00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բուժկետը փտում է, ջուրը 7 օրը մեկ է, հողը` ադրբեջանցիների ձեռքին. Բարեկամավանն ամայանում է

© Sputnik / David GalstyanԲարեկամավան գյուղը
Բարեկամավան գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
Բարեկամավան գյուղը
Բաժանորդագրվել
Սահմանամերձ գյուղերում ապրելը հեշտ չէ։ Մեր թղթակիցն այցելել է Բարեկամավան ոչ միայն դրանում համոզվելու, այլ նաև որպեսզի ուշադրություն հրավիրի բազմաթիվ այն խնդիրների վրա, որոնց հետ ապրում է գյուղի 160 բնակիչ։
Տավուշի մարզի Բարեկամավան փոքր գյուղը գտնվում է հովտում և երեք կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով։
Ժամանակին գյուղը (նախքան ԽՍՀՄ փլուզումը) 1150 բնակիչ ուներ։ Այսօր այստեղ բնակվում է մոտ 160 մարդ։

Բորբոս և սնկեր` բուժկետի պատերին

Հաշվի առնելով, որ գյուղի բնակչության ավելի քան 70%-ը 60 տարեկանից բարձր են` սուր է առաջին բուժօգնության խնդիրը։ Գյուղում բուժքույր կա, նա առաջին օգնությունը ցուցաբերում է, այդ թվում տան պայմաններում։ Բժշկական այլ օգնության դեպքում նա հարևան Կոթիի բժիշկին է կանչում, որն էլ անհարժեշտության դեպքում բուժառուներին ուղղորդում է Նոյեմբերյանի կամ Իջևանի քաղաքային հիվանդանոցներ։
© Sputnik / David GalstyanԲարեկամավանի բուժկետը
Медпункт села Барекамаван, Тавушская область - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
Բարեկամավանի բուժկետը
Բանն այն է, որ բուժկետի շենքը, որում նա աշխատում է, անմխիթար վիճակում է։ Վերջին անգամ այն վերանորոգվել է 2005 թվականին, բայց այն ժամանակ հաշվի չեն առել, որ անձրևաջրերը կուտակվում են պատերից մեկի տակ։ Բացի այդ, փոթորիկի հետևանքով տանիքն է ավերվել։
Տեղի բնակիչների ուժերով տանիքը վերանորոգվել է (շենքի աջ մասում լքված արհեստանոց է), իսկ պատերն ու առաստաղը խոնավությունից սկսել են փտել։ Ծեփը թափվում է։
Ամեն անգամ անձրևների ժամանակ ջուրը բուժկետ է լցվում. պատերին բորբոս է աճում, դրա հետ էլ` սնկեր։ Անցած ամսին գրեթե ամեն օր անձրև էր տեղում, եղանակն ընդամենը մի քանի օր առաջ է պարզվել։
© Sputnik / David GalstyanԲարեկամավանի բուժկետը
Медпункт села Барекамаван, Тавушская область - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
Բարեկամավանի բուժկետը
Բուժքույր Նազիկ Մեհրաբյանն այստեղ է աշխատում արդեն 15 տարի։ Բուժկետում նա կարողանում է չափել մարդկանց ճնշումը, սատուրացիան և արյան մեջ շաքարի մակարդակը, հաբեր է տալիս ջերմություն ունենալու դեպքում։ Բայց նրա հոգսերն այսքանով չեն սահմանափակվում։ Բուժքույրն անդադար զբաղված է բորբոսի դեմ պայքարով, իսկ բուժկետում հաճախ անտանելի տհաճ հոտ է տարածվում։
© David GalstyanԲուժքույր Նազիկ Մեհրաբյանը
Медсестра Назик Меграбян - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
Բուժքույր Նազիկ Մեհրաբյանը
«Պատերն անընդհատ մաքրում եմ, ինչ անեմ։ Բայց էլի բորբոսում են, տեսեք` էս սնկերը նոր են աճել», – ասում է բուժքույրը։
Նազիկը նույնիսկ պատուհանները չի կարողանում լվանալ, քանի որ շրջանակները փտել են, պատուհանագոգն էլ փլվում է։ Բացի այդ շենքն արդեն երկու ամիս է` հոսանքազրկված է։
© Sputnik / David GalstyanԲարեկամավանի բուժկետի բորբոսած պատերը
Медпункт села Барекамаван, Тавушская область - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
Բարեկամավանի բուժկետի բորբոսած պատերը
Բուժկետն առողջապահության նախարարությանն է պատկանում։ Այս տարիների ընթացքում տարբեր պաշտոնյաներ տարբեր ատյաններից խոստացել են վերանորոգել շենքը, բայց, Նազիկ Մեհրաբյանի խոսքով, ոչինչ չի փոխվել։
© Sputnik / David Galstyan

