00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

35-ամյա տղամարդն ուրիշների անուններով վարկ է գրանցել և գումարներ յուրացրել. ՔԿ

© Photo : Unsplash / Towfiqu barbhuiyaԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
Բաժանորդագրվել
Հափշտակության դեպքով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու գործը դատարանում է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` հավելելով, որ քրգործի նախաքննությունն ավարտվել է։
Այսպես, 35-ամյա տղամարդը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ 2020թ հուլիսի 14-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում իր և այլ անձանց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարներով տարբեր ՓԲ ընկերություններում ստեղծել է էլեկտրոնային դրամապանակներ։ Այնուհետև դրանց միջոցով առցանց ձևակերպել է 26 վարկային պայմանագիր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել նշված պայմանագրերով հաստատված ու էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված 3 մլն 205 հազար դրամը:
Բացի այդ, տղամարդը 2021 թվականի ապրիլին Facebook սոցցանցում այլ անձի անվամբ գրանցված էջից նամակագրություն է վարելմեկ ուրիշի հետ և խաբեությամբ ստացել վերջինիս հեռախոսահամարը, էլեկտրոնային դրամապանակ գրանցելու համար հեռախոսահամարին ստացված ծածկագիրը։ Այնուհետև, ունենալով նրա անվամբ գրանցված էլեկտրոնային դրամապանակի տվյալները, բանկերից մեկում վերջինիս անվամբ ձևակերպել է վարկ և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել 990 000 դրամ:
Հայաստանում բանկի կառավարիչը հաճախորդներից մեկից հափշտակել է շուրջ 29 մլն դրամ
35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ)։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն ուղարկվել է դատարան:
Լրահոս
0