https://arm.sputniknews.ru/20220706/evrvopajum-amn-i-ghekavarutjamb-nato-i-ev-dashnakicneri-zvoravarzhutjunner-en-anckacvum-44807215.html
Եվրոպայում ԱՄՆ-ի ղեկավարությամբ ՆԱՏՕ-ի և դաշնակիցների զորավարժություններ են անցկացվում
Եվրոպայում ԱՄՆ-ի ղեկավարությամբ ՆԱՏՕ-ի և դաշնակիցների զորավարժություններ են անցկացվում
Sputnik Արմենիա
«Dynamic Front» զորավարժությունները Եվրոպայում անցկացվում են 2015 թվականից։ 06.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-06T19:40+0400
2022-07-06T19:40+0400
2022-07-06T19:45+0400
եվրոպա
նատօ
զորավարժություններ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35534864_0:0:3073:1728_1920x0_80_0_0_50ed53dbee662b15833ef4593284d16a.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ամերիկյան բանակի հրամանատարությունն այսօր Եվրոպայում և Աֆրիկայում սկսում է «Dynamic Front» ամենամյա զորավարժությունները ՆԱՏՕ–ի և գործընկեր երկրների շուրջ 3 հազար զինծառայողների մասնակցությամբ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը հրապարակվել է ամերիկյան հրամանատարության կայքում։Զինծառայողներից 1800-ը ներկայացնելու են ԱՄՆ–ի բանակը, իսկ 1200-ը` գործընկերների և դաշնակիցների, այդ թվում` Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Վրաստանի, Իտալիայի, Լեհաստանի, Թուրքիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի և այլ երկրների։Հուլիսի 18-23-ը վարժանքներ են նախատեսված Բավարիայի` ԱՄՆ բանակի «Գրաֆենվյոր» զորավարժարանում։ Ըստ հաղորդագրության` դրանց կմասնակցեն հրետանային շուրջ 80 համակարգեր։Սաուդյան Արաբիան չի հյուրընկալի «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցույթը«Dynamic Front» զորավարժությունները Եվրոպայում անցկացվում են 2015 թվականից, դրանք ուղղված են մասնակիցների միջև փոխգործակցության, մարտունակության և արդյունավետության բարձրացմանը։Հիշեցնենք` ուկրաինական ճգնաժամի ֆոնին ՆԱՏՕ–ի առաջնորդները հունիսի վերջին համաձայնեցրին դաշինքի ուժերը մինչև 2023 թվականը արևելյան ուղղությամբ ընդլայնելու ծրագիրը։ ՆԱՏՕ–ն հայտարարեց, որ առաջիկայում նախատեսում է արևելյան ճակատում ավելացնել բարձր պատրաստության ուժերի թվաքանակը` հասցնելով մինչև ավելի քան 300 հազարի, ընդլայնել մարտական խմբերի կազմերը` հասցնելով «բրիգադային» մակարդակի, տարածաշրջանում «նախնական դիրքավորման» զենքի, տեխնիկայի և ռազմամթերքի պահեստներ ստեղծել։ Բացի այդ, դաշինքի երկրները պարտավորվեցին ավելացնել պաշտպանական ոլորտի համար նախատեսված ծախսերը։ՆԱՏՕ-ին անդամակցելով` Շվեդիան և Ֆինլանդիան կներքաշվեն ՌԴ-ի դեմ խաղի մեջ. ՌԴ ԱԳՆ
եվրոպա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35534864_0:0:2731:2048_1920x0_80_0_0_ded570e3c0b5de84759232fda8099b51.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրոպա, նատօ, զորավարժություններ, ամն
եվրոպա, նատօ, զորավարժություններ, ամն
Եվրոպայում ԱՄՆ-ի ղեկավարությամբ ՆԱՏՕ-ի և դաշնակիցների զորավարժություններ են անցկացվում
19:40 06.07.2022 (Թարմացված է: 19:45 06.07.2022) «Dynamic Front» զորավարժությունները Եվրոպայում անցկացվում են 2015 թվականից։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ամերիկյան բանակի հրամանատարությունն այսօր Եվրոպայում և Աֆրիկայում սկսում է
«Dynamic Front» ամենամյա զորավարժությունները ՆԱՏՕ–ի և գործընկեր երկրների շուրջ 3 հազար զինծառայողների մասնակցությամբ։ Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը հրապարակվել է ամերիկյան հրամանատարության կայքում։
Զինծառայողներից 1800-ը ներկայացնելու են ԱՄՆ–ի բանակը, իսկ 1200-ը` գործընկերների և դաշնակիցների, այդ թվում` Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Վրաստանի, Իտալիայի, Լեհաստանի, Թուրքիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի և այլ երկրների։
Հուլիսի 18-23-ը վարժանքներ են նախատեսված Բավարիայի` ԱՄՆ բանակի «Գրաֆենվյոր» զորավարժարանում։ Ըստ հաղորդագրության` դրանց կմասնակցեն հրետանային շուրջ 80 համակարգեր։
«Dynamic Front» զորավարժությունները Եվրոպայում անցկացվում են 2015 թվականից, դրանք ուղղված են մասնակիցների միջև փոխգործակցության, մարտունակության և արդյունավետության բարձրացմանը։
Հիշեցնենք` ուկրաինական ճգնաժամի ֆոնին ՆԱՏՕ–ի առաջնորդները հունիսի վերջին համաձայնեցրին դաշինքի ուժերը մինչև 2023 թվականը արևելյան ուղղությամբ ընդլայնելու ծրագիրը։ ՆԱՏՕ–ն հայտարարեց, որ առաջիկայում նախատեսում է արևելյան ճակատում ավելացնել բարձր պատրաստության ուժերի թվաքանակը` հասցնելով մինչև ավելի քան 300 հազարի, ընդլայնել մարտական խմբերի կազմերը` հասցնելով «բրիգադային» մակարդակի, տարածաշրջանում «նախնական դիրքավորման» զենքի, տեխնիկայի և ռազմամթերքի պահեստներ ստեղծել։ Բացի այդ, դաշինքի երկրները պարտավորվեցին ավելացնել պաշտպանական ոլորտի համար նախատեսված ծախսերը։