այդ թվում՝ բարձր ճշգրտության զինամթերք։Համաշխարհային ավիաշուկայում թերևս ամենասպասված ապրանքը հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչն է։ Ինքնաթիռը ստացել է արտասահմանյան մասնագետների ամենաբարձր գնահատականները։ Սերիական արտադրության սկսվելուց հետո Սու-57-ը ներառվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կազմում և ակտիվորեն օգտագործվում է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում՝ Սու-30ՍՄ և Սու-35 կործանիչների հետ միասին:Ինքնիշխան պետությունները, որոնք շահագրգռված են Ռուսաստանի հետ իրավահավասար և փոխշահավետ ռազմատեխնիկական համագործակցության հարցում, կշարունակեն գնել «Սուխոյի» կործանիչները, որոնք լավագույնն են աշխարհում: «Սուխոյ» ընկերության կործանիչների ամենահայտնի արտասահմանյան օպերատորներից մեկը Հնդկաստանն է։ Այդ երկրում հաջողությամբ իրագործվել է կործանիչների լիցենզիոն արտադրության ծրագիրը, որոնք երկրի ռազմաօդային ուժերի հիմքն են կազմում։ Հնդկաստանը տարեկան մոտ 5 մլրդ դոլարի սպառազինություն է գնում Ռուսաստանից։ Հնդկաստանի հետ Ռուսաստանի երկարատև ռազմատեխնիկական համագործակցությունը շատ երկրների համար օրինակ է ծառայում։ ԱՄՆ-ի դաշնակիցներն ու վասալները բարձրտեխնոլոգիական մարտական ավիացիայի զարգացման ոլորտում ապագա չունեն։Բաժանորդագրվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram–յան ալիքին։
https://arm.sputniknews.ru/20220330/ur-en-lvoghum-ukrainakan-akannery-40347345.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2154/98/21549840_0:0:2660:1995_1920x0_80_0_0_375b09f293a8ad0d8bfa0cb00bc17abc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ավիացիա, սպառազինություն, սու-57 կործանիչ, սու-30սմ կործանիչ, սու-35ս կործանիչ
ռուսաստան, ավիացիա, սպառազինություն, սու-57 կործանիչ, սու-30սմ կործանիչ, սու-35ս կործանիչ
Ինչու է ռուսական սպառազինության արտահանման մեջ գերիշխում ավիացիան
Ռուսական արտադրության բարձր տեխնոլոգիական կործանիչները համաշխարհային շուկայում ավանդաբար լավագույնն են համարվում մարտական արդյունավետության, որակի և գնի չափանիշներով:
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական մեկնաբան
«Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Միխեևը հուլիսի 4-ին հայտարարեց, որ ռուսական սպառազինությունների արտահանման ընդհանուր ծավալում ավիատեխնիկայի մատակարարումների բաժինը գերազանցում է 50 տոկոսը: Անցած երկու տասնամյակում արտասահմանում վաճառվել է շուրջ 700 Սու-27/Սու-30 մարտական ինքնաթիռ, 2021 թվականին ընկերության պատվերների պորտֆելը համալրվել է Սու-30ՍՄ-ի մատակարարման նոր պայմանագրերով։
Գնորդները մտադիր են ամրապնդել ազգային ռազմաօդային ուժերը պետական անկախության պաշտպանության համար։ Բարձր են գնահատվում բացառապես ռուսական արտադրության ռազմական ինքնաթիռների շարժիչները, ավիոնիկան, սպառազինությունը, համակարգերը․ ՌԴ մատակարարումների և երաշխիքային պարտավորությունների հուսալիությունն դիմացել է ժամանակի փորձությանը։
