https://arm.sputniknews.ru/20220705/ekaterina-varnavan-ev-comedy-womani-astghery-erevanum-ajnuamenajniv-elujt-kunenan-44735346.html
Պաստառը փոխվել է, Նատալյա Եփրիկյանը ելույթ կունենա Երևանում
Պաստառը փոխվել է, Նատալյա Եփրիկյանը ելույթ կունենա Երևանում
Sputnik Արմենիա
Բեմում կլինենԵկատերինա Վառնավան, Նատալյա Եփրիկյանը, Եվգենի Բորոդենկոն և Ալեքսանդր Գուդկովը, իսկ հաղորդման հատուկ հյուրը կլինի հայ դերասան և երգիչ Արսեն... 05.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-05T14:26+0400
2022-07-05T14:26+0400
2022-07-05T15:28+0400
թատերական ներկայացում
երևան
լավաշ
յունեսկօ
https://cdn.am.sputniknews.ru/img/996/66/9966602_0:103:2527:1524_1920x0_80_0_0_593de2f22dd6dab0e1eb98ffc5ca8e18.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Երբեմնի շատ հայտնի կատակերգական Comedy Woman հեռուստաշոուի աստղերը շոուով հանդես կգան Երևանում: Դերասանուհի Եկատերինա Վառնավան, որը վերջերս է հեռացել Ռուսաստանից, հրապարակել է « Залечь на дно в Ереване» շոուի փոփոխված պաստառը, որի նախկին տարբերակը բուռն կրքեր էր առաջացրել Հայաստանում։Դատելով հրապարակված լուսանկարից՝ ներկայացումը կանցկացվի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 17-ին։ Բեմում ելույթ կունենան Եկատերինա Վառնավան, Նատալյա Եփրիկյանը, Եվգենի Բորոդենկոն և Ալեքսանդր Գուդկովը, իսկ հաղորդման հատուկ հյուրը կլինի հայ դերասան և երգիչ Արսեն Գրիգորյանը։Ըստ սյուժեի՝ Մոսկվայի չորս բնակիչներ Հայաստանում ավելի լավ կյանք են փնտրում, և նրանց հետ տեղի են ունենում տարբեր զվարճալի իրադարձություններ։Ավելի վաղ սոցցանցերի օգտատերերին զայրացրել էր պաստառը, որում TNT-ի աստղերը կիսամերկ էին ու փաթաթված հայկական լավաշով։Սոցցանցերում շոուի կազմակերպիչներին մեղադրել էին հայկական արժեքների և մասնավորապես լավաշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։ Նրանց հիշեցրել էին, որ հայկական լավաշն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում։Աղմուկից հետո պաստառը փոխվել է։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/996/66/9966602_0:0:2527:1895_1920x0_80_0_0_db0903f60a8738fbfb6cfe2f06e2cbbf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թատերական ներկայացում, երևան, լավաշ, յունեսկօ
թատերական ներկայացում, երևան, լավաշ, յունեսկօ
Պաստառը փոխվել է, Նատալյա Եփրիկյանը ելույթ կունենա Երևանում
14:26 05.07.2022 (Թարմացված է: 15:28 05.07.2022) Բեմում կլինենԵկատերինա Վառնավան, Նատալյա Եփրիկյանը, Եվգենի Բորոդենկոն և Ալեքսանդր Գուդկովը, իսկ հաղորդման հատուկ հյուրը կլինի հայ դերասան և երգիչ Արսեն Գրիգորյանը։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Երբեմնի շատ հայտնի կատակերգական Comedy Woman հեռուստաշոուի աստղերը շոուով հանդես կգան Երևանում: Դերասանուհի Եկատերինա Վառնավան, որը վերջերս է հեռացել Ռուսաստանից, հրապարակել է « Залечь на дно в Ереване» շոուի փոփոխված պաստառը, որի նախկին տարբերակը բուռն կրքեր էր առաջացրել
Հայաստանում։
Դատելով հրապարակված լուսանկարից՝ ներկայացումը կանցկացվի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 17-ին։ Բեմում ելույթ կունենան Եկատերինա Վառնավան, Նատալյա Եփրիկյանը, Եվգենի Բորոդենկոն և Ալեքսանդր Գուդկովը, իսկ հաղորդման հատուկ հյուրը կլինի հայ դերասան և երգիչ Արսեն Գրիգորյանը։
Ըստ սյուժեի՝ Մոսկվայի չորս բնակիչներ Հայաստանում ավելի լավ կյանք են փնտրում, և նրանց հետ տեղի են ունենում տարբեր զվարճալի իրադարձություններ։
Ավելի վաղ սոցցանցերի օգտատերերին զայրացրել էր պաստառը, որում TNT-ի աստղերը կիսամերկ էին ու փաթաթված հայկական լավաշով։
Սոցցանցերում շոուի կազմակերպիչներին մեղադրել էին հայկական արժեքների և մասնավորապես լավաշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։ Նրանց հիշեցրել էին, որ հայկական լավաշն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում։
Աղմուկից հետո պաստառը փոխվել է։