https://arm.sputniknews.ru/20220705/ukrainan-sadranq-e-nakhapatrastum-dzhh-i-nikvolaevkajum-rd-pnn-zgushacnum-e-44757877.html
Ուկրաինան սադրանք է նախապատրաստում ԴԺՀ-ի Նիկոլաևկայում. ՌԴ ՊՆ-ն զգուշացնում է
Ուկրաինան սադրանք է նախապատրաստում ԴԺՀ-ի Նիկոլաևկայում. ՌԴ ՊՆ-ն զգուշացնում է
Sputnik Արմենիա
Ռուսական կողմը Արևմուտքին զգուշացնում է նախապատրաստվող սադրանքի մասին։ 05.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-05T22:56+0400
2022-07-05T22:56+0400
2022-07-05T23:06+0400
ռուսաստան
ուկրաինա
միխայիլ միզինցև
սադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662166_0:55:2362:1385_1920x0_80_0_0_435bccf04a0a5c78058ab78cb38126ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի գրոհայինները սադրանք են նախապատրաստում ԴԺՀ-ի Նիկոլաևկայում, որպեսզի ՌԴ զինված ուժերին մեղադրեն քիմիական վտանգավոր օբյեկտներին անկանոն հարվածներ հասցնելու մեջում։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։««Սլավյանսկի» ՋԷԿ-ի պոմպաֆիլտրացիոն կայանում ուկրաինացի նեոնացիստները հեղուկ քլորով (ավելի քան 6 հազար լիտր) տարողություններ են բերել, որոնք ականապատել են և ծրագրում են պայթեցնել, եթե ռուսական զորքերի ստորաբաժանումներն ու ԴԺՀ-ի կազմավորումները մոտենան»,- ասել է Միզինցևը:Նա նշել է, որ ռուսական կողմը Արևմուտքին զգուշացնում է նախապատրաստվող սադրանքի մասին։Միզինցևը հայտնել է նաև, որ Ուկրաինայի զինվորականները սպառազինություն են տեղակայում Խարկովի, Օդեսայի և Նիկոլաևի քիմիական ձեռնարկությունների կողքին՝ միտումնավոր հրահրելով տեխնածին աղետներ:Ինչպես են հարազատները և հարևանները 8 տարի անց Լիսիչանսկում դիմավորում ԼԺՀ-ից եկած ՍկորիինԳեներալի խոսքով՝ վեց նավահանգիստներում (Խերսոն, Նիկոլաև, Չեռնոմորսկ, Օչակով, Օդեսա և Հարավային) արգելափակված են մնում 16 պետությունների 70 օտարերկրյա նավեր: Պաշտոնական Կիևի ստեղծած գնդակոծման սպառնալիքը և ականների վտանգը թույլ չեն տալիս, որ նավերն անարգել դուրս գան բաց ծով։Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ուժերի իրականացրած համալիր միջոցառումների արդյունքում վերացվել է Մարիուպոլ նավահանգստի ջրատարածքում ականների վտանգը, պլանային կարգով շարունակվում է նավահանգստային ենթակառուցվածքի վերականգնումը:Ռուսաստանի Դաշնությունը Սև և Ազովի ծովերի ջրատարածքներում քաղաքացիական նավագնացության անվտանգության ապահովման միջոցառումներ է իրականացնում։Ուկրաինական գերությունից վերադարձած ռուս զինվորները պատմել են խոշտանգումների մասինՀիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 132-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662166_14:0:2058:1533_1920x0_80_0_0_b9f1fe4fb99220a74c593f3d98d0cb0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, միխայիլ միզինցև, սադրանք
ռուսաստան, ուկրաինա, միխայիլ միզինցև, սադրանք
Ուկրաինան սադրանք է նախապատրաստում ԴԺՀ-ի Նիկոլաևկայում. ՌԴ ՊՆ-ն զգուշացնում է
22:56 05.07.2022 (Թարմացված է: 23:06 05.07.2022) Ռուսական կողմը Արևմուտքին զգուշացնում է նախապատրաստվող սադրանքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի գրոհայինները սադրանք են նախապատրաստում ԴԺՀ-ի Նիկոլաևկայում, որպեսզի ՌԴ զինված ուժերին մեղադրեն քիմիական վտանգավոր օբյեկտներին անկանոն հարվածներ հասցնելու մեջում։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
««Սլավյանսկի» ՋԷԿ-ի պոմպաֆիլտրացիոն կայանում ուկրաինացի նեոնացիստները հեղուկ քլորով (ավելի քան 6 հազար լիտր) տարողություններ են բերել, որոնք ականապատել են և ծրագրում են պայթեցնել, եթե ռուսական զորքերի ստորաբաժանումներն ու ԴԺՀ-ի կազմավորումները մոտենան»,- ասել է Միզինցևը:
Նա նշել է, որ ռուսական կողմը Արևմուտքին զգուշացնում է նախապատրաստվող սադրանքի մասին։
Միզինցևը հայտնել է նաև, որ Ուկրաինայի զինվորականները սպառազինություն են տեղակայում Խարկովի, Օդեսայի և Նիկոլաևի քիմիական ձեռնարկությունների կողքին՝ միտումնավոր հրահրելով տեխնածին աղետներ:
Գեներալի խոսքով՝ վեց նավահանգիստներում (Խերսոն, Նիկոլաև, Չեռնոմորսկ, Օչակով, Օդեսա և Հարավային) արգելափակված են մնում 16 պետությունների 70 օտարերկրյա նավեր: Պաշտոնական Կիևի ստեղծած գնդակոծման սպառնալիքը և ականների վտանգը թույլ չեն տալիս, որ նավերն անարգել դուրս գան բաց ծով։
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ուժերի իրականացրած համալիր միջոցառումների արդյունքում վերացվել է Մարիուպոլ նավահանգստի ջրատարածքում ականների վտանգը, պլանային կարգով շարունակվում է նավահանգստային ենթակառուցվածքի վերականգնումը:
Ռուսաստանի Դաշնությունը Սև և Ազովի ծովերի ջրատարածքներում քաղաքացիական նավագնացության անվտանգության ապահովման միջոցառումներ է իրականացնում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 132-րդ օրը։