https://arm.sputniknews.ru/20220706/es-pataskhanatu-em-serndapvokhutjan-hamar-u-erbeq-chem-khusapum-dranic-armen-babalarjan-44773689.html
Ես պատասխանատու եմ սերնդափոխության համար ու երբեք չեմ խուսափում դրանից. Արմեն Բաբալարյան
Ես պատասխանատու եմ սերնդափոխության համար ու երբեք չեմ խուսափում դրանից. Արմեն Բաբալարյան
Sputnik Արմենիա
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց չորս մեդալ՝ 1 ոսկե, 1... 06.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-06T13:23+0400
2022-07-06T13:23+0400
2022-07-06T14:21+0400
եվրոպայի ըմբշամարտի առաջնության
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/06/44781171_129:266:1471:1021_1920x0_80_0_0_79975a8a13175d218ca19ffd9780391e.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ըմբիշները հիմանականում կատարել են իրենց առջև դրված առաջադրանքը, ասուլիսի ժամանակ հայտարարեցին հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ու մարզիչ Մովսես Կարապետյանը՝ ամփոփելով Եվրոպայի առաջնության արդյունքները։Մրցաշարի ընթացքում եղան նաև ոչ գոհացուցիչ արդյունքներ, վնասվածքներ, որոնք խանգարեցին ավելի բարձր արդյունքներ գրանցել։«Հավաքականի ըմբիշները հիմանականում կատարել են իրենց առջև դրված առաջադրանքը։ Ես պատասխանատու եմ ազգային հավաքականին բարձրակարգ ըմբիշներ նախապատրաստելու համար ու երբեք չեմ խուսափում դրանից։ Համոզված եմ, որ այս առաջնությունում կարող էինք ավելիին հասնել։ Սուրեն Աղաջանյանը հիանալի մրցաշար անցկացրեց ու դարձավ Եվրոպայի չեմպիոն, Վիգեն Նազարյանի բրոնզը իմ համար ոսկե մեդալին համարժեք է, որովհետև համոզված եմ, որ կարող էր չեմպիոն դառնալ։ Մեր թիմի տղաներից ոմանք չհասան պատվո պատվանդանին իրենց սխալների պատճառով։ Ամեն դեպքում փորձ ու վարպետություն ձեռք բերելու հերթական դպրոցն էր, որը անցնելը մեր տղաների համար շատ կարևոր էր» - նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։ Ըմբշամարտիկ Արման Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին Եվրոպայի առաջնությունումՄովսես Կարապետյանն էլ նշեց, որ մեծ սպասելիքներ կային կոնկրետ քաշային կարգերում հանդես եկող ըմբիշներից, բայց...«Մրցումներից առաջ մենք համոզված էինք, որ 55 կգ քաշային կարգում Հոմերոս Առաքելյանը չեմպիոնական հավակնություններ ունեցող ըմբիշ է, բայց վնասվածքով էր ժամանել մրցումներին, իսկ կիսաեզրափակիչում էլ նորից վնասվածք ստացավ ու չկարողացավ գորգ դուրս գալ բրոնզե մեդալի համար գոտեմարտելու։ Ընդհանուր առմամբ արդյունքներից գոհ ենք, բայց մենք հաստատ այս թիմով կարող էինք ավելիին հասնել։ Կարևորն այն է, որ ունենք ըմբիշներ, որոնք նման մրցումներում թրծվում ու վարպետություն են ձեռք բերում։ Ապագայում այս մրցումների մասնակից մեր ըմբիշներից յուրաքանչյուրը կարող է շատ լուրջ արդյունքի հասնել մեծահասակների առաջնություններում, բայց դրա համար շատ աշխատանք պետք է կատարել ու նպատակաուղված մարզվել» - նշեց Կարապետյանը։Խոսելով իրենց գոտեմարտերի մասին հավաքականի ըմբիշները նշեցին, որ մարզիչների հետ միասին կատարած աշխատանքը կարող էր ավելի արգասաբեր լինել, եթե գորգի վրա վրիպումներ թույլ չտային։ Ինչևէ, երիտասարդական հավաքականն արդեն նախապատրաստվելու է աշխարհի առաջնությանը, որը կայանալու է այս տարի աշնանը։Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում չեմպիոն հռչակվեց 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, Աշոտ Խաչատրյանը 67կգ քաշային կարգում դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Վիգեն Նազարյանն (87կգ) ու Ալբերտ Վարդանյանը (125կգ) կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/06/44781171_129:0:1490:1021_1920x0_80_0_0_d130f4203dd63d4ea6a3c025ed1aa039.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրոպայի ըմբշամարտի առաջնության, հայաստան
