https://arm.sputniknews.ru/20220705/turqakan-maqsatuny-chi-kalanavvorel-cvoren-tanvogh-rusakan-navy-ria-nvovvosti-44748987.html
Թուրքական մաքսատունը չի կալանավորել ցորեն տանող ռուսական նավը․ ՌԻԱ Նովոստի
Թուրքական մաքսատունը չի կալանավորել ցորեն տանող ռուսական նավը․ ՌԻԱ Նովոստի
Sputnik Արմենիա
Ծովային բեռնանավերի տեսուչը զննել է նավը, ստուգել, թե ինչ վիճակում է բեռը։ 05.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-05T19:39+0400
2022-07-05T19:39+0400
2022-07-05T20:00+0400
թուրքիա
նավ
ցորեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/11/26124735_0:160:3073:1888_1920x0_80_0_0_38b753d53321091811feb6fb6bfe6e38.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Թուրքական մաքսատունը չի կալանավորել ցորեն տանող ռուսական նավը, այժմ նավը խարսխակայանում է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նավի անձնակազմին։Հայտնում են, որ սյուրվեյերը (ծովային բեռնանավերի տեսուչը) զննել է նավը, ստուգել, թե ինչ վիճակում է բեռը։Հուլիսի 3-ին Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարն էր հայտնել, որ Թուրքիայում իբր ուկրաինական հացահատիկ տեղափոխող ռուսական բեռնանավ են կալանավորել։Հուլիսի 5-ին Թուրքիայի իշխանությունները ռուսական դրոշով բեռնանավի վրա գտնվող հացահատիկի ծագման հետաքննություն էին սկսել։ Նավը կանգնեցրել էին սևծովյան Կարասու նավահանգստից ոչ հեռու։ Նշվում էր, որ նավը նավահանգստում կմնա այնքան, մինչև Անկարան պարզի բեռների ծագումն ու տեղաշարժերը։Պետք է ամեն ինչ պարզել. Լավրովը` Թուրքիայում ձերբակալված ցորենով լի նավի մասին
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/11/26124735_170:0:2901:2048_1920x0_80_0_0_0d75c7e00e3d9d0e215956bf8340a8ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, նավ, ցորեն
Թուրքական մաքսատունը չի կալանավորել ցորեն տանող ռուսական նավը․ ՌԻԱ Նովոստի
19:39 05.07.2022 (Թարմացված է: 20:00 05.07.2022) Ծովային բեռնանավերի տեսուչը զննել է նավը, ստուգել, թե ինչ վիճակում է բեռը։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Թուրքական մաքսատունը չի կալանավորել ցորեն տանող ռուսական նավը, այժմ նավը խարսխակայանում է։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նավի անձնակազմին։
Հայտնում են, որ սյուրվեյերը (ծովային բեռնանավերի տեսուչը) զննել է նավը, ստուգել, թե ինչ վիճակում է բեռը։
«Կալանման ընթացակարգի ժամանակ նավը նավահանգիստ է մտնում պահպանության ուղեկցությամբ, այսինքն՝ կոնկրետ Թուրքիայի պահպանության իրավասության տակ պետք է ինչ–որ բան տեղի ունենար։ Կալանավորում չի անցկացվել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հուլիսի 3-ին Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարն էր հայտնել, որ Թուրքիայում իբր ուկրաինական հացահատիկ տեղափոխող ռուսական բեռնանավ են կալանավորել։
Հուլիսի 5-ին Թուրքիայի իշխանությունները ռուսական դրոշով բեռնանավի վրա գտնվող հացահատիկի ծագման հետաքննություն էին սկսել։ Նավը կանգնեցրել էին սևծովյան Կարասու նավահանգստից ոչ հեռու։ Նշվում էր, որ նավը նավահանգստում կմնա այնքան, մինչև Անկարան պարզի բեռների ծագումն ու տեղաշարժերը։