00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաղը կվերադառնանք, նստացույցեր կսկսենք. արցախցիները կառավարության մոտ ակցիա իրականացրին

© Sputnik / Aram NersesyanԱրցախցիները կառավարության մոտ ակցիա իրականացրին
Արցախցիները կառավարության մոտ ակցիա իրականացրին - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2022
Արցախցիները կառավարության մոտ ակցիա իրականացրին
Բաժանորդագրվել
Տեղահանվածների պայքարը երկու կարգախոս ունի` «Հայկական կարգավիճակ Արցախի համար» և «Փախստականի կարգավիճակ` Արցախի օկուպացված տարածքներից տեղահանվածներին»։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Արցախից տեղահանվածները ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին` շարունակելով պահանջել իրենց փախստականի կարգավիճակ տրամադրել։
«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հավաքվածները հիմնականում Հադրութից ու Շուշիից են, սակայն կան նաև Շահումյանի, Քարվաճառի շրջաններից տեղահանվածներ։
© Sputnik / Aram NersesyanԱրցախցիները կառավարության մոտ ակցիա իրականացրին
Акция протеста перед Домом правительства (5 июля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2022
Արցախցիները կառավարության մոտ ակցիա իրականացրին
«Մեր առաջնահերթ պահանջներից է նաև Արցախի հետ միացումը կամ Արցախի անկախության ճանաչումը։ Այսօր մենք այսքանով կավարտենք ակցիան, սակայն վաղը ժամը 11։00-ից կվերադառնանք հենց կառավարության շենքի մոտ։ Սկսելու ենք նստացույցեր, գնալու ենք նաև ՄԱԿ–ի գրասենյակի, արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայի, ԱՄՆ դեսպանատների մոտ»,– նշեց Հայրիյանը։
© Sputnik / Aram Nersesyan«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանը
Председатель общественной организации Во имя Гадрута Левон Айриян на акции протеста перед Домом правительства (5 июля 2022). Еревaн  - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2022
«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանը
Նրա խոսքով` իրենց պայքարը երկարատև է լինելու և փորձելու են այդ կառույցներից պարզել, թե ով է պատրաստվում լուծել իրենց ներկայացրած պահանջները։ Հայրիյանը շեշտեց` եթե ոչ ոք չլսի իրենց ձայնը` հաջորդ քայլերին կանցնեն և չմանրամասնեց, թե ինչպիսին կլինեն դրանք։
Տեղահանվածների պայքարը 2 կարգախոս ունի` «Հայկական կարգավիճակ Արցախի համար» և «Փախստականի կարգավիճակ` Արցախի օկուպացված տարածքներից տեղահանվածներին»։
© Sputnik / Aram NersesyanՈստիկանները պատնեշ են կազմել ակցիայի ժամանակ
Акция протеста перед Домом правительства (5 июля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2022
Ոստիկանները պատնեշ են կազմել ակցիայի ժամանակ
Կառավարության շենքի մոտ նաև ոստիկաններ կային, որոնք պատնեշ էին կազմել։
Նշենք, որ ՀՀ միգրացիայի պետական կառավարման հայեցակարգը և գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ ներքին տեղահանվածներն այն անձինք են, որոնք հարկադրված կամ պարտավորված փախել կամ լքել են իրենց տները կամ սովորաբար բնակվելու վայրերը, մասնավորապես` զինված ընդհարումների, համատարած բռնության իրավիճակների, մարդու իրավունքների խախտումների կամ բնական կամ մարդածին աղետների պատճառով կամ դրանց հետևանքներից խուսափելու համար, և որոնք չեն հատել միջազգայնորեն ճանաչված որևէ պետական սահման։
Նշենք, 44-օրյա պատերազմից հետո Արցախից տեղահանվածները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացրել կառավարության, ՀՀ–ում տարբեր երկրների դեսպանատների, ՄԱԿ–ի գրասենյակի շենքերի մոտ և պահանջել իշխանություններից իրենց որևէ կարգավիճակ տալ։
Լրահոս
0