եվրոպայի ըմբշամարտի առաջնության, հայաստան
Ես պատասխանատու եմ սերնդափոխության համար ու երբեք չեմ խուսափում դրանից. Արմեն Բաբալարյան
13:23 06.07.2022 (Թարմացված է: 14:21 06.07.2022) Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց չորս մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե։ Բայց մեր ընտրանին հաստատ ավելի մեծ ներուժ ունի։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ըմբիշները հիմանականում կատարել են իրենց առջև դրված առաջադրանքը, ասուլիսի ժամանակ հայտարարեցին հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ու մարզիչ Մովսես Կարապետյանը՝ ամփոփելով Եվրոպայի առաջնության արդյունքները։
Մրցաշարի ընթացքում եղան նաև ոչ գոհացուցիչ արդյունքներ, վնասվածքներ, որոնք խանգարեցին ավելի բարձր արդյունքներ գրանցել։
«Հավաքականի ըմբիշները հիմանականում կատարել են իրենց առջև դրված առաջադրանքը։ Ես պատասխանատու եմ ազգային հավաքականին բարձրակարգ ըմբիշներ նախապատրաստելու համար ու երբեք չեմ խուսափում դրանից։ Համոզված եմ, որ այս առաջնությունում կարող էինք ավելիին հասնել։ Սուրեն Աղաջանյանը հիանալի մրցաշար անցկացրեց ու դարձավ Եվրոպայի չեմպիոն, Վիգեն Նազարյանի բրոնզը իմ համար ոսկե մեդալին համարժեք է, որովհետև համոզված եմ, որ կարող էր չեմպիոն դառնալ։ Մեր թիմի տղաներից ոմանք չհասան պատվո պատվանդանին իրենց սխալների պատճառով։ Ամեն դեպքում փորձ ու վարպետություն ձեռք բերելու հերթական դպրոցն էր, որը անցնելը մեր տղաների համար շատ կարևոր էր» - նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։
Մովսես Կարապետյանն էլ նշեց, որ մեծ սպասելիքներ կային կոնկրետ քաշային կարգերում հանդես եկող ըմբիշներից, բայց...
«Մրցումներից առաջ մենք համոզված էինք, որ 55 կգ քաշային կարգում Հոմերոս Առաքելյանը չեմպիոնական հավակնություններ ունեցող ըմբիշ է, բայց վնասվածքով էր ժամանել մրցումներին, իսկ կիսաեզրափակիչում էլ նորից վնասվածք ստացավ ու չկարողացավ գորգ դուրս գալ բրոնզե մեդալի համար գոտեմարտելու։ Ընդհանուր առմամբ արդյունքներից գոհ ենք, բայց մենք հաստատ այս թիմով կարող էինք ավելիին հասնել։ Կարևորն այն է, որ ունենք ըմբիշներ, որոնք նման մրցումներում թրծվում ու վարպետություն են ձեռք բերում։ Ապագայում այս մրցումների մասնակից մեր ըմբիշներից յուրաքանչյուրը կարող է շատ լուրջ արդյունքի հասնել մեծահասակների առաջնություններում, բայց դրա համար շատ աշխատանք պետք է կատարել ու նպատակաուղված մարզվել» - նշեց Կարապետյանը։
Խոսելով իրենց գոտեմարտերի մասին հավաքականի ըմբիշները նշեցին, որ մարզիչների հետ միասին կատարած աշխատանքը կարող էր ավելի արգասաբեր լինել, եթե գորգի վրա վրիպումներ թույլ չտային։ Ինչևէ, երիտասարդական հավաքականն արդեն նախապատրաստվելու է աշխարհի առաջնությանը, որը կայանալու է այս տարի աշնանը։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում չեմպիոն հռչակվեց 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, Աշոտ Խաչատրյանը 67կգ քաշային կարգում դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Վիգեն Նազարյանն (87կգ) ու Ալբերտ Վարդանյանը (125կգ) կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին։