00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ քաղաքացինե՞ր եք, թե՞ ոնց. Պապիկյանը պատմեց, որ ընդդիմադիրներից մեկը զանգել է զինկոմին

© Photo : official site of MoD of RAՍուրեն Պապիկյան
Սուրեն Պապիկյան - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
Սուրեն Պապիկյան
Բաժանորդագրվել
Նախարարը հիշեցրեց, որ վերջին 1 ամիսը հայտարարված է ինժեներական աշխատանքների մեկամսյակ և ընդդիմությանը հորդորեց մասնակցել այդ նպատակով իրականացվող եռամսյա հավաքներին։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկն օրերս զանգահարել է ՀՀ գլխավոր զինկոմին ու հարցադրումներ արել, թե ինչ իրավունքով են զորակոչում ընդդիմության երիտասարդ անդամներին։ Այսօր ԱԺ արտահերթ նիստում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` մեկնաբանելով ընդդիմության հայտարարություններն այն մասին, թե զորավարժությունների անվան տակ իշխանությունը զորահավաքների է տանում հիմնականում ընդդիմադիրներին։

«Ընդդիմությունից մի պատգամավոր երևի շփոթել է, որ այլևս չի զբաղեցնում գերատեսչության ղեկավարի կամ ԳՇ պետի պաշտոնը, իրեն իրավունք է վերապահում, զանգում է զինվորականներից մեկին, մասնավորապես` գլխավոր զինկոմին, և ինչ–որ հարցադրումներ անում` ի՞նչ իրավունքով են զորակոչում ընդդիմության երիտասարդներին, պատանիներին։ Ժողովո՛ւրդ, դուք ՀՀ քաղաքացինե՞ր եք, թե՞ ոնց»,– հարցրեց Պապիկյանը։

Նախարարը հիշեցրեց, որ վերջին 1 ամիսը հայտարարված է ինժեներական աշխատանքների մեկամսյակ և ընդդիմությանը կոչ արեց մասնակցել այդ նպատակով իրականացվող եռամսյա հավաքներին։
«Այո՛, գնացեք և մասնակցե՛ք եռամսյա հավաքներին։ Դուք ՀՀ քաղաքացիներ եք, ձեր համակիրները ՀՀ քաղաքացիներ են և հավասար են բոլորին։ Մեր քաղաքացիներն են, մենք չենք տարանջատում նրանց։ Ամոթ է։ Վե՛րջ տվեք։ Ի՞նչ է նշանակում` պաշտպանության նախարարն է հրահանգել։ Նախ` ՊՆ–ն, եթե նախկինում այդպես է եղել, մեր օրերում այդպես չէ, չի կարող զբաղվել նման հարցերով, որովհետև պաշտպանության նախարարն ահագին գործ ունի անելու։ Եվ երկրորդ` մյուս անգամ իրավունք չվերապահեք ձեզ զանգել զինվորականներին»,– ասաց Պապիկյանը։
Նա նաև հայտարարեց, որ ընդդիմության կողմից զինվորականներին ուղղված քողարկված կոչեր են հնչել` հիշեցնելով, որ այդօրինակ կոչերը ենթադրում են նաև քրեական պատասխանատվություն։ Պապիկյանը իրավապահների ուշադրությունը հրավիրեց այդ կոչերի վրա։
Հիշեցնենք` ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հուլիսի 5-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սահմանադրության օրվա առիթով «Դիմադրություն» շարժման երթն ուշադիր նկարահանում են, որպեսզի հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն։
2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը Հայաստանում եռամսյա հավաքներ անցկացնելու որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 26-ի նիստում։ Ըստ դրա` վարժական հավաքներին կմասնակցեն մինչև 1444 քաղաքացիներ, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ` մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:
Վարժանքների ապահովման նպատակով ՀՀ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվեն մինչև 134 միավոր տրանսպորտային միջոցներ։
Լրահոս
0