Բարեկամավանի բուժկետը

Բարեկամավանի բուժկետը - Sputnik Արմենիա
1/4

Բարեկամավանի բուժկետը

© Sputnik / David Galstyan

Բարեկամավանի բուժկետը

Բարեկամավանի բուժկետը - Sputnik Արմենիա
2/4

Բարեկամավանի բուժկետը

© Sputnik / David Galstyan

Բարեկամավանի բուժկետը

Բարեկամավանի բուժկետը - Sputnik Արմենիա
3/4

Բարեկամավանի բուժկետը

© Sputnik / David Galstyan

Բարեկամավանի բուժկետը

Բարեկամավանի բուժկետը - Sputnik Արմենիա
4/4

Բարեկամավանի բուժկետը

1/4

Բարեկամավանի բուժկետը

2/4

Բարեկամավանի բուժկետը

3/4

Բարեկամավանի բուժկետը

4/4

Բարեկամավանի բուժկետը

Ջրի պակաս կա

Գյուղում լուրջ խնդիր է նաև խմելու ջուրը։ Մարդիկ տներում շաբաթական ընդամենը մեկ անգամ են ջուր ունենում, այն էլ` 2-3 ժամով։ Ընդհանրապես այն խմելու է, բայց վատ որակի պատճառով բնակիչներն այդ ջուրը չեն խմում։
«Ոռոգման ջուր է, պղտոր, թեպետ թղթերի վրա խմելու է գրված», – ասում է գյուղի բնակիչներից մեկը։
© Sputnik / David GalstyanԲարեկամավանի աղբյուրը, որից 2 տարի ջուր չի եկել
Из родника, иссякшего последние годы, вновь потекла вода только из-за обильных дождей - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
Բարեկամավանի աղբյուրը, որից 2 տարի ջուր չի եկել
Մարդիկ սովորել են խմելու ջուր հավաքել երկու փոքր բնական աղբյուրներից (որոնցում ջրի որակը ևս կասկածելի է). դրանցից մեկը չոր սեզոնին ցամաքում է (այն օգտագործում են նաև ջրավազանները լցնելու համար), իսկ մյուսը` դժվարամատչելի վայրում է գտնվում։
Գյուղում մեկ այլ աղբյուր էլ կա, որը 2-3 տարի առաջ ցամաքել է, բայց վերջին օրերին առատ անձրևների պատճառով այնտեղ կրկին ջուր է հայտնվել։ Որքան կբավականացնի, և որքանով է այդ ջուրը մաքուր` բնակիչները չգիտեն։
Գյուղում խնդրի լուծումը տեսնում են Բարեկամավանից 4-5 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրից ջուր անցկացնելու մեջ։ Դրա ծավալները կբավականացնեն որակյալ խմելու ջրով ամբողջ գյուղն ապահովելու համար։ Ընդ որում` հնարավոր է, որ նույնիսկ պոմպ տեղադրելու անհրաժեշտություն չառաջանա` ինքնահոսով եկող ջուրը կբավարարի։

Ճանապարհը տեսանելի է ադրբեջանական դիրքերից

Ոչ պակաս կարևոր է անվտանգության հարցը։ Գյուղը շրջապատված է բլուրներով, դրանցից մի քանիսի վրա ադրբեջանական դիրքերն են։ Այնտեղից լավ երևում է ինչպես գյուղը, այնպես էլ դեպի գյուղ տանող միակ ճանապարհը։
© Sputnik / David GalstyanԲարեկամավանից երևացող ադրբեջանական դիրքերը
Позиции азербайджанских ВС близ села Барекамаван, Тавушская область - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
Բարեկամավանից երևացող ադրբեջանական դիրքերը
Ու թեև 2015 թվականից հետո այստեղ կրակոցներ չեն հնչել, բայց հետպատերազմյան իրավիճակի ֆոնին բնակիչները մտահոգված են։
Գյուղում երկրորդ ճանապարհն էլ կա, որի մեծ մասը Ադրբեջանի ԶՈւ տեսանելիության գոտուց դուրս է։ Բայց այն քանդված է, վերջին անգամ ասֆալտապատել են մինչև 2000 թվականը։ Ամեն տարի ճանապարհը խճաքարերով են լցնում, սակայն անձրևաջրերը քշում տանում, մաքրում են։ Իրավիճակը կարող է փոխել, եթե ճանապարհն ասֆալտապատվի։ Արդեն դիմել են, բայց ասֆալտապատման նախագիծը սուբվենցիոն ծրագրերում այս տարի չի ընդգրկվել։
© Sputnik / David GalstyanԲարեկամավանի ճանապարհը
Альтернативная грунтовая дорога села Барекамаван, Тавушская область - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
Բարեկամավանի ճանապարհը
Գրունտային ճանապարհը, որը մայրուղի է դուրս գալիս, դիրքերից համեմատաբար անվտանգ հեռավորության վրա է գտնվում։ Բացի այդ գյուղի բնակիչներն այն օգտագործում են ամենօրյա կարիքները հոգալու համար։
© Sputnik / David GalstyanԲարեկամավան գյուղը
Вид на село Барекамаван, Тавушская область - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
Բարեկամավան գյուղը