«Սուխոյի» ինքնաթիռները լավագույն ապահովագրությունն են անբարեխիղճ գործողություններից (տեխնոլոգիական շանտաժից), որոնք հաճախ չարաշահում են ավիատեխնիկայի արևմտյան արտահանողները: Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի հարվածային ավիացիայի հաջող գործողությունները Սիրիայում և Ուկրաինայում բարձրացնում են Սու-30ՍՄ, Սու-34, Սու-35 ռազմական ինքնաթիռների պահանջարկը համաշխարհային շուկայում: Գերակայությունը օդում ցանկացած ռազմական հակամարտության հաղթանակի հիմնական գործոններից մեկն է։
«Սուխոյների» գերմանևրայնությունը լուրջ առավելություն է տալիս օդային մերձավոր մարտերում, թույլ է տալիս խափանել հակառակորդի հրթիռային հարձակումները։ Հզոր կառավարվող և չկառավարվող հրթիռային սպառազինությունը և 30 մմ-անոց ավիացիոն հրանոթը մարտական գերազանցություն են երաշխավորում։ Բազավորման ինքնավարությունը և օդում վերալիցքավորման հնարավորությունը ընդլայնում են օպերատիվ տարածքը:
Ռուսական կործանիչներում կյանքի կոչված ավիոնիկայի և սպառազինության համալիրների բաց ճարտարապետության սկզբունքը օտարերկրյա պատվիրատուներին թույլ է տալիս սեփական արտադրության համակարգերը ինտեգրել («Սուխոյի» փորձարարական-կոնստրուկտորական բյուրոյի մասնակցությամբ)։ Հիմնական հարթակների շարունակական արդիականացումն ապահովում է օդանավի կյանքի զգալի ցիկլը՝ առանց տեխնոլոգիական (մարտական) գերիշխանության կորստի։
Ռազմական սպառնալիքների աճին զուգահեռ սրվում է պայքարը սպառազինությունների համաշխարհային շուկայում։ Ռուսական կործանիչների ձեռքբերումը հանգեցնում է Ռուսաստանի հետ արտասահմանյան օպերատորների բազմամյա ռազմատեխնիկական համագործակցությանը։ Միացյալ Նահանգներն ամեն կերպ ձգտում է խանգարել դրան։ ԱՄՆ Կոնգրեսի հունիսյան հետազոտությունն արտացոլում է Եգիպտոսին ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչները պարտադրելու մտադրությունը՝ պայմանով, որ Կահիրեն հրաժարվի ռուսական արտադրության բազմաթիրախային Սու-35 կործանիչների ձեռքբերումից։
Այստեղ զուգահեռներ են առաջանում ավելի վաղ խաբված Թուրքիայի և ԱՄԷ-ի հետ, որոնց համար ամերիկացիները արգելափակել են F-35-ի գնումը՝ C-400 ԶՀՀ-ների սուվերեն ձեռքբերման (օգտագործման) և ազգային հեռահաղորդակցության ցանցում Huawei-ի ենթակառուցվածքի առկայության պատճառով: Հնարավոր է, որ թուրքերի ու արաբների բախտը բերել է. նրանք ազատության ավելի շատ աստիճաններ դեռ ունեն։
Հայտնի է, որ ամերիկյան «անտեսանելիները» վատ են թռչում և շատ լավ են լրտեսում իրենց օպերատորներին՝ գաղտնի տվյալներ ուղարկելով ԱՄՆ: Ամերիկացիների դաշնակիցներն ու գործընկերները հաճախ ստիպված են գնել ԱՄՆ-ի արտադրության հնացած սպառազինությունը, քանի որ այդպիսին են Վաշինգտոնի «կանոնները»։
21-րդ դարի սկզբին ռուսական Սու-27, Սու-30, Սու-35 կործանիչներն ամենապահանջվածն են աշխարհում և հուսալիորեն պաշտպանում են Անգոլայի, Բելառուսի, Վենեսուելայի, Վիետնամի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Չինաստանի, Մալայզիայի, Ուգանդայի օդային տարածքը: Ռուսական ավիատեխնիկայի տպավորիչ ռազմական հնարավորությունների ճանաչումը, համաշխարհային շուկայում բարձր պահանջարկը վկայում են կոնստրուկտորական (գիտական) դպրոցի ռազմավարական գերազանցության և ՌԴ պաշտպանական-արդյունաբերական համալիրի բարձր արդյունավետության մասին:
4++ սերնդի Սու-30ՍՄ գերմանևրային կործանիչը կարող է ցերեկային և գիշերային պայմաններում կիրառել «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» դասի բարձր ճշգրտության հրթիռային ժամանակակից սպառազինություն, հագեցած էֆազացված ալեհավաքով ռադիոլոկատորով, քարշակման կառավարվող վեկտորով շարժիչներով և առջևի հորիզոնական փետրավորությամբ: Սու-30ՍՄ-ի պաշտպանությունը հիմնված էռադիոէլեկտրոնային պայքարի հզոր համակարգի կողմից հակառակորդի ռադիոլոկացիոն կայանների ճնշման վրա:
Սու-35 բազմաթիրախային կործանիչը լավագույն օպերատիվ-մարտավարական ինքնաթիռն է աշխարհում, այն օդում հավասարը չունի։ Նախատեսված է օդային թիրախների բոլոր տեսակները որսալու և ոչնչացնելու, հակաօդային պաշտպանության միջոցներով քողարկված հակառակորդի վերգետնյա ևվերջրյա օբյեկտները խոցելու համար:
4++ սերնդի ինքնաթիռն օժտված է գերմանևրայնությամբ, թիրախների հայտնաբերման ակտիվ և պասիվ միջոցներով, բարձր գերձայնային արագությամբ, նշանակալի մարտական շառավղով, ՌԷՊ ժամանակակից համակարգով և սպառազինությունների լայն անվանացանկով (մարտական բեռը՝ 8 տոննա)։ Սու-35 կործանիչի կառուցվածքում իրականացվել են ցածր տեսանելիության տեխնոլոգիաներ։ Սու-35-ի մարտական կիրառման արդյունավետությունն ապահովում է օդաչուի ինտելեկտուալ աջակցության ինտեգրված տեղեկատվական-կառավարման համակարգը:
Վարկածներից մեկի համաձայն՝ 2017 թվականի ապրիլի 7-ին «Տոմահավկ» ամերիկյան թևավոր հրթիռների զգալի մասը չեն հասել Սիրիայում գտնվող թիրախին, քանի որ խոցվել են ռուսական Սու-35Ս կամ Սու-30ՍՄ կործանիչների կողմից: Այդ կործանիչների ՌԼԿ-ները լավ են «տեսնում» աննկատ թևավոր հրթիռը՝ ջրի և հողի ֆոնին: Ավելին, Սու-35-ը կարող է կատարել «թռչող ռադարի» խնդիրներ։
Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը մարտական հնարավորությունների առումով դասվում է 4+ սերնդի շարքին։ Ի վիճակի է արդյունավետ կերպով խոցել ցամաքային, ծովային և օդային թիրախները կրակային հակազդեցության պայմաններում, մոլորակի ցանկացած շրջանում՝ օգտագործելով զինամթերքի լայն տեսականի, այդ թվում՝ բարձր ճշգրտության զինամթերք։
Համաշխարհային ավիաշուկայում թերևս ամենասպասված ապրանքը հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչն է։ Ինքնաթիռը ստացել է արտասահմանյան մասնագետների ամենաբարձր գնահատականները։ Սերիական արտադրության սկսվելուց հետո Սու-57-ը ներառվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կազմում և ակտիվորեն օգտագործվում է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում՝ Սու-30ՍՄ և Սու-35 կործանիչների հետ միասին:
Ինքնիշխան պետությունները, որոնք շահագրգռված են Ռուսաստանի հետ իրավահավասար և փոխշահավետ ռազմատեխնիկական համագործակցության հարցում, կշարունակեն գնել «Սուխոյի» կործանիչները, որոնք լավագույնն են աշխարհում: «Սուխոյ» ընկերության կործանիչների ամենահայտնի արտասահմանյան օպերատորներից մեկը Հնդկաստանն է։ Այդ երկրում հաջողությամբ իրագործվել է կործանիչների լիցենզիոն արտադրության ծրագիրը, որոնք երկրի ռազմաօդային ուժերի հիմքն են կազմում։
Հնդկաստանը տարեկան մոտ 5 մլրդ դոլարի սպառազինություն է գնում Ռուսաստանից։ Հնդկաստանի հետ Ռուսաստանի երկարատև ռազմատեխնիկական համագործակցությունը շատ երկրների համար օրինակ է ծառայում։ ԱՄՆ-ի դաշնակիցներն ու վասալները բարձրտեխնոլոգիական մարտական ավիացիայի զարգացման ոլորտում ապագա չունեն։
Բաժանորդագրվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram–յան ալիքին։