Ինչո՞ւ էր Ֆրունզիկը Հնդկաստանից «փիղ» բերել, կամ հայ դերասանի ներդրումը հնդկական կինոյում
Ինչո՞ւ էր Ֆրունզիկը Հնդկաստանից «փիղ» բերել, կամ հայ դերասանի ներդրումը հնդկական կինոյում
Sputnik Արմենիա
Ինչն է միավորում Հայաստանն ու Վրաստանը։ Շատ բան։ Իսկ Հնդկաստանն ու Հայաստանը։ Նույնպես։ Իսկ բոլոր այս երկրները միասի՞ն։ Երբեք չեք կռահի` Ֆրունզիկ Մկրտչյանը։... 05.07.2022, Sputnik Արմենիա
Ֆրունզիկի (Մհեր Մկրտչյան) ծննդյան օրը «գաղտնազերծվեց» արտիստի կենսագրության ոչ այդքան հայտնի էջերից մեկը` նրա կապը Հնդկաստանի հետ, այդ երկրում ունեցած հանրաճանաչությունը և Հայաստանի հետ կապերի ամրապնդման հարցում նրա ունեցած դերը։Սիրված դերասանի 92-ամյակի կապակցությամբ հուլիսի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում հայ-վրաց-հնդկական համատեղ «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» ֆիլմի ցուցադրությունն էր։Գեղեցկուհի Հեման և հայ-հնդկական մշակութային բարեկամության «դեսպան» Ֆրունզիկ ՄկրտչյանըԲոլիվուդի աստղ, հիասքանչ Հեմա Մալինին` նույն Զիտան և Գիտան, որի մասին երազում էին խորհրդային երկրպագուները, փաթաթվել է մեծ քթով ու տխուր աչքերով մարդուն։ Ֆրունզիկը գրկախառնված է Հեմայի հետ... Նրանց միավորել էին «Ալի Բաբան և քառասուն ավազակների արկածները» խորհրդա-հնդկական գեղարվեստական ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմը էկրան է բարձրացել1979 թվականին և անմիջապես խելահեղ հաջողություն գրանցել ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ Հնդկաստանում։Այն խորհրդային (ուզբեկ) ռեժիսոր Լաթիֆա Ֆայզիևի և հնդիկ ռեժիսոր Ումեշ Մեհրայի համատեղ աշխատանքն էր, որում Ֆրունզիկ Մկրտչյանին ի սկզբանե հատկացված էր Մուսթաֆա անունով ստոր քարավան–բաշու փոքր դերը։ Սակայն նկարահանումների առաջին իսկ օրվանից բոլորը գնահատեցին Ֆրունզիկի տաղանդը, նա այնքան ներդաշնակ էր հնդկական այդ «անտուրաժին», այնքան վառ էր խաղում, որ ռեժիսորներն ընդլայնեցին նրա ներկայությունը ֆիլմում` դերն ավելի ծավալուն դարձնելով։ Աննկատ չմնաց դա, և նա հիրավի սկսեց համաժողովրդական սեր վայելել։Հետաքրքիր, օրիգինալ, առեղծվածային, անկանխատեսելի, բոլոր կարծրատիպերը կոտրող կերպար. ահա թե ինչու էին նրան նկարահանման հրավիրում արտասահմանյան ռեժիսորները։ Եվ պատահական չէր, որ նույն ռեժիսորները Ֆրունզիկին կրկին հրավիրեցին Հնդկաստան իրենց երկրորդ համատեղ աշխատանքի համար։ Այս անգամ նրան բաժին հասավ Բարմանդու ավազակի դերը 1984 թվականին նկարահանված «Լեգենդ սիրո մասին» կինոժապավենում։Հեմա Մալինին պատմում է, որ Ֆրունզիկի հետ նրանց աշխատանքն «Ալի Բաբան և քառասուն ավազակները» ֆիլմում շատ հիշվող էր։ Հատկապես այն տեսարանը, երբ Ֆրունզիկի մարմնավորած հերոս Մուսթաֆան Հեմայի կատարմամբ Մարջինային է վաճառում ստրկավաճառության շուկայում։«Այն շատ յուրահատուկ տեսք ուներ, քանի որ նկարահանվել էր մի օրիգինալ վայրում, և ոչ թե դեկորացիաների մեջ»։Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալի խոսքով` Ֆրունզիկ Մկրտչյանը մեծ ազդեցություն է ունեցել հայ-հնդկական մշակութային կապերի կայացման գործում։«Նա արվեստի այն բացառիկ գործիչներից է, որին հաջողվել է համաշխարհային ճանաչման հասնել, հայ ժողովուրդը հպարտանում է նրա ձեռքբերումներով։ Մեր ժողովուրդների միջև նա մշակութային հարաբերություններ հաստատեց, մշակութային բարեկամության միություն։ Ես կասեի, որ նրա ներդրումը մեր ժողովուրդների մերձեցման հարցում հսկայական է»,- ֆիլմում ասում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանը։Փղերն ու Ֆրունզիկի քիթըՈր երկրում էլ Ֆրունզիկը հայտնվեր, նրան հայերն անպայման հարկ եղածի պես էին դիմավորում։ Այդ պատճառով Հնդկաստան մեկնելիս Ֆրունզիկ Մկրտչյանն իր հետ որևէ բան չվերցրեց տեղական ապրանքների հետ փոխանակելու համար, այն դեպքում, երբ նկարահանող խմբի մյուս անդամները ճամպրուկներով հնդիկների կողմից սիրված ռուսական օծանելիք էին տանում։ Նույնիսկ ծաղրում էր նրանց։ Բայց նրան հիասթափություն էր սպասում. Հնդկաստանում հայեր գրեթե չկային։ Նկարահանող խմբի անդամները օծանելիքը փոխանակում էին կիսաթանկարժեք քարերի հետ։ Ֆրունզիկը սցենարի հեղինակներից մեկին` Բորիս Սահակովին, խնդրեց իր թիկնոցը փոխանակել ինչ-որ քարերի հետ. չէր ուզում տուն վերադառնալ ձեռնունայն` առանց նվերների։ Սահակովին հաջողվեց թիկնոցն ինչ-որ մեկին վաճառել։Հնդկաստանից որպես հուշանվեր Ֆրունզիկն իր հետ բերեց Կրիշնայի պատկերն ու երկու փղերի։ Իսկ տաքսու վարորդ Աշոտին Ֆրունզիկը «ցիլինդր» էր բերել, Աշոտը նայել էր դերասանի բերած հուշանվերներին և շատ էր զարմացել. «Ինչ ասես կարող էիր բերել, ինչո՞ւ ես փղեր բերել»։ Ֆրունզիկը պատասխանել էր. «Մեր քթերը նման են, դրա համար եմ փղեր բերել։ Կդնեմ պահարանի վրա, որ այն ինձ հիշեցնի, որ ինչ-որ մեկն ինձնից մեծ քիթ ունի»։Ինչպես Ֆրունզիկը ռիկշա դարձավԱյն մասին, թե ինչպիսի մարդ էր Ֆրունզիկը, պատմում է Ֆրունզե Մկրտչյանի անվան թանգարանի զբոսավար Ալեքսանդր Այվազյանը։Հնդկաստանում Ֆրունզիկը հաճախ էր ուշանում նկարահանումներից։ Մի անգամ նա մի ռիկշայի խնդրեց, որ իրեն արագ նկարահանման հարթակ հասցնի։ Ռիկշան նիհար, սովահար տեսքով, Պրակաշ անունով փոքր տղա էր։ Ֆրունզիկը վճարեց նրան, բայց նստեցրեց կառքի մեջ ու անձամբ սայլին լծվելով` ինչքան ուժ ուներ սլացավ դեպի նկարահանման վայր։ Իսկ տղային կարգադրեց, որ ամբողջ ճանապարհին բղավի, որ իր անունը Պրակաշ է։ Այսինքն, որ բոլոր նրանք, ովքեր կտեսնեին տղային, իմանային, որ նրան օտարերկրյա դերասան է տանում։ Այդ արարքով Ֆրունզիկն իր վերաբերմունքը` խորին հարգանքը, հայտնեց հնդիկ ժողովրդի նկատմամբ։Բացի այդ, նա ուզում էր, որ այդ հնդիկ տղան ինքնահաստատվի, լավագույն ապագայի հույսով լցվի, հասկանա, որ ինքն էլ կարող է մեծ բարձունքների հասնել։ Ֆրունզիկի նման։
Ինչն է միավորում Հայաստանն ու Վրաստանը։ Շատ բան։ Իսկ Հնդկաստանն ու Հայաստանը։ Նույնպես։ Իսկ բոլոր այս երկրները միասի՞ն։ Երբեք չեք կռահի` Ֆրունզիկ Մկրտչյանը։ Այո-այո՛, բոլորի կողմից սիրված հայտնի դերասանը։
Ֆրունզիկի (Մհեր Մկրտչյան) ծննդյան օրը «գաղտնազերծվեց» արտիստի կենսագրության ոչ այդքան հայտնի էջերից մեկը` նրա կապը Հնդկաստանի հետ, այդ երկրում ունեցած հանրաճանաչությունը և Հայաստանի հետ կապերի ամրապնդման հարցում նրա ունեցած դերը։
Սիրված դերասանի 92-ամյակի կապակցությամբ հուլիսի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում հայ-վրաց-հնդկական համատեղ «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» ֆիլմի ցուցադրությունն էր։
Գեղեցկուհի Հեման և հայ-հնդկական մշակութային բարեկամության «դեսպան» Ֆրունզիկ Մկրտչյանը
Բոլիվուդի աստղ, հիասքանչ Հեմա Մալինին` նույն Զիտան և Գիտան, որի մասին երազում էին խորհրդային երկրպագուները, փաթաթվել է մեծ քթով ու տխուր աչքերով մարդուն։ Ֆրունզիկը գրկախառնված է Հեմայի հետ... Նրանց միավորել էին «Ալի Բաբան և քառասուն ավազակների արկածները» խորհրդա-հնդկական գեղարվեստական ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմը էկրան է բարձրացել1979 թվականին և անմիջապես խելահեղ հաջողություն գրանցել ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ Հնդկաստանում։
Այն խորհրդային (ուզբեկ) ռեժիսոր Լաթիֆա Ֆայզիևի և հնդիկ ռեժիսոր Ումեշ Մեհրայի համատեղ աշխատանքն էր, որում Ֆրունզիկ Մկրտչյանին ի սկզբանե հատկացված էր Մուսթաֆա անունով ստոր քարավան–բաշու փոքր դերը։ Սակայն նկարահանումների առաջին իսկ օրվանից բոլորը գնահատեցին Ֆրունզիկի տաղանդը, նա այնքան ներդաշնակ էր հնդկական այդ «անտուրաժին», այնքան վառ էր խաղում, որ ռեժիսորներն ընդլայնեցին նրա ներկայությունը ֆիլմում` դերն ավելի ծավալուն դարձնելով։ Աննկատ չմնաց դա, և նա հիրավի սկսեց համաժողովրդական սեր վայելել։
Հետաքրքիր, օրիգինալ, առեղծվածային, անկանխատեսելի, բոլոր կարծրատիպերը կոտրող կերպար. ահա թե ինչու էին նրան նկարահանման հրավիրում արտասահմանյան ռեժիսորները։ Եվ պատահական չէր, որ նույն ռեժիսորները Ֆրունզիկին կրկին հրավիրեցին Հնդկաստան իրենց երկրորդ համատեղ աշխատանքի համար։ Այս անգամ նրան բաժին հասավ Բարմանդու ավազակի դերը 1984 թվականին նկարահանված «Լեգենդ սիրո մասին» կինոժապավենում։
Հեմա Մալինին պատմում է, որ Ֆրունզիկի հետ նրանց աշխատանքն «Ալի Բաբան և քառասուն ավազակները» ֆիլմում շատ հիշվող էր։ Հատկապես այն տեսարանը, երբ Ֆրունզիկի մարմնավորած հերոս Մուսթաֆան Հեմայի կատարմամբ Մարջինային է վաճառում ստրկավաճառության շուկայում։
«Այն շատ յուրահատուկ տեսք ուներ, քանի որ նկարահանվել էր մի օրիգինալ վայրում, և ոչ թե դեկորացիաների մեջ»։
Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալի խոսքով` Ֆրունզիկ Մկրտչյանը մեծ ազդեցություն է ունեցել հայ-հնդկական մշակութային կապերի կայացման գործում։