Հող չկա, աշխատանք էլ

Գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունները գյուղում առանց այն էլ խիստ սահմանափակ են, ջրի բացակայությունն էլ ավելի է դժվարացնում իրավիճակը։
Բանն այն է, որ ավելի քան 340 հա ցանքատարածություն կա՛մ ադրբեջանական ԶՈւ–ի ենթակայության տակ է, կա՛մ չեզոք գոտում` դիրքերի միջև։ 90-ականների սկզբից դրանք չեն մշակվում։
© Sputnik / David GalstyanԲարեկամավան գյուղը
Село Барекамаван, Тавушская область - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
Բարեկամավան գյուղը
Գյուղի բնակիչները մշակաբույսեր են աճեցնում ընդամենը 50-55 հեկտար պահուստային հողի վրա։ Ջրի բացակայությունը թույլ չի տալիս նորմալ մշակել նույնիսկ տնամերձ տնտեսությունները։ Իսկ եկամտի այլ աղբյուրներ գյուղը գրեթե չունի։ 4 մարդ աշխատում է գյուղապետարանում, մեկը` բուժկետում, մեկն էլ` վերջերս բացված և մյուս շինությունների ֆոնին խիստ տարբերվող «Հայփոստի» բաժանմունքում։ Դպրոցի աշխատանքներում 15 մարդ է զբաղված։
© Sputnik / David Galstyan«Հայփոստի» մասնաճյուղը Բարեկամավանում
Новое здание почты в селе Барекамаван, Тавушская область - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
«Հայփոստի» մասնաճյուղը Բարեկամավանում
Բայց եթե գյուղից արտահոսքը շարունակվի, ապա դպրոցում, ինչպես և գյուղում, ոչ ոք չի մնա։ 80-ականների վերջին դպրոցում մինչև 330 երեխա կար, այսօր 13 աշակերտ է մնացել 12 դասարաններում։

Ի՞նչ անել

Գյուղապետ Գարիկ Աբազյանը գյուղի փրկության մի քանի տարբերակ է տեսնում։ Տարբերակներից մեկը, ըստ նրա, առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց դպրոցի և աշխատատեղերի պահպանման խնդիրը հնարավոր է լուծել մանկատներից մեկը գյուղ տեղափոխելով։
«Ե՛վ պահելու ծախսերը գյուղում կանեն, և՛ դպրոցը չի փակվի, և՛ ուսուցիչները կպահպանեն աշխատատեղերը։ Եթե չհամաձայնվեն ու ասեն` ինչու է պետք ռիսկի գոտի տեղափոխել մանկատունը, ապա ինչպես են այդ դեպքում մեր երեխաներն այստեղ ապրում», – ասում է նա։
© Sputnik / David GalstyanԳյուղապետ Գարիկ Աբազյանը
Староста села Барекамаван Гарик Абазян - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
Գյուղապետ Գարիկ Աբազյանը
Բացի այդ, նա առաջարկում էր գյուղ տեղափոխել պաշտպանության նախարարության կարիքները հոգացող արտադրություններից մեկը։
Օրինակ` Բարեկամավան և նման այլ գյուղեր տեղափոխել համազգեստի, որոշ կիսաֆաբրիկատների արտադրության մի մասը։ Գյուղի բնակիչներից 10-15 հոգի կարող են զբաղվել դրանով։
Դա կօգնի գյուղում պահել մի քանի տասնյակ ընտանիքների։ «Այլ տարբերակներ չկան», – ասում է Աբազյանը։
Գյուղապետն այս հարցերը բարձրաձայնել է ԱԺ–ում դեռ շատ տարիներ առաջ։
© Sputnik / David GalstyanԲարեկամավանի դպրոցը
Здание школы села Барекамаван, Тавушская область - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
Բարեկամավանի դպրոցը
Եթե աշխատանք լինի, գյուղը լքածներից շատերը կցանկանան վերադառնալ։ Այսօր, նրա խոսքով, Ստավրոպոլում, Մոսկվայում կամ Բելգորոդում ավելի շատ բարեկամավանցի է ապրում, քան բուն գյուղում (Ստավրոպոլում ապրող բարեկամավանցիներից մեկի միջոցներով գյուղում մատուռ է կառուցվել)։ Նրանք գյուղից հեռացել են հենց աշխատանքի բացակայության պատճառով, այսօր էլ արտահոսքը շարունակվում է։
© Sputnik / David GalstyanԲարեկամավանի լեռները
Языческий храм близ села Барекамаван, Тавушская область - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
Բարեկամավանի լեռները
Գյուղապետը հավատում է, որ ջրի խնդիրը լուծելու դեպքում գյուղում հնարավոր կլինի զարգացնել նաև զբոսաշրջությունը։ Բնությունն այստեղ շատ գեղեցիկ է, գյուղի կողքի բլրի վրա հեթանոսական տաճար կա («Բարձրյալ Խաչ» տաճար). երբեմն զբոսաշրջիկներ են այցելում այնտեղ։ Մի փոքր անդին խաչքարեր են տեղադրված։
Գյուղում հույս ունեն, որ իրենց խնդիրներին ի վերջո ուշադրություն կդարձնեն։
Լրահոս
0