«Նա արվեստի այն բացառիկ գործիչներից է, որին հաջողվել է համաշխարհային ճանաչման հասնել, հայ ժողովուրդը հպարտանում է նրա ձեռքբերումներով։ Մեր ժողովուրդների միջև նա մշակութային հարաբերություններ հաստատեց, մշակութային բարեկամության միություն։ Ես կասեի, որ նրա ներդրումը մեր ժողովուրդների մերձեցման հարցում հսկայական է»,- ֆիլմում ասում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանը։
Փղերն ու Ֆրունզիկի քիթը
Որ երկրում էլ Ֆրունզիկը հայտնվեր, նրան հայերն անպայման հարկ եղածի պես էին դիմավորում։ Այդ պատճառով Հնդկաստան մեկնելիս Ֆրունզիկ Մկրտչյանն իր հետ որևէ բան չվերցրեց տեղական ապրանքների հետ փոխանակելու համար, այն դեպքում, երբ նկարահանող խմբի մյուս անդամները ճամպրուկներով հնդիկների կողմից սիրված ռուսական օծանելիք էին տանում։ Նույնիսկ ծաղրում էր նրանց։ Բայց նրան հիասթափություն էր սպասում. Հնդկաստանում հայեր գրեթե չկային։ Նկարահանող խմբի անդամները օծանելիքը փոխանակում էին կիսաթանկարժեք քարերի հետ։ Ֆրունզիկը սցենարի հեղինակներից մեկին` Բորիս Սահակովին, խնդրեց իր թիկնոցը փոխանակել ինչ-որ քարերի հետ. չէր ուզում տուն վերադառնալ ձեռնունայն` առանց նվերների։ Սահակովին հաջողվեց թիկնոցն ինչ-որ մեկին վաճառել։
Հնդկաստանից որպես հուշանվեր Ֆրունզիկն իր հետ բերեց Կրիշնայի պատկերն ու երկու փղերի։ Իսկ տաքսու վարորդ Աշոտին Ֆրունզիկը «ցիլինդր» էր բերել, Աշոտը նայել էր դերասանի բերած հուշանվերներին և շատ էր զարմացել. «Ինչ ասես կարող էիր բերել, ինչո՞ւ ես փղեր բերել»։ Ֆրունզիկը պատասխանել էր. «Մեր քթերը նման են, դրա համար եմ փղեր բերել։ Կդնեմ պահարանի վրա, որ այն ինձ հիշեցնի, որ ինչ-որ մեկն ինձնից մեծ քիթ ունի»։
Ինչպես Ֆրունզիկը ռիկշա դարձավ
Այն մասին, թե ինչպիսի մարդ էր Ֆրունզիկը, պատմում է Ֆրունզե Մկրտչյանի անվան թանգարանի զբոսավար Ալեքսանդր Այվազյանը։
Հնդկաստանում Ֆրունզիկը հաճախ էր ուշանում նկարահանումներից։ Մի անգամ նա մի ռիկշայի խնդրեց, որ իրեն արագ նկարահանման հարթակ հասցնի։ Ռիկշան նիհար, սովահար տեսքով, Պրակաշ անունով փոքր տղա էր։ Ֆրունզիկը վճարեց նրան, բայց նստեցրեց կառքի մեջ ու անձամբ սայլին լծվելով` ինչքան ուժ ուներ սլացավ դեպի նկարահանման վայր։ Իսկ տղային կարգադրեց, որ ամբողջ ճանապարհին բղավի, որ իր անունը Պրակաշ է։ Այսինքն, որ բոլոր նրանք, ովքեր կտեսնեին տղային, իմանային, որ նրան օտարերկրյա դերասան է տանում։ Այդ արարքով Ֆրունզիկն իր վերաբերմունքը` խորին հարգանքը, հայտնեց հնդիկ ժողովրդի նկատմամբ։
Մհեր Մկրտչյանի բացառիկ լուսանկարների ցուցահանդեսը «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանն ինձ հիշում է» ֆիլմի ցուցադրությունից հետո
Բացի այդ, նա ուզում էր, որ այդ հնդիկ տղան ինքնահաստատվի, լավագույն ապագայի հույսով լցվի, հասկանա, որ ինքն էլ կարող է մեծ բարձունքների հասնել։ Ֆրունզիկի նման։